Չափից շատ քրտնելը կարող է նշել քաղցկեղի եւ ռոզացեայի մասին. Daily Mail

Չափից ավելի քրտնոտություն կարող է առաջանալ ռոզացեայի՝ մաշկի քրոնիկական հիվանդության, վահանաձեւ գեղձի աշխատանքի խանգարման եւ քաղցկեղի ժամանակ 80-ից բարձր տարիքի մարդկանց մոտ։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է բրիտանացի թերապեւտ Էլի Քենոնը։

Բժշկի խոսքով՝ կանանց մոտ դաշտանադադարի ժամանակ կարող է նկատվել ջեմության հոսք եւ բարձր քրտնարտադրություն կանացի հորմոնի՝ էստրոգենի մակարդակի նվազման պատճառով։ Սակայն մնացած մարդկանց համար քրտնոտությունը կարող է տագնապալի նշան լինել։

Խիստ քրտնարտադրության հնարավոր պատճառներից մեկը ռոզացեան է։ Դա մաշկի քրոնիկական հիվանդություն է, որը բնութագրվում է մազանոթների կայուն ընդլայնմամբ՝ կարմրավուն ցանի գոյացման տեսքով։ Ռոզացեայի դեպքում դեմքի մաշկը կարող է «այրվել», ինչը ստիպում է օրգանիզմին սառչել՝ քրտինք արտադրելով։

Չափից շատ քրտնարտադրությունը կարող է լինել նաեւ վահանաձեւ գեղձի, որն օգնում է կարգավորել նյութափոխանակությունն օրգանիզմում, հիվանդության նշան։ Այդ օրգանի աշխատանքի խանգարումների այլ նշաններից կարող են լինել հոգնածությունը, քաշի ավելացումը, դեպրեսիան եւ մկանային ցավերը։

Հազվադեպ քրտնոտությունը կարող է ազդարարել քաղցկեղի մասին։ Արյան քաղցկեղի մի քանի տեսակներ, կապված այդ ախտանշանի հետ, ավելի հաճախ հանդիպում են 80-ից բարձր տարիքի մարդկանց մոտ։

Որոշ մարդիկ քրտնում են նաեւ որոշակի մթերքների, ինչպես նաեւ ալկոհոլի եւ կոֆեինի օգտագործումից հետո։ Հասկանալու համար, թե հատկապես որ մթերքն է քրտնոտություն առաջացնում, խորհուրդ է տրվում սնվելու օրագիր վարել։

 

Spread the love