Տոհմային կենդանիները հաջորդ տարվանից կապահովագրվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, հրավիրված ասուլիսին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը։
«Տոհմակայան ունենալը շատ կարևոր է, որ տեղում արտադրված սերմահեղուկի հիման վրա իրականցվի կովերի արհեստական բեղմնավորում, նաև կստանանք տոհմային մատղաշ կենդանիներ։ Արդյունքում երինջներն արդեն ոչ թե կներկրվեն, այլ տեղում արտադրված տնտեսությունից ձեռք կբերվեն»,– ասաց փոխնախարարը։
Տաթևիկ Սարգսյանի խոսքով` սրանք թանկարժեք կենդանիներ են ու պահվում են խելացի անասնաշենքերում։
Փոխնախարարն ասաց, որ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում պետական աջակցությամբ 2019-2024թթ. Հայաստան է ներկրվել շուրջ 2450 գլուխ խոշոր եղջերավոր՝ բարձրարժեք, արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանի․ «Այս կենդանիների կաթնատվությունը միջինում կազմում է 6000-7000 լիտր, որ գրեթե 3 անգամ գերազանցում է մեր տեղական տավարի կաթնատվության միջին ցուցանիշը»։
Սարգսյանն ասաց, որ ծրագիրն այս պահին ունի 46 շահառու՝ տարբեր մարզերից․ «Ներկրվել են բարձրարժեք, տոհմային, արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանիներ: Հանրապետությունում հավելյալ արտադրվում է 25 հազար լիտր կաթ»։