ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը հետաքրքրվել է այս տարվա հուլիսի 1-ից գործող կենսաթոշակառուի եւ նպաստառուի` անկանխիկ գործարքներ կատարելիս 10 տոկոսի չափով տրամադրվող հետվճարի ծրագրի արձագանքներով: Նա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք չեն ավելացել այն բանկերը, որոնք մասնակցում են ծրագրին: Նախարարը նշել է, որ այս պահին կա ծրագրին միացած 4 բանկ:
Կարդալ ավելինԱռողջապահություն
Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվել է հաշմանդամության կարգի տրամադրման փոփոխություններով, որի արդյունքում պատերազմին մասնակցած մի խումբ տղաներ զրկվել են հաշմանդամության կարգից եւ նպաստից
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվել է հաշմանդամության կարգի տրամադրման փոփոխություններով, որի արդյունքում պատերազմին մասնակցած մի խումբ տղաներ զրկվել են հաշմանդամության կարգից եւ նպաստից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պատասխանել է, որ միասնական սոցիալական ծառայության կարեւոր գործառույթներից մեկն էլ բժշկասոցիալական փորձաքննությունն է: Ըստ նախարարի` ներկայում շրջանառվում է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է «Զինվորական ապահովագրության» հիմնադրամի այն շահառուներին, որոնք ի սկզբանե ունեցել են հաշմանդամության երկրորդ կարգ եւ վերափորձաքննության արդյունքում ստացել են…
Կարդալ ավելինԸնտանեկան բժշկի, թերապեւտի եւ մանկաբույժի ընտրության կարգը կհաստատի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը. հարցը քննարկվել է ԱԺ նիստում
Առողջապահության նախարարության գործունեության ոլորտին առնչվող մի շարք ենթաօրենսդրական իրավակարգավորումներ նախկինում ընդունվել են լիազորող նորմի բացակայությամբ կամ դրանց ընդունման համար հիմք հանդիսացած իրավական ակտերն այլեւս չեն գործում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը դեկտեմբերի 6-ի ԱԺ նիստում: Առաջարկվում է առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գրանցումից դուրս գալու կարգը,…
Կարդալ ավելինՆոր կարգավորմամբ լիազոր մարմնին վերապահվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման կարգը եւ պայմանները հաստատելու իրավասություն
2023 թ. փետրվարի մեկից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է առաջին անգամ հաշմանդամության սահմանման, այսինքն` արդեն իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմած քաղաքացիների դեպքում, իսկ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը վերափորձաքննությունների եւ կրկնակի փորձաքննությունների դեպքում գործելու է բժշկասոցիալական փորձաքննությունը: «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքների ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հարակից օրենքներում կիրառվող հասկացություններն ու դրույթները համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: Բացի այդ, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների…
Կարդալ ավելինՆախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
Համակարգի ներդրմամբ նախատեսվում է ձեւավորել պետություն-քաղաքացի հարաբերությունների նոր մակարդակ, նոր փիլիսոփայություն. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ դեկտեմբերի 6-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային եղանակով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Համակարգը ներդրվելու է փուլային՝ 2023-2025 թթ. ընթացքում: Հայտարարագրերի նախագծերը պատրաստելու է ՊԵԿ-ը՝ իր…
Կարդալ ավելինՀայաստանում հաշմանդամ է 192.000 քաղաքացի
1992 թ. ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամություն ունեցողների միջազգային օր: 2006 թ. դեկտեմբերին մեր երկիրը միացավ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիային: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովը: «Մեր երկրում հաշմանդամություն ունի 192.000 քաղաքացի։ 2023 թ. փետրվարի 1-ից ուժի մեջ կմտնի հաշմանդամության գնահատման համակարգի փոփոխությունը։ Բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն կգործի անձի ֆունկցիոնալության համակարգը: Վերջին երկու տարիների ընթացքում ստեղծվել են օրենսդրական բավարար հիմքեր անհրաժեշտ ծրագրերի եւ ծառայությունների ներդրման համար: Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական նախաձեռնություններ, մասնավորապես,…
Կարդալ ավելինՔննարկվել է հաշմանդամության գնահատման նոր մոդելը
2021 թ. ընդունվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, եւ այժմ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն համապատասխանեցնել հարակից օրենքների եզրույթներն ու հասկացությունները: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում հարցը ներկայացնելով, նշել է, որ 2023 թ. փետրվարի մեկից առաջին անգամ հաշմանդամության գնահատման համար…
Կարդալ ավելինՈրդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրումները բացահայտելու խնդիր է դրված. Հերիքնազ Տիգրանյան
Հայաստանում որդեգրման համակարգի հիմնախնդիրներն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ իրավասու բոլոր մարմինների ուշադրության կենտրոնում են. ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 2-ին իր գլխավորած հանձնաժողովում վերոնշյալ հարցի աշխատանքային քննարկման ժամանակ: ԱԺ պատգամավորի հավաստմամբ ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի N 1197-Ա որոշմամբ ձեւավորված որդեգրման հարցերով աշխատանքային խմբի հիմնական նպատակն է իրականացնել փաստահավաք գործունեություն, քարտեզագրել խնդիրները եւ ոլորտի բարեփոխման համար ներկայացնել օրենսդրական առաջարկություններ: «Նպատակ էր դրված նաեւ բացահայտել…
Կարդալ ավելինՕրենսդրական նախաձեռնությամբ 2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձի չափը կկազմի 75.000 դրամ
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից մեր երկրում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 75.000 դրամ` գործող 68.000 դրամի փոխարեն: Համապատասխանաբար կբարձրացվեն նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:…
Կարդալ ավելինՆախաձեռնության նպատակը քաղաքացիների համար նորագույն տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի, էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է
Oրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է եւ աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` ներկայացնելով ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում: «Նույնականացման քարտերի մասին»…
Կարդալ ավելին





