Կառավարությունը վերջին տարիներին զգալի ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության` մասնավորապես ոռոգման ջրի հասանելիությունը գյուղացուն մատչելի դարձնելու համար:Պետական ու սուբվենցիոն ծրագրերով կառավարությունը հանրապետության բոլոր համայնքներում ոլորտի բարեփոխումների նպատակով զգալի շինարարության ծրագրեր են իրականացնում: Հանրապետության բոլոր մարզերում ոռոգման համակարգում դարակազմիկ շինարարական ծրագրերի ֆոնին վերջերս տեղի ունեցած ջրային հեղեղումների հետևանքով «Լոռի ՋՕԸ» -ն զգալի վնասներ է կրել , իսկ ընկերության ղեկավար ԱՐՍԵՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ իր անձնակազմով լծվել են ջրհեղեղից գոյացած ավերակնրի հետևանքները վերացնելու գործին:Օր ու գիշեր ջանք ու եռանդ չխնայելով աշխատել են այդ են փաստում տեղացիներն ու ընկերության աշխատակիցները:Կառավարությունն իր հերթին աջակցում է ջրհեղիղից տուժած կազմակերպություններին օգնել կրած վնասները փոխհատուցելու գործին: Սակայն մինչ ավերիչ ջրհեղեղը Կառավարության ծրագրերով և իր բյուջեի միջոցներով «Լոռի ՋՕԸ» -ն զգալի աշխատանքներ է իրականացրել , համակարգի արդիականացման ու զարգացման ուղղությամբ, որոնք միտված են գյուղացիների և հողօգտագործողներ ոռոգման ջրի կարիքների բավարարման համար:
Այս հարցերի շրջանակները պարզաբանելու նպատակով մենք զրուցեցինք «Լոռի ՋՕԸ» – երկարամյա ղեկավար ԱՐՍԵՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ հետ:
–Պարոն Ղարիբյան Լոռու մարզին պատույասած աղետաբեր ջրհեղեղը ի՞նչ վնասներ է հասցրել «Լոռի ՋՕ-Ը» ընկերության և ի՞նչ քայլեր եք ձեռնարկել հետևանքները վերացնելու ուղղությամբ:
-Ինչպես գիտեք «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունը նույնպես զգալի վնասներ կրեց աղետի հետևանքով: Բացի ընկերությանը պատկանող գույքային վնասներից, խաթարվեց Այրում –Ճոճկան և Ճոճկան -1 պոմպակայաններով իրականացվող ոռոգումը և տնտեսվարողները նույնպես մեծ վնասներ կրեցին: Աղետից անմիջապես հետո ձևավորեցինք աշխատանքային խումբ, աշխատակազմը մոբիլիզացվեց և անցավ արտակարգ ռեժիմով աշխատանքի աղետի գոտում: Մինչև գետի մակարդակի որոշակի իջեցումը որոշ տեղամասերի նույնիսկ չէինք կարողանում մոտենալ, որպեսզի վնասները գնահատեինք և կարողանայինք սկսել վթարավերականգնողական աշխատանքները: Ի պատիվ մեր ընկերության աշխատակազմի, պետք է ասեմ , որ 24 ժամյա ռեժիմով աշխատել ենք՝ անելով հնարավորն ու անհնարինը բնակիչներին ջրամատակարարումը վերկականգնելու համար:
–Կազմակերպությունը ի՞նչպես է արձագանքել կառավարության կողմից տրամադրված օգնության ծրագրերին և այդ շրջանակներում ներկայացրեք Ձեր կողմից տարվող աշխատանքները և ի՞նչպես եք այդ պայմաններում ոռոգման ջուրը հասցնել բաժանարդներին:
– Բնականաբար միայն մեր ֆինանսական միջոցներով հնարավոր չէր լինի նման ծավալի աշխատանքներ իրականացնել : Ջրային կոմիտեն մեզ հետ մշտական կապի մեջ է եղել և լրացուցիչ ֆինանսավորում ենք ստացել աշխատանքների իրականացման ընթացքում: Իսկ կատարողականներն իհարկե ներկայացվել են Կոմիտե:
–Ի՞նչ ծրագրեր է կառավարությունը (սուբվերնցիոն) տրամադրել «Լոռի ՋՕԸ» –ի համար:
-Կառավարությունը ջրօգտագործողների ընկերություններին սուբվենցիա չի տրամադրում, այլ սուբսիդավորում է ծախսերի մի մասը, որպեսզի ընկերությունը կարողանա ապահովել անխափան ջրամատակարարում ի դեպ պետք է նկատենք , որ արդյունավետությունը բարձր է:
–Պարոն Ղարիբյան ո՞րքան սպառող–բաժանորդներ է սպասարկում «Լոռի ՋՕԸ» –ն:
– «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունն ունի շուրջ 15600 շահառու: Իհարկե տարբեր տարիների տարբեր է նաև ակտիվ ջրօգտագործողների թիվը՝ կապված ցանքաշրջանառության փոփոխության հետ, ոռոգման սեզոնի ընթացքում տեղումների քանակի հետ, ինչու չէ ՝ նաև բնական աղետների հետ:
–Ձեր պաշտոնավարման տարիներին ի՞նչ աշխատանքներ եք կատարում համակարգը բարելավելու , արդիականացնելու, վերազինելու և նոր պայմանագրեր ընդլայնելու հետ կապված:
– Համակարգի բարելավման հետ կապված հիմնախնդիրները բխում են «Լոռու» մայր ջրանցքի քայքայված վիճակից, ներտնտեսային ցանցերի ոչ բավարար վիճակից, պոմպերի և շարժիչների հնությունից : Ամեն տարի, որպես ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների կարևոր մաս ,կատարում ենք ջրանցքի մաքրման , առավել վնասված հատվածների մասնակի վերականգնման, պոմպերի և շարժիչների նորոգման աշխատանքներ: Եվ, առհասարակ, բոլոր միջոցառումների հիմքում դնում ենք ռացիոնալ, խնայող, ինչպես նաև՝ անխափան ջրամատակարարումը: Որպես կարևոր ձեռքբերում, այս տարի միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում ունեցանք 4 հատ նոր պոմպ , նույնքան էլ շարժիչները ու էլեկտրական վահանակներ, որոնք երկուական տեղադրվեցին Այրում-Ճոճկան և Ճոճկան -1 պոմպակայաններում: Այս առումով ընկերությունը բաց է համագործակցության ցանկացած կառույցի հետ, ինչի արդյունքում կկարողանանք թեթևացնել Կառավարության բեռը և որակյալ ծառայություն մատուցել:
–Բաժանաորդները ի՞նչ խնդիրներով են հաճախ Ձեզ դիմում և ո՞րոնք են առաջացած մարտահրավերները , «Լոռի ՋՕԸ» –ի համար:
– Ինչպես արդեն նշեցի, ջրանցքի քայքայված վիճակի պատճառով ունենում ենք ջրի կորուստներ, ինչի արդյունքում էլ ոչ միշտ է հաջողվում ըստ պահանջի ոռոգման ջուր մատակարարել սպառողներին: Այդ իսկ պատճառով երբեմն բողոքներ ենք ունենում նրանցից:
–Ի՞նչպես եք կարողանում պարոն Ղարիբյան ընտանիք, անձնական և այս կարևոր և պատասխանատու աշխատանքը համատեղել ժամանակի առումով:
– Ինչպես գիտեք, ընկերությունը սպասարկում է ամբողջ Լոռու մարզը և խնդիրները բազմազան են, բնականաբար աշխատում ենք մեծ ծանրաբեռնվածությամբ ու պատասխանատվությամբ: Արդյունքում որոշակի տուժում է ընտանիքս, որին շատ ավելի քիչ ժամանակ եմ կարողանում հատկացնել , քան պետք է և կուզենայի:
–Վերջում ի՞ նչ հարի շուրջ կցնականայիք խոսել, որ ես չտվեցի…
-Շնորհակալություն հարցազրույցի համար: Ինչի մասին ուզում եմ ավելացնել ՝ դա ավելի արդիական ջրօգտագործմանն անցնել անհրաժեշտությունն է մեր սպառողների կողմից: Խոսքը հատկապես կաթիլային և անձրևացման համակարգերի ներդրման մասին է, որոնց համար , ի դեպ Կառավարությունն ունի աջակցության ծրագրեր, բայց դեռևս լայն կիրառություն չունի գոնե մեր մարզում: Իսկ ընկերության կողմից որպես խթան կարող է ծառայել նոր ջրահավաք ավազանների կառուցումը , որոնց համար , ցավոք, դեռևս միջոցներ չունենք:
Հ.Գ. progressarmenia.com/Զրույց թերթի առաջիկա հրապարակումներում պարբերաբար կանդրադառնանք ջրհեղեղից տուժած բնակավայրերին , նրանց խնդիրներին ինչպես նաև «Լոռի» ջրօգտագործողների ընկերության ընթացիկ աշխատանքներին:
Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ