ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Լիլիանա Սենեքերիմյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Օշական) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: Մասնավորապես՝ – չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը. – արտադրական շինությունում բացակայում է բնական և մեխանիկական օդափոխությունը, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող նյութերից. – չեն կանխարգելվում կեղտի կուտակումը, բորբոսի…
Կարդալ ավելինԱռողջապահություն
Արցախից ցամաքային և օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 237 տուժած քաղաքացի
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից` 142-ը` ուղղաթիռովներով, 95-ը` շտապօգնության մեքենաներով: Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն: Վիրավորների տեղափոխման գործընթացը այս պահին էլ շարունակվում է:
Կարդալ ավելինԵրևանի բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա. Բոլորի վիճակը կայուն ծանր է. ԱՆ
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Միաժամանակ, Նորածնային և մանկական արտագնա անհետաձգելի ծառայությունների միջոցով երեկ Երևանի մասնագիտացված բուժհաստատություններ են տեղափոխվել 4 նորածին և 1 երեխա: Բոլորի առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն ծանր է: Վերջիններս ստանում են համարժեք բուժօգնություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելինՄետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է. Ազգային կոմիտե
Մետրոյի փակվելու պատճառը 18:00-ի հանրահավաքն է։ Այս մասին հայտարարել է «Ազգային կոմիտեն»-ն։ «Այս քայլն ակնհայտորեն միտված է խոչընդոտելու այսօր 18:00-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մեր հայրենակիցների մասնակցությունը: Խնդրում ենք մեր հայրենակիցներին հավաքին իրենց մասնակցությունն ապահովել` հաշվի առնելով Մետրոպոլիտենի չաշխատելու հանգամանքը»,- նշվում է հայտարարության մեջ։
Կարդալ ավելինՀայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի. ԿԳՄՍ փոխնախարար
Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Շատ կարևորում ենք այս ծառայության կայացումը, որովհետև դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն պետք է գիտելիքներ տա, այլև արժեքային համակարգ պետք է ձևավորի: Դպրոցը պետք է դառնա այն անվտանգ և ապահով միջավայրը, որտեղ երեխան որակյալ և արդյունավետ ուսում ստանալու հնարավորություն կունենա»,-ասաց Սվաջյանը։ Նրա խոսքով` առաջիկայում բոլոր դպրոցները կփորձեն համալրել…
Կարդալ ավելինԱռանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. տան մեջ այրել են 28-ամյա տրանսգենդեր տղամարդուն. կա բեման ենթարկված
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ըստ ոստիկանության տեղեկության ՀՀ սահմանը հատելիս Բավրա ճանապարհից բերման է ենթարկվել 41 ամյա մի տղամարդ, որը պատրաստվում էր գիշերը հատել պետական սահմանը: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց ՝ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։ Ոստիկանության հաղորդմամբ՝ խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել…
Կարդալ ավելինՌուս հայտնի ռեժիսորի մարմինը նրա բնակարանում «մումիա» դարձած են գտել
Հայտնի ռեժիսոր Սվետլանա Ջինբինովային մեռած են գտել Մոսկվայի իր բնակարանում։ Պարզվել է, որ Վախթանգովի թատրոնի ներկայացումների բեմադրողի մարմինը այնտեղ մնացել է ավելի քան մեկ տարի։ Այս մասին տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը։ «Օրերս Սվետլանա Ջիմբինովայի Ունիվերսիտետսկի պողոտայի բնակարանի հարեւանները հիշել են, որ վաղուց նրան չեն տեսել եւ փորձել են նրա հետ կապ հաստատել՝ դուռն են թակել, զանգահարել են, բայց ապարդյուն։ Այդ ժամանակ դիմել են ոստիկանության օգնությանը։ Ոստիկանության աշխատակիցները բացել են դուռը եւ գտել հանրահայտ թատերագետի եւ թատերական…
Կարդալ ավելինՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՇԱՏ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ
Այսօր ՝ Արտաշատ-Քլամար քույր քաղաքների համագործակցության շրջանակներում՝ Արտաշատի բժշկական կենտրոնի և Քլամարի երկու հայտնի հիվանդանոցների միջև ակտիվ համագործակցություն կծավալվի երկու կարևոր՝ փորձի փոխանակման և բուժտեխնիկայի տրամադրման ուղղություններով: Ծրագրի սկիզբը դրվել է դեռևս այս տարվա ապրիլ ամսին՝ Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ: Այնուհետ Քլամար կատարած աշխատանքային այցի ընթացքում համայնքի ղեկավարը Քլամարի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ քննարկել է ծրագիրն ու համագործակցությունը նոր՝ գործնական փուլ բերելու անելիքները:Այդ մասին գրում է բկ պաշտոնական տեղեկատվական էջը: «Ծրագրի շրջանակներում…
Կարդալ ավելինԲաքուն փորձում է վախեցնել ԼՂ ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը. Կոստանյան
Բաքուն փորձում է վախեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը: Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով՝ դրան է միտված Ադրբեջանի կամայականությունը՝ զուգորդված Լաչինի միջանցքի լիակատար շրջափակմամբ և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցերը լուծելուց հրաժարվելու հետ
Կարդալ ավելինԿարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են առեւանգված Վագիֆ Խաչատրյանին. վերջինս կապ է հաստատել ընտանիքի հետ. ԿԽՄԿ
Երեկ՝ հուլիսի 29-ին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են նույն օրը Լաչինի միջանցքում ձերբակալված բուժառուին։Այս մասին հայտարարություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը; «Նրա հետ հանդիպել են մեր պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և բուժառուին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ»,- ասվում է հայտարարությունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:
Կարդալ ավելին









