Տարվա արդյունքներով կունենանք շուրջ 0% գնաճ. ԿԲ փոխնախագահ

Տարվա արդյունքներով կունենանք շուրջ 0% գնաճ. ԿԲ փոխնախագահ

Դրամավարկային քաղաքականության մեջ մենք հաջողել ենք մեր հիմնական թիրախներին հասնելու գործում: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Մասնավորապես, 2022-ի վերջին ունեինք բարձր գնաճ՝ շուրջ 8 տոկոս, 2021-ին եւս բարձր գնաճ էր Հայաստանում, որի արդյունքում գնաճային սպասումները աճել էին: Հենց այդ պատճառով էր, որ մենք բարձրացրեցինք տոկոսադրույքները, ինչը թույլ տվեց գնաճը հետ բերել թիրախային ցուցանիշին եւ տարվա արդյունքում տարեվերջին կունենանք շուրջ զրո տոկոս գնաճ: Մենք, ըստ էության, ունենալու…

Կարդալ ավելին

2024-ի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն

2024-ի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն

Առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել անձնական օգնականի ծառայություն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունվարի 4-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված անձնական օգնականի ծրագրի շահառուների ցանկը կընդլայնվի։ Ծառայությունը հանրապետությունում ներդրվել է հունվարի 1-ից, բայց 2023–ին իրականացվել է անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագիր։ Նարեկ Մկրտչյանը ծրագրի արդյունավետ իրականացման համար որոշակի փոփոխություններ առաջարկեց` հիշեցնելով, որ ծրագրի ներդրման նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն,…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալներ է նշանակել

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալներ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Բացի այդ, վարչապետի այլ 2 որոշումներով Արսեն Խաչատրյանն ու Բագրատ Սողոմոնյանը նշանակել են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալներ:        

Կարդալ ավելին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 4-ին, կազմել է 405.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.14 դրամ (աճել է 1.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.09 դրամ (աճել է 3.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 407.50-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-439 դրամով,…

Կարդալ ավելին

«Գիտական գործունեությունը պետք է դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք». Նախարար

«Գիտական գործունեությունը պետք է դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք». Նախարար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ գիտության ոլորտում զարգացման քաղաքականությունը շարունակելու ուղղությամբ վարձատրության համակարգի հստակեցումը կարևոր քայլ է: «ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներում կարևոր տեղ է զբաղեցնում փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության…

Կարդալ ավելին

Փաշինյանը հաստատել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը

Փաշինյանը հաստատել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը

Վարչապետը հաստատել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը: Այդ մասին նշված է ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝ Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-331-Ն օրենքի կիրարկումն ապահովող…

Կարդալ ավելին

ՆԳՆ հիմնարար բարեփոխումների շրջանակում կձևավորվեն Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ

ՆԳՆ հիմնարար բարեփոխումների շրջանակում կձևավորվեն Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ

2023 թվականին ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումների նոր կառուցվածքի և կազմակերպչական ձևի սահմանման նպատակով իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ՝ Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ձևավորման ուղղությամբ։ Ձևավորվող Քրեական ոստիկանությունը իրականացնելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների օպերատիվ կանխարգելման, դրանց հայտնաբերման ու բացահայտման, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական, ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվելու են Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումներ։ Նշված ստորաբաժանումներում ստեղծվելու են ոլորտային կամ ճյուղային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի,…

Կարդալ ավելին

ՄԻՊ ներկայացուցիչները լուրջ խախտումներ են հայտնաբերել «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում»

ՄԻՊ ներկայացուցիչները լուրջ խախտումներ են հայտնաբերել «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում»

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2023 թվականի դեկտեմբերի 21-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ (այսուհետ՝ նաև Դպրոց): Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 2179-Ն որոշման և Դպրոցի կանոնադրության համաձայն՝ հաստատության գործունեության առարկան ու նպատակը կրթական բնույթի գործունեության իրականացումն է` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կողմից հանրակրթական և հատուկ հանրակրթական, այդ թվում՝ երաժշտական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման ապահովմամբ, ինչպես նաև կրթության…

Կարդալ ավելին

Էրդողան. Թուրքիան լուծել է տարաձայնությունները տարածաշրջանի որոշ երկրների հետ

Էրդողան. Թուրքիան լուծել է տարաձայնությունները տարածաշրջանի որոշ երկրների հետ

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է Թուրքիայի վրա, սակայն ունի գլոբալ հեռանկար, երեքշաբթի հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։ «Մենք ձևավորել ենք մեր արտաքին քաղաքականությունը, որը կողմնորոշված է  Թուրքիային, սակայն գլոբալ հեռանկարով, և հետդարձի ճանապարհ չկա»,- ասել է Էրդողանը Անկարայում ունեցած ելույթում։ Ըստ նրա, Թուրքիան «ուշադրություն չի դարձրել այն պատերազմ հրահրողներին, որոնք փորձել են երկիրը ներքաշել արյունալի հակամարտությունների մեջ ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում»։ «Չնայած երրորդ կողմերի միջամտությանը, որը հակառակն էր ենթադրում, մենք…

Կարդալ ավելին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են , որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։        

Կարդալ ավելին
1 60 61 62 63 64 117