ՀՀ Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Հայաստանի 4 մարզում և Երևանում: Սեպտեմբերի 17 Իջևանի Շատրվանների հրապարակ Ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ սիրված արտիստների մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։ Սեպտեմբերի 18 Վանաձորի Հայքի հրապարակ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն արդեն սիրված և ճանաչված «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերը։ Համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։ Սեպտեմբերի 19 Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակ Տոնական տրամադրությունը կապահովեն Հայաստանի լավագույն բենդերը։ Սեպտեմբերի 20 Գյումրու թատերական հրապարակ Ելույթ…
Կարդալ ավելինԻրավունք
Հիշեցում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց
ՀՀ կենտրոնական բանկը հիշեցնում է, որ այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա՝ 2025 թվականի հուլիսի 4-ի դրությամբ, ՀՀ տարածքում մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ և ցանկանում են շարունակել դրանց մատուցումը, մինչև 2027 թվականի հունվարի 31-ը պետք է գրանցվեն և լիցենզավորվեն ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ։ 2027 թվականի հունվարի 31-ից հետո առանց համապատասխան գրանցման և լիցենզիայի` կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը հնարավոր չի լինի։…
Կարդալ ավելինԿլիմայական վտանգների հետևանքով 2025 թվականին ավելի քան 171 միլիոն աշակերտի կրթությունն խաթարվել է․ ՅՈՒՆԻՍԵՖ
Փոթորիկները, ջրհեղեղներն ու ջերմային ալիքները դպրոցների փակման, դասերի դադարեցման և կրթական գործընթացի այլ ընդհատումների պատճառ դարձած ամենատարածված կլիմայական վտանգներն են։ ՆՅՈՒ ՅՈՐՔ, 14 սեպտեմբերի, 2026 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած նոր վերլուծության համաձայն՝ 2025 թվականին ամբողջ աշխարհում նախադպրոցականից մինչև ավագ դպրոցի տարիքի ավելի քան 171 միլիոն աշակերտի՝ յուրաքանչյուր տասներորդի կրթությունն ընդհատվել է կլիմայական վտանգների հետևանքով։ «Ընդհատված ուսումնառություն․ 2025 թվականին կլիմայական վտանգների հետևանքով դպրոցական կրթության ընդհատումների համաշխարհային պատկերը» վերլուծությունն ամփոփում է 106 երկրների կամ տարածքների տվյալները և ցույց…
Կարդալ ավելինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը «Անցյալի ապագա» միջազգային մշակութային փառատոնի հյուրերն արդեն ժամանում են Հայաստան։ Սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի Victory Park-ում կհանդիպեն 11 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Քաթարի, Հունգարիայի, Ուրուգվայի և Անգլիայի դիզայներներ, արհեստագործ վարպետներ ու մշակույթի ներկայացուցիչներ։ Միջազգային հյուրերը Հայաստանում կմնան մինչև սեպտեմբերի 14-ը։ Փառատոնի կազմակերպիչը «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Victory Park-ի…
Կարդալ ավելինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը
Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ՝ Հայաստանի եվրոպական համալսարանում, WSBI Social Week 2026 միջազգային նախաձեռնության շրջանակում, անցկացվեց ֆինանսական գրագիտությանը նվիրված բաց դաս։ Հանդիպման խոսնակն էր Ամիօ բանկի Ուսուցման և զարգացման ծառայության դասընթացավար Օկսանա Գրիգորյանը, որն ուսանողների հետ խոսեց անձնական բյուջեի և խնայողությունների, ֆինանսական նպատակների, բանկային ու թվային ծառայությունների անվտանգ օգտագործման, ինչպես նաև ֆինանսական զեղծարարություններից պաշտպանվելու մասին։ Միջոցառումն անցկացվեց «Միասին՝ հանուն ֆինանսապես գրագետ հասարակության» կարգախոսի ներքո։ Ամիօ բանկը կարևորում է ֆինանսական գրագիտության զարգացումը և մշտապես աջակցում է այս…
Կարդալ ավելինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը
Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը: Նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները: Վերգետնյա մալուխներն անցկացվելու են ստորգետնյա եղանակով: Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը կբացվի նոյեմբերի 1-ին:
Կարդալ ավելինԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մարինե Թորոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Ավտոկայանի հրապարակ 21): Կասեցման հիմքը ստուգման արդյունքում հայտնաբերված՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում, – առաստաղի որոշ հատվածներ չեն եղել նորոգված, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն, – բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ…
Կարդալ ավելին«Երանի թե մեր Դավիթի նման մի քանի համայնքապետ լինի ». Դիլիջանցի
Օրերս մեր լրատվամիջոցներից մեկում հրապարակում էր եղել կապված Դիլիջանի համայքապետի անցած աշխատանքային ճակատագրի և Դիլիջանի առաջիկա ավագանու ընտրություններին վերաբերյալ: Ինչպես պարզվում է հրապարակման մեջ անդրադարձել էր Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի նախկին գործունեությանը՝ նրան ներկայացնելով որպես բենզալցակայանի լիցքավորող և թաքնված հեգնանք արդար վաստակի , աշխատանքի մասով իբր /շարքային լիցքավորողից դարձել է համայնքապետ/: Անհիմն հրապարակման հետ կապված համայնքապետ Սարգսյանը հերքեց աղավածված փաստերը՝ պարզաբանելով, որ մինչ համայնքի ղեկավար դառնալը զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ եղբայրների հետ համատեղ։ Նրա…
Կարդալ ավելինԵս իմ երջանկությունը գտել եմ. Ալեն Սիմոնյան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար ՝ Ալեն Սիմոնյանը իր ֆբ սոցիալական էջում գրել է «Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ, շնորհակալ եմ ջերմ խոսքերի, նամակների և շնորհավորանքների համար, իմ կողքը լինելու և մեզ հետ մեր ուրախությունը կիսելու համար: Իսկ բոլոր չարախոսներին, չկամեցողներին և ուրիշների կյանքով ապրող չար ու նախանձ մարդկանց, ի սեր Աստծո, ցանկանում եմ, որ իրենք էլ իրենց սերը գտնեն ու երջանիկ լինեն: Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս իրենց, ի հեճուկս ժամանակի, խնդիրների, իմ սիրելիի հետ…
Կարդալ ավելին«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոննԵրևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը
«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնն իր սոցիալական ծրագրի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձնում արվեստի միջոցով հասարակական կարևոր թեմաների բարձրաձայնմանը և տարբեր խմբերի միջև կապերի ամրապնդմանը։ Այս ծրագրի շրջանակում սեպտեմբերի 17-ին Երևանում կներկայացվի Ամալիա Սալի «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը։ Ի՞նչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել, և ինչպե՞ս են սերը, հոգատարությունը, հումորն ու ապրումակցումը շարունակում միավորել մարդկանց։ Ամալիա Սալը պատմում է հենց այդ մասին՝ համադրելով ժամանակակից և քաղաքային պարը թատերական արտահայտչամիջոցների հետ։ «Քանի…
Կարդալ ավելին









