TAP գազատարով Ադրբեջանից Եվրոպա է մատակարարվել 21,5 մլրդ խորանարդ մետր գազ

TAP գազատարով Ադրբեջանից Եվրոպա է մատակարարվել 21,5 մլրդ խորանարդ մետր գազ

TAP գազատարի կոմերցիոն շահագործման մեկնարկից ի վեր Ադրբեջանից Եվրոպա է մատակարարվել 21,5 մլրդ խորանարդ մետր գազ։ Այս մասին հայտարարել է գազատարի կառավարող տնօրեն Լուկա Շիպատին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Իտալիային բաժին է հասնում 18 մլրդ խորանարդ մետրը՝ ծածկելով, ըստ նրա, պահանջարկի 15 տոկոսը։ Նա դա անվանել է «կարեւոր ներդրում մատակարարումների անվտանգության ապահովման եւ շուկայի իրացվելիության գործում»: Հիշեցնենք, որ TAP գազատարը սկսել է շահագործվել 2020 թվականի վերջից՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից անմիջապես…

Կարդալ ավելին

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։ Հայփոստի փոստային բաժանմունքներում ընթացիկ հաշիվը, քարտը կամ ավանդը համալրելու համար հաճախորդը պետք է նշի միայն քարտային, բանկային հաշվեհամար կամ ավանդային պայմանագրի կոդ, իսկ վարկ վճարելու համար՝ վարկի կոդ: Բոլոր բանկային գործառնությունները կատարվում են ակնթարթորեն՝ համաձայն աշխատանքային գրաֆիկի: Փոխանցման գումարը կազմում…

Կարդալ ավելին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2022 ԹՎԱԿԱՆԸ՝ ԳՐԱՆՑԵԼՈՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՃ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է 2022 թվականի արդյունքները, որոնց համաձայն Բանկը մի շարք ցուցանիշների գծով ամրապնդել է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում: Բանկը որդեգրել է նոր ռազմավարություն, որի համաձայն ընդլայնելու և կատարելագործելու է մանրածախ բիզնեսի զարգացումը և 2022 թվականի արդյունքներն արդեն իսկ վկայում են  հատկապես այդ ուղղությամբ Բանկի դինամիկ զարգացման մասին: 2022թ․ ընթացքում Բանկը գրանցել է Մանրածախ վարկային պորտֆելի աճ 30,5%-ով՝ այդպիսով  գերազանցելով ՀՀ բանկային շուկայի 11.5% աճի տեմպը 2,7 անգամ և զբաղեցնելով 17,5% մասնաբաժին՝  ՀՀ բանկերի…

Կարդալ ավելին

Արագածի լանջին կկառուցվի նոր էկո-գյուղ՝ 300 տներով, ջրամբար, հյուրանոցներ, լեռնադահուկային համալիր, ճոպանուղիներ

Արագածի լանջին կկառուցվի նոր էկո-գյուղ՝ 300 տներով, ջրամբար, հյուրանոցներ, լեռնադահուկային համալիր, ճոպանուղիներ

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում հավանություն տվեց Ապարան համայնքի տարածքում «Արագած» ներդրումային ծրագրին և այդ ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն տվեց հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ռիդ» ՍՊԸ-ին: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսում է Արագած լեռան լանջին լեռնադահուկային եւ էկո-գյուղատնտեսական նոր համալիրի ստեղծում, որը վերաբերելու է Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արագած, Արայի և Շենավան բնակավայրերին: «Նախագծով 4 400 հեկտար տարածքի վրա ստեղծվելու է էկո-գյուղատնտեսական նոր գյուղ՝ 300 մինի ֆերմաներով, նրանց կից …

Կարդալ ավելին

Մետրոյի նոր կայարանը կկառուցվի 4 տարում, Թումոյի մայթին. Կառավարությունը 1,1 մլրդ դրամ հատկացրեց

Մետրոյի նոր կայարանը կկառուցվի 4 տարում, Թումոյի մայթին. Կառավարությունը 1,1 մլրդ դրամ հատկացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում 1,1 մլրդ դրամ հատկացրեց ՏԿԵ նախարարությանը, որի նպատակն է Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխտանքների ձեռքբերման եւ ֆինանսավորման համար գումար տրամադրելը «Աշխատանքները երեք փուլից են բաղկացած, արդեն առաջին փուլը  իրականացվել է, աշխատանքներն ընթացքի մեջ են, կարիք կա հաջորդ  փուլերի համար  վճարելու նախագծող ընկերությանը»,-ներկայացնելով նախագիծը՝ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նա տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1,848 մլրդ դրամ է. «Այսօր…

Կարդալ ավելին

«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանցից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանցից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Նոր Զովքի» գործով ձերբակալված 4 անձանցից 2–ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնում են  Քննչական կոմիտեի  մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել են «Նոր Զովքի» սեփականատերը, ընկերության տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ ՍՊԸ–ի սեփականատերը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ,  փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ա․Ա․-ն «Նոր Զովք» ՍՊ ընկերության պատասխանատու անձանց՝ տնօրեն Ռ․Ա․-ի եւ գլխավոր հաշվապահ Ս․Ս․-ի…

Կարդալ ավելին

Առաջարկվում է փոփոխել Աշխատանքային օրենսգրքի ավելի քան 120 հոդված. Կառավարության ներկայացրած մեծամասշտաբ բարեփոխումը քննարկվել է խորհրդարանական լսումների ընթացքում

Առաջարկվում է փոփոխել Աշխատանքային օրենսգրքի ավելի քան 120 հոդված. Կառավարության ներկայացրած մեծամասշտաբ բարեփոխումը քննարկվել է խորհրդարանական լսումների ընթացքում

Գործադիրը մի շարք առանցքային փոփոխություններ եւ լրացումներ է նախաձեռնել Աշխատանքային օրենսգրքում ու հարակից օրենքներում: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը վերոնշյալ նոր կարգավորումները ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու նպատակով փետրվարի 24-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը բացման խոսքում ներկայացրել է խորհրդարանական լսումներ հրավիրելու շարժառիթը՝ նշելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այս հարցում հաշվի է առել նախագծի նկատմամբ հանրային հետաքրքրությունը եւ ոլորտի պատասխանատուների կողմից բազմաթիվ առաջարկներ ներկայացնելու հանգամանքը: Նա կարեւորել է առաջիկայում բոլոր շահագիգիռ…

Կարդալ ավելին

Տուգանվել են «Արզնի Կաթնամթերք» եվ «Ապարանի Պանրի Գործարանը»

Տուգանվել են «Արզնի Կաթնամթերք» եվ    «Ապարանի Պանրի Գործարանը»

«Արզնի Կաթնամթերքն»    ու «Ապարանի Պանրի Գործարանը»   տուգանվել են բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել «Արզնի Կաթնամթերք»   ՍՊԸ-ի և «Ապարանի Պանրի Գործարան»   ՓԲԸ-ի կողմից արտադրված բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։ ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել են կիրառել արագացված վարույթներ։        

Կարդալ ավելին

Ձերբակալվել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրենը

Ձերբակալվել է «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրենը

«Սուրմալուում» տեղի ունեցած ողբերգական պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է առեւտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղեկությունը  հաստատեցին դատախազությունից: Հարցին՝ ինչի մեջ է մեղադրվում տնօրենը, դատախազությունից առայժմ չեն մանրամասնում: Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունը 16 մարդու կյանք է խլել: Պայթյունի հետեւանքով 60-ից ավելի քաղաքացիներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առեւտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:        

Կարդալ ավելին

Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի

Համաձայնագրի վավերացման արդյունքում Չինաստանը Հայաստանին 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն կտրամադրի

Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ ձեւավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, կնքվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր եւ հուշագրեր, անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեւ` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի…

Կարդալ ավելին
1 … 137 138 139 140 141 … 172