Կենսաթոշակների բարձրացում է նախատեսված հաջորդ տարվա հուլիսին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ընդ որում, տարեսկզբին նախատեսված է պետական ծառայողների աշխատավարձերի որոշակի բարձրացում։ Անդրադառնալով ինֆլյացիայի թեմային՝ Խաչատրյանը նշեց, որ ԿԲ-ն ջանքեր է գործադրում՝ այն նորմայի սահմաններում պահելու համար։ «8,6 տոկոս ինֆլյացիան այդքան էլ մեծ ցուցանիշ չէ Հայաստանի համար, եթե համեմատենք հարեւան երկրների հետ»,-կարծում է ֆինանսների նախարարը։
Կարդալ ավելինՏնտեսություն
Գազ չի լինի հետեւյալ համայնքներում
Ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան բնակավայրերի գազասպառողների, «Արսուր», «Սափեյան Եղբայրներ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ․», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից: Նույն նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի…
Կարդալ ավելինԱՐԱՐԱՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՝ ՏԵՂԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ(ֆոտոշարք)
Արարատում այսօր կրկին օրը հագեցած էր հավաքվել էին համայնքի մշակույթի, կրթության, սպորտի, առողջապահության ոլորտի մի խումբ ներկայացուցիչները, որոնց մասնակցությամբ մշակույթի տան նիստերի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ՝ Արարատ քաղաքի 92-րդ հոբելյանական օրվա առթիվ։ Այդ մասին տեղեկացանք համայնքապետարանի պաշտոնական էջից: Իսկ անկախ ամեն ինչից մենք կարծում ենք,որ հատկապես տեղի քոլեջը ապացուցել է տարիներ շարունակ, համարվում է Արարատի մարզի կրթամշակույթային հենասյուններից մեկը իսկ մշակույթի,արվեստի,առողջապահության և կրթության ոլորտի մասնագետների մասնակցությունը նոր խթան է քաղաքի ուրույն դիմագիծը պահելու գործում:Ինչպես որ…
Կարդալ ավելինՊՈՆՏՈՍ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ(ֆոտոշարք)
«progressarmeni.com»-ը ինչպես նախկինում անդրադարձել էր «ՊՈՆՏՈՍ» ծրագրին և նրա հետազոտությունների իրականացման գործընթացին , որն ուղղված է բնապահպանությանը և նրա միջավայրի բալանսավորմանը նպաստող քայլերի հաջորդականությունը՝ հաշվարկելով արտաքին ազդեցությունների ճնշումը նրա վրա՝(աղբ, մարդածին գործոններ և այլն):Դրա հետ կապված ծրագիրն իրականացնում է սեմինարներ, համաժողովներ, քննարկումներ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին(մարզեր, համայնքներ, բնապահպաններ ու սանողներ և այլն): Օրերս հերթական անգամ ծրագիրը հրավիրել էր «Ընդհանուր սահմաններ, Ընդհանուր լուծումներ» թեմայով ամփոփելու իրականացված աշխատանքները : Հիշեցնենք՝ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգ Կոպերնիկուս…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ խնդրանքով այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ղեկավար կազմի եւ շահառուների խնդրանքին ի պատասխան՝ հոկտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատ: Հանդիպմանը միավորման նախագահ Մարինե Հարությունյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թույլ լսողների եւ խուլերի համայնքին առնչվող օրենսդրական կարգավորում պահանջող որոշ խնդիրներ, որոնց շտկման արդյունքում թույլ լսողների հաղորդակցումն առավել կհեշտանա: Ներկայացված հարցերի առանցքում են եղել նաեւ երիտասարդ խուլերի մասնագիտական կողմնորոշման հարցում պետական հոգածության մակարդակի բարձրացումը, հավասար մեկնարկային պայմանների…
Կարդալ ավելինԲժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար
Բժշկական միջամտության ժամանակ գրավոր համաձայնությունը որպես անհրաժեշտ պայման կամրագրվի լիազոր մարմնի սահմանած դեպքերի համար: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում առաջարկվող լրացմանը: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծում փոփոխություններ չեն կատարվել, գործադիրն առաջարկություններ չի ներկայացրել: Օրինագծի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Էմմա Պալյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության…
Կարդալ ավելինՔննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
Աշխատանքային այցով Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 19-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նիյազ Բարզանիի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դաբան Շադալայի, Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում իշխող երկու կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Զանա Մալա Խալիդի եւ «Քուրդիստանի հայրենասիրական միություն» խմբակցության ղեկավարի տեղակալ Լուքման Վարդիի ու խմբակցության անդամների հետ: Անդրադարձ է…
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ ԱՋԱԿԻՑ
Հայկական բեմերից՝ միջազգային հարթակներ. 15 տաղանդավոր պատանիների հիացմունքի արժանի կատարումները ջերմ արձագանք ստացան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած ամփոփիչ համերգին: «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ՙՏալենտում՚ կրթական և զարգացնող ծրագրի կրթաթոշակառուների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Նարեկացու, Չայկովսկու, Ռախմանինովի, այլ հանճարների ստեղծագործություններ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, աջակցություն է ցուցաբերել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամին՝ նպաստելով Հայաստանի պատանի տաղանդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է ազգային և մշակութային արժեքների պահպանմանն ուղղված…
Կարդալ ավելինՏաքսու ուղեւորը 15 րոպե ճանապարհի համար վճարել է 39 000 դոլար
Անգլիայում տաքսու ուղեւորը 15 րոպե տեւողությամբ ճանապարհի համար վճարել է 39 հազար դոլար, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը. պարզվել է, որ վարորդը Մանչեսթերը շփոթել է Ավստրալիայի մեկ այլ քաղաքի հետ։ Երբ 22-ամյա Օլիվեր Կապլանը տաքսի է պատվիրել, ագրեգատորը հաշվարկել է, որ ճանապարհորդությունը կարժենա 10 դոլար, սակայն հաջորդ առավոտյան մարդն արթնացել է եւ պարզել, որ իր բանկային հաշվից փորձել են քաշել 39.000 դոլար։ Փորձելով կարգավորել իրավիճակը՝ բրիտանացին զանգահարել է աջակցության ծառայություն։ Պարզվել է, որ վարորդը…
Կարդալ ավելինՍտեփանակերտում քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը (ֆոտո)
Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները փակել են նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին: Քաղաքացիները պնդում են, որ այլ պաշտոնյայի բացատրությունները իրենց պետք չեն, իրենց մտահոգություններին պետք է անձամբ նախագահը պատասխանի: Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում:
Կարդալ ավելին







