Հայտնի ռեժիսոր Սվետլանա Ջինբինովային մեռած են գտել Մոսկվայի իր բնակարանում։ Պարզվել է, որ Վախթանգովի թատրոնի ներկայացումների բեմադրողի մարմինը այնտեղ մնացել է ավելի քան մեկ տարի։ Այս մասին տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը։
«Օրերս Սվետլանա Ջիմբինովայի Ունիվերսիտետսկի պողոտայի բնակարանի հարեւանները հիշել են, որ վաղուց նրան չեն տեսել եւ փորձել են նրա հետ կապ հաստատել՝ դուռն են թակել, զանգահարել են, բայց ապարդյուն։ Այդ ժամանակ դիմել են ոստիկանության օգնությանը։
Ոստիկանության աշխատակիցները բացել են դուռը եւ գտել հանրահայտ թատերագետի եւ թատերական ռեժիսորի մումիայի վերածված դիակը սենյակներից մեկի հատակին։ Փորձագետները պարզել են, որ մահը վրա է հասել 2022թ. սկզբին։ Կյանքի ընթացքում Սվետլանա Ջինբինովան գրել է տասնյակ աշխատություններ, բեմադրել վեց ներկայացում Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում»,- գրել է Թելեգրամ-ալիքը։