ԿՆՈՋ ԱՆՁՆԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ` ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՆՆԱ-ԲՐՈՒՆՈՅԻ ՀԵՏ(ֆոտոշարք)

Օրերս հերթական անգամ Երևան էր ժամանել  ( Թրայվ  Արմենիա) «THRIVE  ARMENIA FOUNDATION» հիմնադրամի հիմնադիր և նախագահ՝  ԱՆՆԱ ԴՈՂՐԱՄԱՋՅԱՆ-ԲՐՈւՆՈՆ։ Նրա այցը այս անգամ պետական հրավերով չէր այլ մասնավոր բնույթ էր կրում, սակայն այցը կրկին կապված էր հայաստանցի  երիտասարդների  մշակույթին  կյանքի զարգացմանն ուղղված նոր մոտեցումների բացահայտմամբ և զարգացման ժամանակակից ուղղությունների մարտահրավերներին ընդառաջ բացահայտումներով ու նոր պատուհանների առաջարկով:

Տիկին Աննան մասնակցելով TEDx YerevanSalon-ին  հանդես եկավի իր անձնական  կյանքի նվաճման նարատիվով և  առաջարկեց հայ  կանանց ներգրավածության ընդլայնմանն ուղղված քայլեր, հասարակական և սոցիալական ամենատարբեր ոլորտներում, որտեղ նրանց  դերակատարությունը մեծ է և էական: Այս և առաջիկա ծրագրերի շուրջ զրուցեցինք ԱՆՆԱ ԴՈՂՐԱՄԱՋՅԱՆ-ԲՐՈՒՆՈՅԻ հետ:

Տիկին ԱՆՆԱ  Ձեր այցը այս անգամ մասնավոր էր կներկայացնեք այն ծրագրերը , որին մասնակցել եք և հեռանկարների մասին մի փոքր մանրամասնեք:

– Այս անգամ գալուս նպատակը՝ TEDx Yerevan –ին մասնակցելու հրավերն էր , որպես բանախոսներից մեկը:Ես ներկայացրեցի կնոջ դերն ու նշանակության կարևորությունը հասարակական և սոցիալական ոլորտներում և  իմ սեփական փորձի օրինակով և անձնական նվաճումների ձեռքբերումներով կիսվեցի մեր երիտասարդերի հետ: Կարծում եմ սա մեկ անգամ ևս լրացնում է այն փոփոխությունների կառավարման  բացը, որ շատերը պակաս ունեն լրացման:ԻՄ կարծիքով,  իմ տեսակետները անձնական փորձն ու գիտելիքները  մեկ «կաթիլով»  ավելացրեց  այն ամբողջ  կաթսայի զանգվածին, ովքեր մասնակցեցին փառատոնին և  պատմեցին իրենց կյանքի պատմությունները և ձեռքբերումները:Ի ուրախություն  մասնակցության ես աշխարհի տարբեր անկյուններից տարբեր մեկնաբանություններ ստացա իմ միջոցառմանը մասնակցած թեմայով , որի համար շատ ուրած եմ և այն շատ ուսուցողական է, որ համար ես շորհակալ եմ բոլոր նրանց , ովքեր հետևում են իմ աշխատանքներին և չեն զլացել մեկնաբանություններ են արել:

-Հիմնադրամի հարցերվ հասցրել ե՞ք զբաղվել թեպետ գիտենք , որ Ձեր այցը ինչ ուղղվածություն ուներ այս անգամ:

 

-Հայաստան այցելելով դժվար է թեկուզ կարճ ժամանակով չզբաղվել հիմանդրամի աշխատանքներով և նրա  խնդիրներով:Հիմնադրամի աշխատանքները ծաղկում են և այդ շրջանակներում պետք է նշեմ, որ վերջին մեր ծրագրերից մեկը  վերաբերվում էր կրիպտոարժույթին , դասին  նրա դերին և խնդիրներին:Ինչպես արդեն գիտեք դասընթացներին մասնակցում են դրսից  մասնակիցներ , ովքեր վճարում են և հայաստանցիներ խոցելի սոցիալական խավից, որոնց  համար դասընթացներին մասնակցելն անվճար է և առաջին անգամ մեր դասընթացը եղավ հայերեն լեզվով , որը մինչ այդ անգլերեն էր:Իսկ հաջորդ մեր   դասընթացը  լինելու  է անձնական ֆինանսների կառավարումը թեմայով, որին ձգտում ենք ներգրավել ավելի շատ մասնակիցների:

 

– Ի՞նչ նոր  առաջարկություններ եք պատրաստվում անել Ձեր մոտեցմամբ:

-Անկեղծ ասած ես նոր և դրական փոփոխություններ  եմ տեսնում Հայստանում, շատ կոմպիտենտ մարդկանց եմ հանդիպում և նոր առաջարկներ եմ լսում նրանցից: Եվ դրա հետ կապված կարող եմ ասել , որ մեր պրոֆիլով ՝  ֆինանսների կառավարման հետ կապված մենք պատրաստվում ենք առաջարկությունով հանդես գալ Հայսատանի Կառավարությանն ու Խորհրդարանին , որպեսզի սոցիալական աջակցության ինչպես նաև կենսաթոշակային  մոդելը որոշակի փոփոխության և լրացման վերամշակվի  և  ընդունվի աշխարհում շատ ավելի լավ պրակտիկա ունեցող ԱՄՆ-ի մոդելին:Հաջորդ մեր առաջարկը լինելու է ներդրումներ իրականցնելու մոդելի ներդրամանը , որը պակաս կարևոր չէ տնտեսական ոլորտի զարգացման  համար , որի մասնակիցները (շահառուները) կարող են դառնալ շարքային՝ միջին վիճակագրությամբ քաղաքացիները:Ինձ համար շատ կարևոր է , որպեսզի ես կարողանամ տարածել այդ մտածելակերպը Հայսատանում թե ինչպես վարվեն անձնական ֆինանսների կառավարման և դրանց արդյունավետ տնօրինման  հետ:

-Ինչ քայլեր եք անում , որպեսզի առավել հասանելի դառնա Ձեր մասնագիտական քայլերը Հայաստանում:

-Հայաստանում տարբեր կրթօջախների այդ թվում համալսարաններում փորձում ենք ակտիվ քալեր տանել, համագործակցել մեր մասնագիտական  դասընթացները հասցնել ուսանողներին:Բացի այդ կանանց, տղամարդկանց, երեխաների  ինչպես նաև տարբեր մասնգիտություններ ունեցող մարդկանց համար տարվում է հատուկ ծիրագրով դասընթացներ, որոնք շատ կարևոր են անձնական ֆինանսները օգտագործելու և ներդրումներ իրականցնելու  գործում:

-Այսօր Հայաստանում կանանց ներգրավածությունը սահմանփակ չէ պետական կառավարման ոլորտում ի՞նչ կասեք այս մասով:

-Ա՛յո ես նկատում եմ  Հայաստանում դրական փոփոխություններ:Այս ընթացքում երկու կին նախարարներ ունենք և TEDx -ին մասնակցաց մեր կին նախարարներից ՝ ԺԱՆՆԱ  ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ, ով  ինձ շատ տպավորեց իր գեղեցիկ պատմություններով և անձնական կյանքից մեջբերումներով:Ես շատ ոգևորվեցի նրանից և շատ կցանկանայի , որ այդպիսի կին նախարարներ շատ ունենանք:Մարդկանց պետք է գնահատել ըստ իրանց աշխատանքի արդյունքի , այլ ոչ թե մաշկի գույնով կամ սեռով պայմանավորեն:Ես իմ անձով եմ ( դատում) ձեռքբերումների եղանակները,  քանզի իմ բոլոր անձնական նվաճումները  եղել են իմ աշխատանքի և վաստակի միջոցով:

-Իսկ Հայստանում առաջիկա  ի՞նչ նոր ծրագիր ունեք իրականացնելու:

-Այս անգամ կարելի է ասել իմ այցը նաև նախապատրաստական էր քանի-որ հուլիսին կրկին վերադառնալու եմ և ամառային ճամբարի ենք նախապատրաստվում  դրսի մեր հայրենակիցների  երեխաների և հայաստանցի  սոցիալական խոցելի խավի ընտանիքի երեխաների  համար, որը կլինի թե ճանաչողական և թե ուսուցողական բնույթի, որը ներգրաված է լինելու  սպորտային մարզաձևերի  ուսումնասիրմամբ և  կիրառմամբ:

 

 

-Եվ վերջում կուզենայի մեր  կին ընթերցողների անունից հարցնել, թե ո՞րն է ԱՆՆԱ ԲՐՈՒՆՈՅԻ  աշխատանքի ամենակարևոր ձեռքբերումը , որը խթանել է կայացմանը:

-Ես երբեք չեմ ընկճվել խոչընդոտներից, մարդկանց նկատողություններից ու խնդիրներից չեմ վհատվել,  հակառակը՝ լսել եմ ճիշտ խորհուրդներ և դրանցից դասեր եմ քաղել:Ես բոլորին շնորհակալ եմ իրենց կարծիքները արտահայտելու համար, սակայն ես բոլորին լսելով  վերջնական որոշումը ես եմ կայացնում:

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

Spread the love