Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից: «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Ընդերային լեյշմանիոզ ախտորոշմամբ 4 ամսական փոքրիկի մոտ արձանագրվել է դրական դինամիկա և շարունակում է բուժում ստանալ ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոնում: Հանրապետական բժշկական կենտրոնում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների…
Կարդալ ավելինՏնտեսություն
Կառավարության նույնանուն օրենսդրական փաթեթներով կներդրվի ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, կկարգավորվեն հարկային ոլորտի որոշակի խնդիրներ
Առաջարկվում է 2023-2025 թթ. ընթացքում մեր երկրում փուլային եղանակով ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» նախագծերի փաթեթը: Ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի՝ 2023 թ. հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները:…
Կարդալ ավելին«ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԵՆ ». ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ
Տարին մոտենում է ավարտին:Հատկանշական է այս ֆոնին ամփոփել 2022 թվականի պլանային աշխատանքների իրականացված արդյունքները: Գաղտնիք չէ , որ հանրապետության տուրիստական և զարգացող քաղաքների ֆոնին Դիլիջան խոշորացված համայնքն իր առանձնահատուկություններն ունի, թե որպես էկոտուրիզմ, պատմամշակութային արժեքներ, միջազգային դպրոց ինչպես նաև մի շարք այլ զարգացող ենթակառուցվածքներ ունեցող համայնք: Եղանակային պայմանները թերևս թույլ են տալիս, որ մինչ 2022 թվականի ավարտը նախատեսված համայնքային աշխատանքները, մասնավորապես ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներն ընթանան:Չնայած նրան, որ ազգաբնակչությունը երկար է սպասել…
Կարդալ ավելին«ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՌԿԱԾ ՄԻԼԻՑԻԱՆԵՐԻՑ»ՄԻՆՉԵՎ ՉՀԱՍԿԱՑՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ՞ ՄՐՑՈՒՅԹ
Մեր երկրում ամենօրյա թանկացումները սովորական և բնականոն են դարձել, թանկանում է ամեն ինչ՝ սնունդը, հագուստը, վառելիքը, սպասարկման ոլորտը, մասնավոր ընկերությունները բարձրացնում են իրենց ծառայությունների գները՝ ամենևին չմտածելով, որ նույն ընթացքով մարդկանց աշխատավարձերը, թոշակները, նպաստները չեն բարձրանում արժանապատիվ չափով, և թանկացումներն ավելի ու ավելի են նեղացնում ՀՀ քաղաքացիների սպառողական զամբյուղի սահմանները, բարձրացնում երկրում աղքատության ցուցանիշը, վատթարացնում ՀՀ բնակչության սոցիալական վիճակը։ Այս ֆոնին ինչպես գիտեք տևական ժամանակ է , որ Կոտայքի մարզը սպասարկող տրանսպորտի սակագները բարձրացել է…
Կարդալ ավելինՏիգրան Խաչատրյանը նշանակվեց փոխվարչապետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տիգրան Խաչատրյանն ազատվել է Ֆինանսների նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով նա նաշանակվել է ՀՀ փոխվարչապետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է հրամանագրում:
Կարդալ ավելինԱդրբեջանցիները փորձել են մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում, ռուս զինվորները կանգնել են մեքենայի առջեւ. (տեսանյութ)
Այսօր ադրբեջանցիները փորձեցին մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում, ռուս զինվորները ուղղակի կանգնեցին ադրբեջանցիների մեքենայի առջեւ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը եւ գրառմանը կից տեսանյութ է հրապարակել: «Իհարկե է սպասելի էր, որ հայկական տեղեկատվական և քաղաքական տիրույթում կհայտնվեն մարդիկ, որոնք ինքնամոռաց կտարածեն թուրք֊ադրբեջանական քարոզչությունը, կրկնելով այն հակահայկական հիմարությունը, իբր «Բերձորը ռուսներ են փակել»։ Ակնհայտ է , որ այդ թրքամետ քարոզչությունը միտված է արդարացնել թուրք֊ադրբեջանական տանդեմի հակահայկական քայլերը։ Սա այլևս…
Կարդալ ավելինՀանդիպում ունեցանք Մարտակերտում, բոլորը պատրաստ էին ամեն ինչի, դա էր ամենակարեւորը. Ռուբեն Վարդանյան
Չնայած դժվարություններին, ես շատ ոգեւորված եմ, քանի որ տեսնում եմ մարդկանց մոտ եւ կամք եւ պատրաստություն հանգիստ անցնել այս իրավիճակին, հանգիստ աշխատել, ապրել եւ ոչ մի ձեւով չի զգացվում այս բլոկադայի ազդեցությունը, որ մենք խուճապի ենք մատնվել, կամ մեր մեջ դեպրեսիա կա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, Արցախի շրջափակման մեջ գտնվելու 7-րդ օրը ֆեյսբուքյան լայվով ասաց Արցախի փոխնախարար Ռուբեն Վարդանյանը: «Երեկ պատգամավորների հետ գնացի Մարտակերտ եւ հանդիպումներ ունեցա: Շատ կարեւոր է իմ համար, ես լիցքավորվել…
Կարդալ ավելինՆախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առեւտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում
Այսօր խորհրդարանում քննարկվել է նաև հարկային վարչարարության իրականացման ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր լուծելու նպատակով Կառավարությունը փոփոխությունները, որը առաջարկում է ՀՀ հարկային օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերում: Այս մասին դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առեւտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում: «Այսօր էլեկտրոնային հարթակի միջոցով առեւտրի մասով ավելացված արժեքի հարկ ՀՀ տարածքում չի գոյանում»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել. «Պատճառն այն է, որ…
Կարդալ ավելինԸնթացիկ տարվա պետական բյուջեում վերաբաշխումներ են նախատեսվում
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունն իրավունք ունի հաստատված բյուջեի 3 տոկոսի շրջանակում իրականացնելու վերաբաշխումներ: 2022 թ. իրականացվել են նման վերաբաշխումներ: Կապված օբյեկտիվ հանգամանքների հետ՝ անհրաժեշտություն է առաջանում մինչեւ տարեվերջ կատարել հավելյալ վերաբաշխումներ, որոնք պարունակում են որոշակի ռիսկ՝ հնարավոր է անցնել սահմանված 3 տոկոս սահմանաչափը: Այս հանգամանքը նկատի ունենալով՝ Կառավարությունն առաջարկում է սահմանված 3 տոկոս սահմանաչափը միայն այս տարվա համար սահմանել 5 տոկոս: ««ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու…
Կարդալ ավելինՕրենսդրական փաթեթով կապահովվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող ե՛ւ քրեական, ե՛ւ քաղաքացիական դատավորների կազմով
Այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ քննարկվեց մի շարք ոլորտներին վերաբերվող օրենսդրական փոփոխություններ և լրացումների առաջարկություններ:Օրենսդրական նախաձեռնության նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից: Այս մասին դեկտեմբերի 16-ի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ Կառավարությունը պատգամավոր…
Կարդալ ավելին








