«ARMENIA MEATFOOD»-Ի ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«ARMENIA MEATFOOD»-Ի ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք. Երևան, Ներքին Չարբախ) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «ARMENIA MEETFOOD»):   Ըստ լաբորատոր արդյունքների՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք» արտադրատեսակի նմուշը (արտադրված՝ 22․06․2025)՝ «բորբոսասնկեր,  ախտածին ա/թ սալմոնելաներ», «Վետչինա Պրեմիում» արտադրատեսակի նմուշը (արտադրված 29․06․2025)՝  «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն) ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:   Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության…

Կարդալ ավելին

«MEATFOOD»-Ի «ԿԻՍԱԱՊԽՏԱԾ «ԿՐԱԿՈՎՅԱՆ» ԵՐՇԻԿ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

«MEATFOOD»-Ի «ԿԻՍԱԱՊԽՏԱԾ «ԿՐԱԿՈՎՅԱՆ» ԵՐՇԻԿ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է  «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը (Երևան, Օհանովի փողոց):   Այդ արտադրամասում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անցկացված վերահսկողության ընթացքում «MeatFood» և «Моя Семя» ապրանքանիշերի առկա արտադրատեսակներից վերցված նմուշներից միայն մեկը՝ «կիսաապխտած «Կրակովյան» երշիկ»-ը (ապրանքանիշը՝ «MeatFood», (արտադրված 30․06․2025թ.), «Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2 ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:   Արտադրատեսակը չի արտադրվի մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:   «Միթ…

Կարդալ ավելին

«ԻՆԵՍՍԱ» ԽԱՆՈՒԹՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է  ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

«ԻՆԵՍՍԱ» ԽԱՆՈՒԹՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է  ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Ինեսսա» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում՝ «Ինեսսա» սուպերմարկետում (Երևան, Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց), իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են մի շարք ժամկետանց արտադրատեսակներ, ինչպես նաև փաթեթավորման վրա արտադրման ու պիտանիության ժամկետների բացակայությամբ սննդամթերք: Մասնավորապես, հայտնաբերվել են՝ կոզինախ քունջութի (արտադրված 16․10․2024թ, պիտանի է մինչև 16․06․2025թ, 5 հատ), կոզինախ, ապրանքանիշը` «Ազովսկայա» (արտադրված 13․10․2024թ, պիտանի է մինչև 13․06․2025թ), երշիկ կիսաապխտած «Կովկասյան», ապրանքանիշը՝ «Գանձասար», (արտադրված 07․06․2025թ, պիտանի է մինչև 30 օր, 1 հատ), երշիկ…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ»-Ի ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ»-Ի ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Աբովյան քաղաքի «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղում (Հանրապետության 22/12) նորից կմատուցվի «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակը, որի նմուշների լաբորատոր փորձաքննությունը հաստատել է. այն համապատասխանում է անվտանգության սահմանված նորմերին:   Արտադրատեսակի կասեցված արտադրական գործընթացը վերականգնվել է։            

Կարդալ ավելին

«ԻԳԻԹ» ՍՊԸ-Ի ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՆ

«ԻԳԻԹ» ՍՊԸ-Ի ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՆ

«ԻԳԻԹ» ՍՊԸ-ին (Շիրակի մարզ, Ազատան 54/6) պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով դեղձի համով», «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով բանանի համով», «Բրիկետ վանիլային բուսական յուղով», «Էսկիմո վանիլային բուսական յուղով» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է. Լաբորատոր կրկնակի փորձաքննությունը փաստել է դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված նորմերին:        

Կարդալ ավելին

ՊԱՂՊԱՂԱԿԻ ԿԱՍԵՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՂՊԱՂԱԿԻ ԿԱՍԵՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային, նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են:        

Կարդալ ավելին

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան), քանի որ տնտեսավարողը շտկել է նախորդիվ հայտնաբերված թերությունները։:   Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։              

Կարդալ ավելին

   ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ      ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ    

   ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ       ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ      

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող  (ք․ Երևան, Թումանյան փ․) հանրային սննդի օբյեկտում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։   Մասնավորապես՝ – օբյեկտի (մսի կտրատման, աղալու) պահեստային տարածքում կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգին միացված է եղել օդամղիչ արհեստական հեռացման համակարգ, որը գտնվել է պլաստմասա տարայի մեջ, որը տեղակայված չի եղել այնպես, որ բացառի կեղտի կուտակումը, օտար մասնիկների…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

«Մովա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացված կրկնակի վերահսկողության ընթացքում Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Գյումրի, Ղարսի խճ․):   Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի՝ նշված արտադրատեսակի արտադրության կասեցումը վերացվել է։        

Կարդալ ավելին

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

«Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացված կրկնակի վերահսկողության ընթացքում Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Մոցարելլա» և «Լոռի» պանիրների, ինչպես նաև «թթվասեր 20%» արտադրատեսակներից, որոնց լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթների՝ նշված արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է։        

Կարդալ ավելին
1 … 23 24 25 26 27 … 98