Այս պահի դրությամբ բեռնատարները սպասում են, որ բեռները փոխանցվեն ՌԴ խաղաղապահ զորախմբին. Էդմոն Մարուքյան

Այս պահի դրությամբ բեռնատարները սպասում են, որ բեռները փոխանցվեն ՌԴ խաղաղապահ զորախմբին, որ նրանք էլ իրենց հերթին փոխանցեն ԼՂ-ին։ Այդ մասին «Լուրերի» տաղավարում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ հումանիտար բեռներ տեղափոխող բեռնատարները արդեն 5-րդ օրն է՝ դրանք չեն կարողանում հասցնել ԼՂ բնակչությանը։

«Քանի դեռ մենք չունենք այս իմաստով պատասխան, և ինֆորմացիայի փոխանակությունը շարունակվում է, ես կարծում եմ, որ պետք է սպասել և ամեն ինչ անել, որ այդ բեռները հասնեն տեղ»,- ասաց Մարուքյանը։

Spread the love