ԱՄՆ բանակը (ցամաքային զորքեր) պայմանագիր է կնքել U.S. Ordnance պաշտպանական ընկերության հետ մոտ 15 մլն դոլարի М60 գնդացիրներ գնելու համար (քանակը նշված չէ)։ Վաշինգտոնը կարող է զենքը փոխանցել Ուկրաինային, գրել է The War Zone պարբերականը։
Նրա տվյալների համաձայն՝ «առեղծվածային» համաձայնագրի շրջանակում ամերիկացի զինվորականները կստանան M60E6 եւ M60E4 գնդացիրների չնշված քանակություն, ինչպես նաեւ M60 նախկին մոդիֆիկացիաների վերասարքավորված տեսակներ։ Դեռ տարեսկզբին բանակը հայտնել էր, որ շահագրգռված է գնել այդ գնդացիրները, որոնք այլեւս չէին օգտագործվում արդեն մի քանի տասնամյակ առաջ, բայց եւ չի նշել, թե ում համար եւ ինչ նպատակով։
Ինչպես նշել է պարբերականը, զենքը կարող է նախատեսված լինել ԱՄՆ օտարերկրյա դաշնակցի կամ գործընկերոջ, Ուկրաինայի համար։ Հավանական է, որ М60-ի նոր գնումները Կիեւին ռազմական օգնության գալիք փաթեթի մի մասն են։
Միեւնույն ժամանակ, նաեւ հավանականություն կա, որ գնումները կապված չեն Ուկրաինայի հետ, եւ անհրաժեշտ են ԱՄՆ բանակին փորձնական եւ ուսումնական նպատակներով։