ԱՄՆ պետքարտուղարն իր խորը մտահոգությունն է հայտնել Ալիեւին

Երեկ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, որ մեր խորը մտահոգությունը հայտնեմ  Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- գրել է նա։

Նշենք, որ հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետից ադրբեջանական կողմը ապօրինաբար ձերբակալել էր Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին։

Spread the love