Գիշերային երկարատև ծոմապահությունը և վաղ նախաճաշն օգնում են պահպանել բարեկազմությունը. JBNPA

Բարսելոնայի Գլոբալ առողջության ինստիտուտի (ISGlobal) գիտնականները բացահայտել են, որ գիշերային երկարատև ծոմապահությունը և վաղ նախաճաշը երկարաժամկետ հեռանկարում օգնում են պահպանել առողջ քաշը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Behavioral Nutrition and Physical Activity (JBNPA) հանդեսում:

Հետազոտությանը մասնակցել են 40-65 տարեկան ավելի քան յոթ հազար կամավորներ գերմանական Տրիաս և Պուժոլի հետազոտական ​​ինստիտուտի (IGTP) գլխավորած Genomes for Life նախագծի GCAT խմբից: 2018 թվականին մասնակիցները պատասխանել են իրենց քաշի և հասակի, ուտելու սովորությունների, ապրելակերպի և սոցիալ-տնտեսական կարգավիճակի վերաբերյալ հարցերին: 2023 թվականին, հինգ տարի անց, ավելի քան երեք հազար փորձարկվողներ նոր հարցաթերթիկներ են լրացրել։

Գիտնականները հայնաբերել են, որ երկարաժամկետ հեռանկարում երկու հատուկ սովորություններ առնչվում են մարմնի զանգվածի ցածր ինդեքսին (BMI): Խոսքը երկար գիշերային ծոմապահության (երեկոյան սնունդից հրաժարվելու) և վաղ նախաճաշի մասին է։

Գիտական ​​աշխատանքի հեղինակները նշել են, որ ավելի վաղ կատարված հետազոտությունների արդյունքները միաժամանակ կապ են հայտնաբերել գիշերվա երկարատև ծոմապահության և առողջ քաշի միջև։ Գիտնականները ենթադրել են, որ այս սննդակարգն ավելի համահունչ է մարդու բնական ցիրկադային ռիթմերին: Օրվա ընթացքում ավելի վաղ սնվելը և երեկոյան չսնվելը հնարավորություն է տալիս ավելի լավ այրել կալորիաները և կարգավորել ախորժակը, դրանով իսկ կանխելով ավելորդ քաշի կուտակումը։

Spread the love