Այլևս պատմություն է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացված Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Սեպտեմբերի 17-ից 20-ը կայացած Գագաթնաժողովին Երևան էր բերել 1000-ից ավել սփյուռքահայերի աշխարհի տարբեր համայնքներից։
Հանդիպումներ, պանելային քննարկումներ ու գործնական քայլերի անցնելու առաջարկներ, աշխատանքային հագեցած արդյունավետ եռօրյակ։
ՇՈՒՇԱՆ ՔԵՎՐԱՆՅԱՆ–ԲԱՂԲՈՒԴԱՐՅԱՆԸ, ով ծնվել է Երուսաղեմում, հետո տեղափոխվել է Լոս Անջելես Կալիֆոռնիա , որտեղ աշխատում է կազմակերպել է հետագա իր կյանքը ինչպես նաև իր աշխատանքային գործունեությունը մասնավորապես ՝ / Service Employees International Union/ Սպասարկման Ծառայողների Միջազգային Միություն/ որտեղ աշխատելով փորձել է իր միջոցնեով , ռեսուրսներով եվ ներուժով օգտակար լինել իր հայրենիքին ինչով , որ կարող է, այս ամենը մեծ սիրով /Զրույց/progressarmenia.com-ին պատմեց բարերար Շուշանը:
«Կալիֆոռնիայի հայ համայնքի ներսում ևս մեծ աշխատանքներ ենք տանում շուրջ 8-9 տարի առաջ ձեռնամուխ եղա պետական ապարատներում աշխատող մեր հայրենակիցներին համախմբել և այս միության անդամակցությամբ լայնածավալ աշխատանքներ իրականացնել:Պետք է ասեմ, որ քիչ չեն հայազգի աշխատակիցները , որոնք պետական ապարատներում են աշխատում ՝շուրջ 20.000 որոնց իրավունքները պաշտպանված են օրենքներով , բայց մեր դերը և նշանակությունը ևս կարևորվում է ամենուրեք»,-ասաց մեր հայրենակիցը և վերջինիս խոսքերով՝ միությունը շատ բարեգործական ծրագրեր է իրականացնում համայն աշխարհի հայաշատ գաղութներում տարբեր ծրագրեր ՝ այդ թվում Հայաստանում՝ սահմանին կանգնած զինվորից մինչև զահված զինվորի ընտանիքներին և վիրավոր մարտիկներին:
Իսկ ՀՀ սոցիալական պաշտպանության խնդիրների հետ կապված տիկին ՇՈՒՇԱՆԸ հանդիպել է մեր գերատեսչության ղեկավար ՆԱՐԵԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ աշխատանքային իրավունքների մասին նոր օրինագծերի առաջարկությամբ / աշխատավարձերի և շաբաթական սահմանված աշխատաժամերի պաշտպանության հետ կապված/:
Մեր այն հարցին թե արդյո՞ք մեր երկրում այդքան անմխիթար է վիճակը , բայց մեր հարցի ի պատասպան բարերար մեր հայրենակիցը պատասխանեց,-«Հայաստանում ամեն օրենք էլ առկա է , որը սահմանված է միջազգային փորձով և օրենքներով, բայց ոմանք դարակների մեջ են դրված ու թղթի վրա , որոնց պետք է միս ու արյուն տալ : Ես այդ առաջարկն եմ արել»: Բացի այդ տիկին Շուշանը նախորդ տարի հանդիպել է նաեվ մեր երկրի սոցիալական խնդիրներով զբաղվող ՀԿ ղեկավարներին և փոխանցել իր մասնագիտական փորձը, որպեսզի էլ ավելի մատչելի դարձնել եվ յուրացնել աշխատանքային օրենքներին վերաբերվող խնդիրենրը:
Մեր բարերարը անդրադարձավ նաեվ Հայկական Գլոբալ Համաժողովին եվ իր գոհունակությունը հայտնեց Սփյուռքի հարցերով հանձնակատարի ղեկավար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ մասնավորապես ասաց,- «Այո ամեն բան շատ լավ էր կազմակերպված պարոն Սինանյանը շատ հարգված է Սփյուռքում եվ մասնավորապես Կալիֆոռնիայում: Երբ նա Գլենդելի քաղաքապետի թեկնածուներից էր մեր բոլոր ջանքերը իրեն կողմն էին եվ մեր արհմիության անդամների առաջատար թեկնածուն ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆՆ էր, մինչ օրս շարունակվում է մեր լավ ընկերական հարաբերությունները քանի-որ նա իր աշխատանքը եվ պարտականությունները լավ է իրականացնում մեր Սփյուռքի հայրենակիցների հանդեպ, որը արձագանք է գտնում մեր միասնական գործերում»:
Վերջում տիկին Շուշանը ասաց, որ յուրաքանչյուր հարցում պատրաստ են Հայրենիքի կողքին լինել , որը մեր ժողովրդի եվ Սփյուռքի հայրենակիցների միասնական ցանկությունները կամփոփի:
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ