Ամիօ էրա բարեգործական ծրագիրը ներդրում է Հայաստանի ապագայի մեջ. ամփոփել ենք 3-րդ փուլը (ֆոտո)

Տեղի է ունեցել «Ամիօ ժամանակաշրջան» կրթական բարեգործական ծրագրի ամփոփիչ 3-րդ փուլը:

Ոգեշնչող ելույթներից մինչև մոտիվացնող բիզնես խաղ և, իհարկե, աշխույժ Ֆորդ բոյար մրցույթ խաղ, որի հաղթող թիմի մրցանակը Ամիօ բանկի գոլդ քարտերն են:

«800 մասնակից ենք ունեցել այս ծրագրին, և այսօր այստեղ են 94-ը, դուք այստեղ եք Ձեր գիտելիքների և ունակության շնորհիվ, սա Ձեր աշխատանքի արդյունքն է:  Վստահ եմ, որ տարիներ անց, Ձեր ուսանողական տարիները հիշելիս, այս օրը կլինի այն օրերի շարքում, որն անպայման կհիշեք, կպատմեք Ձեր երեխաներին, թոռներին և գործընկերներին: Շնորակալություն մասնակցության համար, դուք Ամիօ էրա ծրագիրը դարձրեցիք հետաքրքիր և բացառիկ: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ և հիշեք, որ իրականում հաղթել եք դուք բոլորդ, այլ ոչ թե 25 հոգի»,- ասել է Ամիօ բանկի Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը:

Ամիօ ժամանակաշրջան ծրագիրը ոգևորել էր ոչ միայն ուսանողներին, այլ նաև բանկի ամբողջ անձնակազմին, քանի որ այս մասշտաբային նախաձեռնությունը շատ է սիրվել նաև բանկի կողմից:

«Խոսենք Ամիօ էրայի պատմության մասին, այն ծնվել է բավականին պարզ: Մեր բաժնետերերը ցանկացել են ներդրում կատարել Հայաստանի ապագայի մեջ: Մենք բոլորս հավատում ենք Հայաստանի ապագային, մենք հավատում ենք, որ այդ ապագան լուսավոր է, խաղաղ, բարի և ստեղծագործական: Սա մեր առաջին փոքրիկ քայլն է, և մենք լիահույս ենք, որ մեր ծրագիրը կլինի շարունակական: Շնորհակալ ենք բոլորիցդ»,- ասել է Ամիօ բանկի Գլխավոր գործառնական տնօրեն Ազամատ Խակույը:

Միջոցառման ընթացքում կազմակերպված բիզնես խաղի արդյունքների հիման վրա էլ ընտրվելու են 25 հաղթողները: Գնահատվելու են ուսանողների կողմից բիզնես խաղի ընթացքում ցուցաբերած ակտիվությունը, խնդիրներին լուծումներ տալու, ինչպես նաև թիմային աշխատելու ունակությունները:

Ամիօ էրա ծրագիրն Ամիօ բանկի մեկնարկային ԿՍՊ ծրագիրն է, որը մեծ հետաքրքրություն ունեցավ բոլոր ուսանողների կողմից, և այն կարելի է վստահաբար համարել հաջողված:

Ամիօ էրա, կրթությունը հնարավորություն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

02.JPG (211 KB)

03.JPG (225 KB)

04.JPG (235 KB)

Spread the love