Սուր շնչառական վարակները աշխարհում ամենատարածված հիվանդությունների խումբն են, որոնց հարուցիչները հիմնականում վիրուսներն են՝ ներառյալ գրիպի, ռեսպիրատոր սինցիտյալ վիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը և այլ վիրուսային հարուցիչներ։ Դրանք կարող են ընթանալ ծանր և առաջացնել բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, ականջաբորբը և այլն։ Բարդությունների զարգացման առավել խոցելի խումբ են երեխաները՝ հատկապես կյանքի առաջին տարիների ընթացքում, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: Սուր շնչառական վարակների տարածման միտումների բացահայտման նպատակով իրականացված շաբաթական մոնիթորինգի արդյունքում 2024 թ. 41-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել…
Կարդալ ավելինԱռողջապահություն
Դատարկահաբն արդյունավետ է միգրենի կանխման համար. Nature Medicine
Դատարկահաբը կարող է նվազեցնել միգրենի նոպաների հաճախակիությունը եւ ինտենսիվությունը, վկայում է Nature Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը։ Հետազոտությանը մասնակցել է քրոնիկական միգրենով տառապող 400 կամավոր։ Նրանց բաժանել են երեք խմբի։ Առաջին խմբի պացիենտները ստացել են միգրենի դեմ իսկական դեղամիջոց, իսկ երկրորդի մասնակիցները՝ դատարկահաբ ( առանց ակնհայտ բուժական հատկությունների)։ Երրորդ խումբը հանդես է եկել որպես վերահսկիչ եւ ոչ մի ազդեցության չի ենթարկվել։ Փորձաշրջանի ավարտին գիտնականները թարմացրել են մասնակիցների առողջության մասին տվյալները։ Պարզվել է, որ դատարկահաբ ընդունած մարդկանց…
Կարդալ ավելին«ԳԱՎԱՌ ԲԿ» -ՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ԲՈՒԺԱՌՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏՆՕՐԵՆ ԳԱՐԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ՀԵՏ
«ԳԱՎԱՌ ԲԿ»-ն, որը սպասարկում է Գավառ խոշորացված համայնքի տարածաշրջանի թվով շուրջ 65.000 ազգաբնակչության, մատուցում է բավական լայնասպեկտր հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ` ինչպես նաև «Շտապ օգնության» ծառայություն, որը հասցրել է այնպիսի ծավալի աշխատանքներ իրականացնել, որը խթանել է բուժառուների վստահության ապահովմանը տեղում ծառայությունները ստանալուն՝ նվազեցնելով մայրաքաղաք դիմողների քանակը: Բժշկական կենտրոնն այս ողջ տարիների ընթացքում զգալի ձեռքբերումներ է արձանագրել թե որակյալ բժշկական անձնակազմի համալրման և թե՛ նոր բժշկական սարքավորումների և ծառայությունների ստեղծման առումով, որոնք հենք են դարձել ազգաբնակչության…
Կարդալ ավելինՄիայնությունը 31 տոկոսով բարձրացնում է դեմենցիայի առաջացման հավանականությունը. NMН
Ֆլորիդայի համալսարանի Բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ միայնությունը 15 տոկոսով բարձրացնում է կոգնիտիվ ունակությունների նվազման վտանգը, իսկ դեմենցիայի զարգացման հավանականությունը բարձրացնում է 31 տոկոսով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Mental Health-ում (NMН)։ Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի մի քանի երկրների 600 հազար մարդկանց առողջության մասին տվյալները։ Հետազոտողները լրացուցիչ գնահատել են մասնակիցների սոցիալական հմտությունները եւ խնդրել նշել, թե որքան ժամանակ են նրանք սովորաբար անցկացնում ընկերների եւ ընտանիքի հետ։ Արդյունքները ցույց են տվել, որ միայնությունը կապված է…
Կարդալ ավելինՄեքենաներից արտանետվող գազերը կարող են բարձրացնել ճարպակալման եւ դիաբետի վտանգը. IJMS
Բրիգամ Յանգի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ դիզելային շարժիչների արտանետվող գազերի ազդեցությունը մկների մոտ կապված է ճարպային զանգվածի ավելացման, ճարպաբջիջների սերտաճի, ինսուլինի հանդեպ ռեզիստենտության եւ օրգանիզմում բորբոքման հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Molecular Sciences (IJMS) ամսագրում։ Հետազոտության առաջին փուլում գիտնականները լաբորատոր մկներին բաժանել են երկու խմբի։ Վեց շաբաթվա ընթացքում առաջին խումբը շնչել է սենյակի օդ, իսկ երկրորդ խումբը՝ դիզելային շարժիչներից արտանետվող գազերի մասնիկներ շաբաթը հինգ օր, 30 րոպեով։ Փորձի ավարտից հետո…
Կարդալ ավելինԵրկար քունը հանգստյան օրերին լիովին չի վերականգնում ուղեղի առողջությունը. Pbio
Ֆինլանդիայի Աալտո եւ Օուլու համալսարանների գիտնականները պարզել են, որ ուղեղում քնատության հետ կապված փոփոխությունները կարող են պահպանվել 15 օր։ Ընդ որում, ավելի երկար քունը հանգտսյան օրերին չի օգնում լիովին վերացնել դրանք։ Արդյունքները հրապարակվել են Plos Biology (PBio) ամսագրում։ Ոչ սովորական երկարաժամկետ հետազոտության շրջանակում գիտնականները հինգ ամսվա ընթացքում հետեւել են մեկ մարդու ուղեղին եւ վարքին՝ օգտագործելով ՄՌՏ-սքանավորումը եւ կրիչ սարքերի եւ սմարթֆոնների տվյալները։ Նրանք հայտնաբերել են, որ քնի անբավարարությունը կարող է բացասաբար անդրադառնալ կենտրոնացվածության վրա. այդ էֆեկտը…
Կարդալ ավելինԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սահակ Վարդանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որպեսզի կանխարգելվի անցանկալի բորբոսների առաջացումը, – սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման համար նախատեսված սննդի կառույցի հատակը հարթ չի եղել, գտնվել է ոչ նորոգ վիճակում, – պատերի …
Կարդալ ավելինՉափից շատ քրտնելը կարող է նշել քաղցկեղի եւ ռոզացեայի մասին. Daily Mail
Չափից ավելի քրտնոտություն կարող է առաջանալ ռոզացեայի՝ մաշկի քրոնիկական հիվանդության, վահանաձեւ գեղձի աշխատանքի խանգարման եւ քաղցկեղի ժամանակ 80-ից բարձր տարիքի մարդկանց մոտ։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է բրիտանացի թերապեւտ Էլի Քենոնը։ Բժշկի խոսքով՝ կանանց մոտ դաշտանադադարի ժամանակ կարող է նկատվել ջեմության հոսք եւ բարձր քրտնարտադրություն կանացի հորմոնի՝ էստրոգենի մակարդակի նվազման պատճառով։ Սակայն մնացած մարդկանց համար քրտնոտությունը կարող է տագնապալի նշան լինել։ Խիստ քրտնարտադրության հնարավոր պատճառներից մեկը ռոզացեան է։ Դա մաշկի քրոնիկական հիվանդություն է,…
Կարդալ ավելինԱՊԱՐԱՆԻ ՊԱՆՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«Արարատ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, գ․ Գյուլագարակ): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԱրյան մեջ քաղցկեղի էկզոսոմները հայտնաբերող սարքավորում է ստեղծվել. Matter
Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնականները արյան թեստի միջոցով թոքերի քաղցկեղի արագ ախտորոշման եղանակ են մշակել։ Հետազոտությսն սրդյունքները հրապարակվել է Matter գիտական հանդեսում։ Նոր եղանակը որսում է էկզոսոմները՝ բջիջների կողմից արձակված մանր մասնիկները: Նրանք փոխադրում են միջբջջային հաղորդակցության համար կարևոր սպիտակուցներ, ԴՆԹ և ՌՆԹ մոլեկուլներ: Առողջ բջիջների էկզոսոմները կարևոր ազդակներ են փոխանցում ամբողջ մարմնով, մինչդեռ քաղցկեղային էկզոսոմներն օգնում են ուռուցքներին տարածվել՝ պատրաստելով հյուսվածքները՝ նախքան դրանց հայտնվելը՝ նորագոյացություններն ընդունելու համար: Նոր հետազոտության ընթացքում գիտնականների թիմը կիրառել է սպիտակուցների…
Կարդալ ավելին





