Հունիսի 1-ից 30-ը ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները. 34 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 9․202․456 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հնարավոր տուգանքի գումարը կազմում է 50․269․000 ՀՀ դրամ։ 24 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 24․212․900 ՀՀ դրամ:…
Կարդալ ավելինՏնտեսություն
Թուրքիայում Իսրայելի զբոսաշրջության շրջանառությունը նվազել է 94%-ով
Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Թուրքիայում իսրայելական զբոսաշրջության շրջանառությունը նվազել է 94%-ով, հայտնել է «այսօր Իսրայելում» պորտալը։ Պատերազմի ժամանակ Իսրայելի և հատկապես Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը հանգեցրեց Թուրքիայում իսրայելական զբոսաշրջության ճանապարհորդության և այդ երկրում իսրայելցի զբոսաշրջիկների ծախսերի կտրուկ անկմանը։ Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիայի ուղղությամբ զբոսաշրջությունն Իսրայելի օտարերկրյա զբոսաշրջության զգալի մասն էր կազմում: Միաժամանակ հոկտեմբերի 7-ից ի վեր Թուրքիայի և Իսրայելի միջև դադարեցվել են բոլոր ուղիղ չվերթերը։
Կարդալ ավելինՀայտարարություն
Տուրիստական գործակալությանը անհրաժեշտ է արտագնա տուր մենեջեր. Պահանջվող որակներն են՝ Աշխատանքային փորձ Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն Վաճառքի և բանակցություններ վարելու հմտություն Պարտաճանաչություն Թիմային աշխատանքի հմտություն Համակարգչային բազային գիտելիքներ Ինքնակենսագրականը կարող եք ուղարկել էլ. հասցեին .arthur-hakobyan123@yandex.ru Հեռ.055522502
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 8-ին, կազմել է 387.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.04 դրամ (աճել է 0.99 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 497.11 դրամ (աճել է 2.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-417 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԳազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի Մարմարաշեն, Ջրահովիտ, Հովտաշատ, Գեղարքունիքի Ծովինար բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1, 1/1, և 1/2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հուլիսի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հուլիսի 10-ին…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 4-ին, կազմել է 387.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.05 դրամ (աճել է 1.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.93 դրամ (աճել է 1.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-416 դրամով, վաճառվում է…
Կարդալ ավելինԽանութներում բնական կաթնամթերքը կդրվի կանաչ դարակաշարում, իսկ կաթային փոխարինիչովը՝ նարնջագույն դարակաշարում
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հավանություն տվեց մի շարք օրենքներում փոփոխությունների փաթեթին: Այս փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս լայն տարածում է գտել կաթնային յուղի (ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի վաճառքը, ուստի, որպեսզի սպառողները կարողանան տեսողականորեն տարբերել կաթնամթերքը պատրաստված է կաթնային յուղի փոխարինիչով, թե առանց փոխարինիչի: Ըստ այդմ, սահմանվում է դրույթ, որ կաթնամթերքի վաճառքը առևտրի օբյեկտներում պետք է տարանջատել գունային դարակաշարերով։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա սպառողին տեսողականորեն առանձնացնել կաթնամթերքը բնական է, թե պատրաստված է…
Կարդալ ավելինՄետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի 3 շարժասանդուղքները մինչև տարեվերջ կփոխարինվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հավանություն տեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» ֆինանսական պայմանագիրը (5 մլն եվրո) ուղղված է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը: Ծրագրի «Դրենաժային թունելի երկարացում և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքներ» բաղադրիչի շրջանակներում նախատեսված աշխատանքների ավարտն ակնկալվում էր 2024թ․…
Կարդալ ավելինԱմիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում
Ամիօ բանկն ուրախությամբ տեղեկացնում է ուսանողներին ուղղված AMIO ERA կրթական ծրագրի առաջին փուլի հաջող ավարտի մասին: Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում և գերազանցել բոլորի սպասումները՝ մեկ ամսում գրանցելով ռեկորդային 800 դիմում-հայտ: AMIO ERA կրթական ծրագրի նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին՝ մոտիվացնելով նրանց միշտ շարժվել առաջ և կրթությունը որպես հնարավորություն դիտարկելով հասնել իրենց նպատակներին: Ծրագրի առաջին փուլը հաղթահարած ուսանողները կմասնակցեն անհատական հարցազրույցի և թիմային աշխատանքի փուլերին, որոնց արդյունքում…
Կարդալ ավելինՆոր ատոմակայանի կառուցման հարցում ԱՄՆ-ի հետ մտել ենք առարկայական փուլ, գնդակը նրանց դաշտում է․ Արմեն Գրիգորյան
Անվտանգության ոլորտում մեծ հաջողություններ ունենք դիվերսիֆիկցիայի հարցում, բայց նույնը չենք կարող ասել էկոնոմիկայի ոլորտի մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այստեղ բազմաշերտ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ մեծ աշխատանք։ է տարվում եւ պատահական չէ, որ ապրիլի 5-ի առաջնահերթ օրակարգային խնդիրները հենց տնտեսական են եղել, դիմակայունության եւ դիվերսիֆիկացիայի մասին են եղել: Որոշ դեպքերում երկարաժամկետ ենք փորձում հարցերը լուծել: Օրինակ, նոր…
Կարդալ ավելին







