Հանրապետության տարածքում` օգոստոսի 13-ին կեսօրից հետո, 15-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝ օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+30,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +24+28,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +29+31,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+27,
Լոռի՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+29,
Տավուշ՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +29+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+32,
Արարատ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+35,
Արմավիր՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +33+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+35,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+27: