Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են առեւանգված Վագիֆ Խաչատրյանին. վերջինս կապ է հաստատել ընտանիքի հետ. ԿԽՄԿ

Երեկ՝ հուլիսի 29-ին, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են նույն օրը Լաչինի միջանցքում ձերբակալված բուժառուին։Այս մասին հայտարարություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը;

«Նրա հետ հանդիպել են մեր պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և բուժառուին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:

Spread the love