Դոլարի փոխարժեքն աննշան աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, կազմել է 387.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.45 դրամ (նվազել է 0.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  514.06 դրամ (նվազել է 1.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.10 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 421-426 դրամով, վաճառվում է 430-437 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.65-4.06 դրամով, վաճառվում է 4.17-4.64 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 485 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:

Եվրոն գնվում է 427 դրամով, վաճառվում է 432 դրամով:

Ռուբլին գնվում է 4.00 դրամով, վաճառվում է 4.17 դրամով:

Spread the love