Օրհուսի համալսարանի դանիացի գիտնականները ստեղծել են LaKe կոչվող մոլեկուլ, որը կարող է օրգանիզմում կանոնավոր վարժությունների և ծոմապահության նյութափոխանակության ազդեցություն առաջացնել: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Agricultural and Food Chemistry (JAFC) գիտական հանդեսում: Մարզվելը և սնունդ ընդունելն ամրապնդում է սիրտը և նվազեցնում արյան մեջ ճարպի մակարդակը՝ օրգանիզմում լակտատի և կետոնի մակարդակի բարձրացման հաշվին: Այս նյութերը բջիջների համար գործում են իբրև արդյունավետ վառելանյութ՝ օգուտ տալով մարդու օրգաններին: «Մենք մշակել ենք մի մոլեկուլ, որը կարող է ընդօրինակել ինտենսիվ…
Կարդալ ավելինԱռողջապահություն
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան, Շիրակի փ․)։ Մասնավորապես՝ – սանհանգույցի դուռը բացվում էր դեպի արտադրական շինություն որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրություն, – արտադրական շինությունում պահվել է անձնակազմի անձնական և արտադրական հագուստ, – շինության հատակների մակերևույթների մի հատվածը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հեշտորեն չի լվացվել, անհրաժեշտության…
Կարդալ ավելինՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսավարողների նկատմամբ
«ROYAL», «ARTFOOD», «ANTARI», «ՄԱՊ», «YAN», «NAYIRI FOOD», «КУХМАСТЕР», «Արարատ Քենինգ ֆեքթըրի», «Արարատի Սննդի Կոմբինատ», «PRIMO» անվանումներով տոմատի մածուկների առնչությամբ խախտումներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ, վերահսկողական միջոցառումների արդյունքում հարուցվել են թվով 12 վարույթներ, որոնց արդյունքում 10 վարույթներով պատասխանողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար, իսկ 2 վարույթներ դեռևս գտնվում են քննության փուլում։ Վարույթներով արձանագրվել է, որ «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքները չեն համապատասխանել Տոմատային խտացրած մթերքների ընդհանուր տեխնիկական պայմանների միջպետական ստանդարտին (ԳՕՍՏ…
Կարդալ ավելինԳիշերային երկարատև ծոմապահությունը և վաղ նախաճաշն օգնում են պահպանել բարեկազմությունը. JBNPA
Բարսելոնայի Գլոբալ առողջության ինստիտուտի (ISGlobal) գիտնականները բացահայտել են, որ գիշերային երկարատև ծոմապահությունը և վաղ նախաճաշը երկարաժամկետ հեռանկարում օգնում են պահպանել առողջ քաշը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Behavioral Nutrition and Physical Activity (JBNPA) հանդեսում: Հետազոտությանը մասնակցել են 40-65 տարեկան ավելի քան յոթ հազար կամավորներ գերմանական Տրիաս և Պուժոլի հետազոտական ինստիտուտի (IGTP) գլխավորած Genomes for Life նախագծի GCAT խմբից: 2018 թվականին մասնակիցները պատասխանել են իրենց քաշի և հասակի, ուտելու սովորությունների, ապրելակերպի և սոցիալ-տնտեսական կարգավիճակի վերաբերյալ…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 21 սմ-ով
2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.17մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 11 սմ-ով։ 2024 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.51 մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 21 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ` 34 սմ-ով։ 2024 թվականին Սևանա լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.68 մ և դիտվել է հուլիսի 5-15-ը ներառյալ։ Գարնանային վարարումների ընթացքում Սևանա…
Կարդալ ավելինՍՊԱՆԴԱՆՈՑԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«Արարատ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, գ․ Գյուլագարակ): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՄարդու ծերանալու արագության մասին կարելի է դատել այտերի բջիջների էպիթելներով. Frontiers
Tally Health ընկերության գիտնականները Էդինբուրգի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գործընկերների հետ ստեղծել են CheekAge գործիքը, որը թույլ է տալիս գնահատել կենսաբանական ծերացումն ըստ այտերի էպիթելների բջիջների։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Aging ամսագրում։ Գիտնականների խոսքով՝ մարդիկ ծերանում են տարբեր արագությամբ։ Որոշ մարդկանց մոտ կա գենետիկ նախատրամադրվածություն ավելի դանդաղ ծերանալու, այն դեպքում, երբ տարիքային փոփոխություններն այլ մարդկանց օրգանիզմում ավելի շուտ են դրսեւորվում։ Կենսակերպի որոշ գործոններ, ինչպիսին են սթրեսը, վատ քունը, ոչ ճիշտ սնվելը, ծխելը եւ ալկոհոլը, արագացնում…
Կարդալ ավելինՀայաստանում 14 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ. ԱՆ
Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը: Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։ Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նրանցից 14.336-ը` կանայք են: Ըստ տարիքային խմբերի և սեռի` կյանքում առաջին անգամ հաստատված…
Կարդալ ավելին2024-ին Հայաստանում կարմրուկով վարակման 553 դեպք է գրանցվել
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 553 դեպք: Սեպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է կարմրուկով վարակման 1 դեպք:
Կարդալ ավելին«Թրավելինգ դոքթորս»-ը բժիշկների եվ ոլորտի դասավանդողների համար՝ հերթական դասընթաց
Առողջապահական ոլորտում հայտնի «Թրավելինգ դոքթորս»-ը ՀՀ Առողջապահության նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ տևական ժամանակ է իրականացնում է տարաբնույթ ծրագրեր և վերապատրաստումներ։ Այս ամենը հնարավորություն է տվել մանրամասն տեսնել այն հնարավորություններն ու բացթողումները, որ առկա են բժիշկների և բուժաշխատողների գիտելիքների չափման, շարունական զարգացման, գնահատումների և վերագնահատումների գործընթացներում։ ՀԿ փոխանցմամբ ամիսներ առաջ ՀՀ ԱՆ նախարարի առաջին տեղակալ Լ․ Նանուշյանի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվեց, որ կարևոր և առաջնային խնդիր է Հայաստանում ունենալ փորձագետներ, ովքեր բուժաշխատողների…
Կարդալ ավելին






