Պուտինը եւ Էրդողանը բանակցություններում կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Անկարայի հարաբերությունները. Hurriyet

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպասվում է օգոստոսի վերջին, տեղեկացրել է թուրթական Hurriyet ԶԼՄ-ն։ Այցի շրջանակում նախատեսվում են բանակցություններ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ Անկարայի հարաբերությունների թեմայով։

Տեղեկացվել է, որ կողմերը քննարկելու են նաեւ պատերազմն Ուկրաինայում, «սեւծովյան հացահատիկի գործարքի» վերականգնումը, երկկողմ կապերը Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ։

Ավելի վաղ Էրդողանը հույս էր հայտնել, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կայցելի օգոստոսի վերջին։

Spread the love