ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.2 տոկոսով: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. արդյունաբերությունն աճել է 22 %-ով. ծառայությունների ծավալն աճել է 3.7 %-ով. առևտրի շրջանառությունն աճել է 24.6 %-ով. շինարարության ծավալն աճել է 14.9 %-ով. արտահանման ծավալն աճել է 2.5 անգամ. ներմուծման ծավալն աճել է 99.6 %-ով։
Կարդալ ավելինՏնտեսություն
Հայաստանում ցորենով ինքնապահովման խայտառակ մակարդակ է. նախկին փոխնախարար
Ցորենով ինքնապահովումն ընդամենը 20-22 տոկոս է։ Այս մասին հունիսի 25-ի քննարկման ժամանակ հայտնել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Նրա գնահատմամբ՝ երկրի համար, որը գտնվում է պատերազմի վիճակում, դա խայտառակություն է։ Հարությունյանը տեղեկացրել է, որ Ռուսաստանից Հայաստան արտոնյալ գներով տարեկան մատակարարվում է գազ եւ 450 հազար տոննա ցորեն։ Նրա խոսքով՝ Եվրամիության բոլոր երկրներում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմն սկսվելուց հետո նկատվում է տնտեսական ճգնաժամ, իսկ ՌԴ ՀՆԱ-ն ավելացել է 3 տոկոսով։ Սա նկատի ունենալով՝ նախկին…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աննշան աճել է. եվրոն աննշան էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 25-ին, կազմել է 388.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.27 դրամ (նվազել է 0.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.43 դրամ (աճել է 1.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-393 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 408-413 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱմիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ
Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի ֆրանսիական համալսարանի հետ: Հիշեցնենք, որ «Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրն Ամիօ Բանկի սոցիալական պատասխանատվության նախագիծն է, որի շրջանակներում մինչև 25 ուսանող ստանալու է վարձավճար համալսարանական մեկ ուսումնական տարվա համար: Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաև ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանում կրթության զարգացման մեջ: Շտապեք, քանի որ ծրագրին դիմելու վերջնաժամկետն արդեն շատ մոտ է: ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական…
Կարդալ ավելինՀոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության հետ ստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ այսօր նախարար Վահե Հովհաննիսյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ներքին եկամուտների կոմիտեի ղեկավար Թաի Փանգ Թամը Երևանում կայացած հարկային նպատակներով տեղեկությունների փոխանակման և թափանցիկության ՏՀԶԿ գլոբալ ֆորումի «Ասիական նախաձեռնության» համաժողովի շրջանակներում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը։ Համաձայնագրի ստորագրմամբ կբացառվի կողմերի միջև եկամուտների կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա…
Կարդալ ավելինԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՇՈԿՈԼԱԴԵ ԿՈՆՖԵՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՍԱՏՄ փոխանցմամբ , կառույցի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մկրտչյանին պատկանող շոկոլադե կոնֆետների պատրաստման արտադրամասում (ք․ Երևան, Օդեսայի փ․ «LEE CHOCOLATE» ապրանքանիշ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունները նախագծված, կառուցված ու դասավորված չափսերը չեն եղել այնպես, որ բացառեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը, – արտադրամասը սարքավորված չի եղել…
Կարդալ ավելինԽոհարարական հմտությունների ցուցադրություն՝ ավանդույթներով հարուստ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Դիլիջանի համայնքապետարանը մշտապես աջակցում ու խրախուսում է մշակութային միջոցառումների կայացումը Դիլիջանում:Հերթական անակնկալն էր սպասվում մեր գուրմաններին ՝ Դիլիջանում մեկնարկել է «Միմինո» հայ-վրացական խոհարարական-մշակութային փառատոնը: Փառատոնի 4 հիմնական գոտիներում ներկայացված են. Որտեղ Հայկական և վրացական ուտեստների պատրաստման և ներկայացման տաղավարներ, ապա արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման տաղավարներ, ինչպես նաև երաժշտական-գեղարվեստական մասի ներկայացման տաղավար: Մշակութային միջոցառումը եզրափակում է մրցույթային հանձնաժողովի / դատավարական տաղավարը: Հիշեցնենք՝ «Միմինո» հայ-վրացական մշակութային և խոհանոցային փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԷՆ…
Կարդալ ավելինՍահմանափակել ջրառը, կանխել կենսածին նյութերի ներթափանցումը Սեւանա լիճ․պրոբլեմային խորհուրդը 10 առաջարկ է ներկայացվել
ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը պետական կառույցներին է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ առաջարկություններ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նշվում է, որ ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսաանվտանգության պրոբլեմային խորհուրդը, հիմնվելով սույն թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած նիստի արդյունքների վրա, պետական ոլորտային կառույցներին է ներկայացրել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ։ Այն ուղարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, ՀՀ…
Կարդալ ավելինԵրեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
2020 թվականին ընդունվել էր երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2020-2023 թվականների ծրագիրը: 2023-ին ծրագիրն ամփոփելուց ու արդյունավետությունը գնահատելուց հետո որոշվել էր, որ այն պետք է շարունակել, և 2024 թվականի մարտին որոշվել էր երկարաձգել ծրագիրը մինչև 2026 թվականը: Այդ մասին Կառավարության հունիսի 20-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը: «Ծրագրի շրջանակում 2024-ին աջակցություն է ստացել 827 շահառու մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած պարտավորությունների մասով, և վճարվել է շուրջ 552 մլն դրամ, իսկ ընդհանուր…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է 388.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.42 դրամ (նվազել է 1.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.30 դրամ (նվազել է 2.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.70 դրամ (աճել է 0.24 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 390-393 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 407-412 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին








