ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ծրագրի համակարգող Բոտագոզ Նարտաևայի և ՊԳԿ ազգային ծրագրերի ղեկավար Զարուհի Բեգլարյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊԳԿ-ՍԱՏՄ համագործակցության հեռանկարները, ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններն ու առաջնահերթությունները սննդամթերքի անվտանգության, կենդանիների առողջության և բուսանիտարիայի ոլորտներում։ Հյուրերի կողմից ներկայացվել են մեր երկրում այդ միջազգային կազմակերպության կողմից իրականացվող առանցքային՝ հակամանրէային կայունության հսկողությանը և կանխարգելմանը, թունաքիմիկատների կառավարմանը, կենդանիների առողջությանն ու սննդամթերքի…
Կարդալ ավելինԱռողջապահություն
ԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ» ՄԱՆԿԱՊՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Հրաշամանուկ» ՍՊԸ-ին պատկանող մանկական զարգացման կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Նանսենի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցում գտնվող սննդի պահեստային հատվածի պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերով, – խոհանոցի առաստաղը եղել է վնասված, առկա է եղել կեղտի կուտակում, բորբոսի առաջացում և մասնիկների թափվելու հնարավորություն, – լվացարանի տակի դարակաշարը, ինչպես նաև…
Կարդալ ավելին«Երկրում սանիտարական վիճակը միջինից բարձր է. Մենք սպառողին օգնում ենք անկախ օրվա ժամից՝ ցերեկ լինի, թե՝ գիշեր». ԱՇՈՏ ՍԱՀԱԿՅԱՆ
Հանրապետությունում զգալի աշխատանքներ է իրականացնում «Երմիք» կազմակերպությունը:Ինչպես հայտնի է սանիտարահիգենիկ վիճակի պահպանման և անցանկալի համաճարագներից խուսափելու նպատակով ՀԱԿ-ն է (Համաշխարհային առողջապահական կազմակերպություն) տարեկան միլիոնավոր դոլարներ է փոխանցում աշխարհում առողջապայության պահպանման նպատակով:Սակայն մեր երկրում տեղական (լոկալ) բնույթ է կրում վնասատուներից, կրծողներից ու զանազան միջատներից ազատվելու գործընթացը: Այդ նպատակով երկար տարիներ շարունակ, մեծածավալ մասնագիտական աշխատանքներ է իրականացնում ոլորտի առաջատար, հասրակության մեջ վստահություն և բարի համբավ վաստակած «Երմիք» ՍՊԸ: Կրծողներից, ինչպես նաև տարբեր վնասակար միջատներից ու սողացող…
Կարդալ ավելինԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է.ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ձկնամթերք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է ինչպես Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կայուն աճի դինամիկան պահպանելու կարևորությունը, այնպես էլ՝ դեպի ԵՄ երկրներ հայկական ձկան արտահանման հնարավորության հարցը: Կողմերն անդրադարձել են ձկնաբուծական ֆերմաների սանիտարահիգիենիկ պայմանների, կենդանիների առողջության, բուժման համար օգտագործվող դեղամիջոցների ու դրանց մնացորդային քանակների, կերի որակի խնդիրներին ու այդ գործընթացների նկատմամբ վերահսկողությանը: Արմեն Դանիելյանը նշել է, որ Տեսչական մարմնի կողմից արտահանման վարչարարության ժամանակը կհասցվի…
Կարդալ ավելինԱրյան նոր ուսումնասիրությունը կարող է բարելավել Ալցհեյմերի հիվանդության ախտորոշումը. հետազոտություն
Արյան նոր անալիզը կարող է փոխել Ալցհեյմերի հիվանդություն ունեցող պացիենտների բուժման եղանակը՝ հնարավոր դարձնելով հիվանդության ախտորոշման բարելավումը, ավելի վաղ միջամտությունը եւ ավելի նպատակային բուժումը, նշել են գիտնականները: Դուբլինի Թրինիտի քոլեջի, Թալահտի հիշողության եւ կոգնիտիվ ունակությունների ինստիտուտի եւ Դուբլինի Սուրբ Ջեյմսի հիվանդանոցի հետազոտողներն ուսումնասիրել են արյան նոր անալիզի (պլազմայի p-tau217)՝ Ալցհեյմերի հիվանդությունը հայտնաբերելու ունակությունը: Թեստը կարող է փոխարինել լյումբալ պունկցիայի/ոսկրածուծի պունկցիայի ներկա ախտորոշիչ մեթոդը (որն ինվազիվ է եւ պարունակում է ռիսկեր եւ մարտահրավերներ) վաղ ախտանշաններ ունեցող պացիենտների կեսից ավելիի մոտ՝ թույլ տալով ավելի շատ հիվանդների համար կատարել ավելի ճշգրիտ եւ արդյունավետ ախտորոշում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia: Diagnosis, Assessment and Disease Monitoringtoday ամսագրում: Իռլանդիայում ավելի քան 60 000 մարդ տառապում է դեմենցիայով, ընդ որում՝ Ալցհեյմերի հիվանդությունը կազմում է դեպքերի մոտ 70 տոկոսը, նշել են գիտնականները: Ճշգրիտ ախտորոշում կատարելու համար բիոմարկերները ներկայում չափվում են ոսկրածուծի հեղուկում, որը ստացվում է ախտորոշիչ լյումբալ պունկցիայի (ԼՊ) միջոցով: Հետազոտությունն առաջիններից մեկն է Եվրոպայում, որն ուսումնասիրել է Ալցհեյմերի հիվանդության համար արյան ավտոմատացված թեստերից մեկի՝ պլազմայի p-tau217-ի կատարումն իրական միջավայրում մեղմ ախտանշաններ ունեցող պացիենտների մոտ: Թալահտի համալսարանական հիվանդանոցի (Tallaght University Hospital, TUH) 148 պացիենտ արյան եւ ոսկրածուծի հեղուկի (ՈԾՀ) նմուշներ են նվիրաբերել պունկցիայի պահին՝ թույլ տալով հետազոտողներին…
Կարդալ ավելինՀայաստանի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել
Հայաստանի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել, իսկ համապատասխան սարքավորումները դուրս կբերվեն շահագործումից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում։ Որոշումն ընդունվեց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ առողջապահության նախարարության եզրակացության, ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունը չի համապատասխանում ներկայիս բժշկագիտության պահանջներին։ Ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն ունի ախտորոշման նվազ աստիճանի արդյունավետություն, գործնականում որոշ հիվանդությունների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լրացուցիչ իրականացնել նաև ռենտգենաբանական կամ ճառագայթային այլ ախտորոշիչ հետազոտություններ (օր․՝ թվային ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա)։ Միաժամանակ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մի քանի անգամ…
Կարդալ ավելին«ՎԿԳ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԵՏԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«ՎԿԳ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ. Արջուտ, Վանաձոր-Սպիտակ մայրուղի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՍոխի կճեպի հակաօքսիդանտը կազմել է նոր վիրակապային նյութի հիմքը. HU
Հիթիտ համալսարանի (HU) թուրք գիտնականները մշակել են սոխի եւ խնձորի կեղեւից պատրաստված վիրակապային նյութեր: Բացահայտման մասին տեղեկացվել է գիտական հաստատության պաշտոնական կայքում։ Մասնագետների կարծիքով՝ սոխի կճեպը հագեցած է կվերցետին կոչվող հակաօքսիդանտով, որն ունի հակաբակտերիալ հատկություններ: Թիմը նաեւ մշակել է խնձորի վրա հիմնված բիոպոլիմեր՝ պուլուլան, որը կարող է փոխարինել օսլային խտացնող եւ թաղանթ ձեւավորող հատկություններով։ «Մենք ստեղծել ենք երկու տեսակի նյութեր՝ բարակ թաղանթ մակերեսային վերքերի համար եւ ներարկվող գել, որը թանձրանում է լույսի ազդեցության տակ եւ հարմար է խոր եւ անհարթ վերքերի համար: Այն հարմարվում է վերքի ձեւին եւ խթանում հյուսվածքների վերականգնումը»,- նշել է հայտնագործության համահեղինակ, պոլիմերային նյութերի ամբիոնի դոցենտ Բենգի Օզքահրամանը: Հետազոտությունը հաստատել է, որ սոխի կճեպի էքստրակտի վրա հիմնված վիրակապային նյութն ունի առեւտրային անալոգների հատկությունները: Բացահայտումը վկայում է կենսաբժշկության մեջ բնական ռեսուրսների օգտագործման բարձր ներուժի մասին:
Կարդալ ավելինՀայաստանում գրվել է 110 հազար դեղատոմս, որոնցից դեղատներում սպասարկվել է մոտ 34 հազարը. Ավանեսյան
Հայաստանի առողջապահության նախարարությունը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվ աշխատանք է տանում բնակչության իրազեկման ուղղությամբ։ Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին՝ քաղաքացիներին էլեկտրոնային դեղատոմսերի մասին իրազեկելու վերաբերյալ։ Այսպես, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Էգոյանը նշեց, որ 90 տոկոս դեպքերում բժիշկները պարզապես էլեկտրոնային դեղատոմսեր չեն գրում։ Արդյունքում դեղատների սեփականատերերը, որոնք ստիպված են եղել ընդունել հին թղթի վրա հիմնված բժշկական դեղատոմսերը, հայտնվում են տեսչական ծառայությունների հսկողության տակ,…
Կարդալ ավելինՄարդկանց և կենդանիների շրջանում COVID-19-ի շրջանառությունը նոր վիրուսների առաջացմամբ է սպառնում. ԱՀԿ
Մարդկանց և կենդանիների շրջանում SARS-CoV-2 կորոնավիրուսի շրջանառությունը սպառնում է նոր վտանգավոր վիրուսների առաջացմամբ։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում։ «COVID-19-ից հանրային առողջության համաշխարհային ռիսկը մնում է բարձր», – ասվում է զեկույցում: ԱՀԿ-ն նշել է, որ SARS-CoV-2-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետն այժմ զգալիորեն աճել է: Սակայն դրա շրջանառությունը զգալի մակարդակով շարունակվում է։ Ըստ կազմակերպության՝ այդ մասին է վկայում «փորձարկման դրական արդյունքների և կեղտաջրերի նմուշառման տոկոսը»։ SARS-CoV-2 համաճարակը սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի…
Կարդալ ավելին








