Մայրաքաղաքի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ֆեսբուքյան պաշտոնական իր էջը տեղեկացնում է ՝ «Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել՝ նոյեմբերի 13-ից ուժի մեջ է մտել Տիգրան Ավինյանի այն որոշումը, համաձայն որի՝ 2,5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարները Երևանի փոքր կենտրոն (Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց) կարող են մտնել երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 07։00-ը։ Ոստիկանությունն այս կարգը խախտողներին…
Կարդալ ավելինՏնտեսություն
Հայտարարվել է արտաքին անկախ բնապահպանական մոնիթորինգի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի շրջանակներում հայտարարվել է արտաքին անկախ բնապահպանական մոնիթորինգի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային ընթացակարգ: Անհատ խորհրդատուները հրավիրվում են՝ ներկայացնելու հետաքրքրվածության հայտեր: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2023թ. դեկտեմբերի 18-ը` ժամը 18:00 (Երևանի ժամանակով):
Կարդալ ավելինՀունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն պետք է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում
2024 թ. հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել միայն էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով: Ընդ որում, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքով փոփոխություն է կատարվել նշված…
Կարդալ ավելին24/7 գործարքներ ԱՄԻՕ-ում՝ տեսազանգի միջոցով
Առանց բանկ այցելելու, աշխարհի ցանկացած կետից շուրջօրյա տեսազանգի միջոցով Բանկի հետ կապ հաստատելու հնարավորություն` ապահովելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին: ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ներդրել է հեռավար սպասարկման նոր ծառայություն` բանկային գործարքների իրականացում տեսազանգի միջոցով: Այն հաճախորդներին թույլ է տալիս, խնայելով Բանկ այցելելու ժամանակը, Skype տեսազանգի ընթացքում ստանալ խորհրդատվություն Բանկի մասնագետից, բացել քարտեր, ավանդներ և հաշիվներ, ինչպես նաև իրականացնել գրեթե բոլոր բանկային գործարքներն՝ օգտվելով կենդանի և անհատական շփման առավելություններից: Ծառայությունից օգտվելու համար հաճախորդը կարող է շուրջօրյա զանգահարել Skype…
Կարդալ ավելին2023թ. 9 ամիսների արդյունքներով ՀՀ պետբյուջեն դեֆիցիտային չէ. ֆիննախ
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2023թ. 9 ամիսներին կազմել են 1 տրլն 708 մլրդ դրամ, ինչը 13,8 տոկոսով ավելին է, քան 2022թ. նույն ժամանակամիջոցում։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2023թ. ինն ամիսների պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, նոյեմբերի 27-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Ծախսերը նույն ընթացքում կազմել են 1 տրլն 633 մլրդ դրամ։ Դա 17,2 տոկոսով ավելին է, քան 2022թ.։ «Կատարողականը կազմել է 84,6 տոկոս։…
Կարդալ ավելինԱվտոներկրող ընկերությունը ՌԴ-ում մեքենաների վաճառքը ձևակերպել է ինքնարժեքից ցածր գնով․ պատճառվել է մոտ 1,7 մլրդ-ի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք, ԱԱՀ-ի դեբետային գումարի գերավճարներ առաջացնելու, հարկերից խուսափելու և դրա արդյունքում նյութական օգուտներ քաղելու նպատակով, 2022 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում հիմնադրել են ՍՊ ընկերություն։ Դրա միջոցով,…
Կարդալ ավելինՖանտան համայնքի զարգացման տեսլականն ու հաջողության գրավականը(տեսանյութ)
Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրը (համայնք), մեկն է Չարենցավանի տարածաշրջանի այն գյուղական բնակավայրերից, որտեղ վերջին անգամ խորհրդային տարիներին էր իրականացվել ճանապարհների ասֆալտապատման , բարեկարգման աշխատանքներ: Նախորդ և 2023 թվականի կառավարության ծրագրերով իրականացվել է համայնքային նշանակության մի շարք դարակազմիկ աշխատանքներ, այդ մասին փաստեց համայնքի նախկին և այժմյան Ֆանտանի վարչական ղեկավար ԴԱՎԻԹ ԻՎԱՆՅԱՆԸ, ով իր և գյուղացիների անունց գոհունակությունն ու երախտիքի խոսքն է հայտնում կառավարությանը և մարզպետ ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ , որի միջնորդությամբ ընտրվեց և ընդունվեց համայնքային նշանակության այն…
Կարդալ ավելին«Մեծ աշխատանքներին ընդառաջ , որը շարունակական է լինելու հնգամյա զարգացման ծրագրով». ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊԵՏՐՈՎԱ (ֆոտոշարք)
Վերջերս ` hոկտեմբերի 29-ին կայացավ (ՏԻՄ )Վերին Դվին համայնքի ղեկավարի ընտրությունները, այն ինտրիգներով և լարվածությամբ պակաս հետաքրքիր չէր քան ասորական մեկ այլ՝ Արզնի համայնքում տեղի ուենցող ընտրությունները: Սակայն ընտրությունների արդյունքները բավականաչափ խոսուն էր, քան Արզնիում տեղի ունեցածը: Հիշեցնենք՝ ըստ ԿԸՀ տվյալների Վերին Դվինում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 1.545: Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 1.545, ընտրողների ընդհանուր թիվը1552, իսկ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 818: Երկու թեկնածուներից մեկը 42 ձայն՝ մյուսը ՝131, իսկ գործող…
Կարդալ ավելին«Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը՝ նոր բրենդի ներքո (տեսանյութ)
Ժպիտ և հոգատարություն. ԱՄԻՕԻ նոր մշակույթը շարունակում է տարածվել նոր բրենդի ներքո վերաբացվող մասնաճյուղերում: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում վերաբացվեց ԱՄԻՕ ԲԱՆԿԻ համանուն մասնաճյուղը՝ հաճախորդներին ներկայանալով բոլորովին նոր, թափանցիկ ու մտերմիկ սպասարկման ձևաչափով: «Զվարթնոցը» ԱՄԻՕ ԲԱՆԿԻ շուրջօրյա գործող մասնաճյուղն է, որն ունի հաճախորդների մեծ հոսք՝ պայմանավորված թե՛ Հայաստան ժամանող ուղևորներով, թե՛ այն քաղաքացիներով, որոնք չեն հասցրել իրենց գործարքներն ավարտել բանկային գործառնական օրվա ընթացքում: ԱՄԻՕ ԲԱՆԿԻ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր…
Կարդալ ավելինԿանգնելու ենք լճերում ու դիմավորելու ենք նրանց, ովքեր գալու են մեր ջուրը փակեն․ ձկնաբույծ
Կանգնելու ենք լճերում ու դիմավորելու ենք նրանց, ովքեր գալու են մեր ջուրը փակեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության բակում բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ձկնաբույծներից մեկը։ Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից հավաքվել եւ բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ: Ըստ նրանց՝ պատճառը երեկ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։ «Մենք հարակից համայնքներում ջրի խնդիր չունենք։ Այդ խնդիրն ունենք տարածաշրջանում։ Փոխնախարարը առանց ամաչելու, պատկերացում չունենալով մեր գործից,…
Կարդալ ավելին