ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 19-ին, կազմել է 404.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.71 դրամ (աճել է 0.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.11 դրամ (աճել է 1.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403.50 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-434 դրամով,…
Կարդալ ավելինՏնտեսություն
Քաղաքային տրանսպորտի գինը պետք է լինի զրոյից մինչև 100 դրամ. «Մայր Հայաստանի» նախագիծը
Երևանում իշխող փոքրամասնության կոալիցիան, օգտվելով ավագանիում առկա իրավիճակից, քաղաքային տրանսպորտից օգտվելու գների կտրուկ բարձրացման գործընթաց է նախաձեռնել: «Մայր Հայաստանը» դեմ է այդ ամենին և ներկայացրել է փոխադրավարձի հետ կապված իր նախագիծը: Ըստ այդմ՝ – ավտոբուսի, տրոլեյբուսի, մետրոյի գործող փոխադրավարձերը չպետք է ավելանան, – կենսաթոշակառուները, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամները տրանսպորտային բոլոր միջոցներից պետք է օգտվեն անվճար, – քաղաքացին պետք է ունենա ընտրության հնարավորություն և ցանկության դեպքում օգտվի քարտային համակարգից, որի պայմաններում միավոր փոխադրավարձի գինը…
Կարդալ ավելինԼՂ-ից բռնի տեղահանված 1897 ուսանող ներգրավված է ՀՀ պետական բուհերի կրթական ծրագրերում
ԼՂ-ից բռնի տեղահանվածների շրջանում բարձրագույն կրթություն ստացողների կրթության իրավունքի վերականգնման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվում է երկու ծրագիր: Դրանցից մեկի համաձայն՝ հաստատվել են սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուսումնական տարվա համար ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի: Այդ մասին հումանիտար կենտրոնի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանման հետևանքով Հայաստան…
Կարդալ ավելինՊԵԿ-ի պարզաբանումը՝ «խոպանչիներին» հարկելու վերաբերյալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով «արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիներին հարկելու» թեմայով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումները, անհրաժեշտ է համարում հայտնել, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով: Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 15-ին, կազմել է 404.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.00 դրամ (աճել է 2.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 507.66 դրամ (աճել է 1.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.39 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-431 դրամով,…
Կարդալ ավելին«2024 թվականին պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ»․ Փաշինյանն ասել է՝ ինչի հաշվին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախնական ուղենշային մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանում և միջազգային ասպարեզում ընթացիկ տնտեսական զարգացումներին և հնարավոր կանխատեսումներին, ըստ ոլորտների տնտեսական ակտիվության, արտահանման և ներմուծման դինամիկային, զբոսաշրջային այցելությունների միտումներին, հարկաբյուջետային քաղաքականությանը, կապիտալ ծախսերի մակարդակին և դրա հետագա ընդլայնման հնարավորություններին ու այլ հարցերի: Այս համատեքստում, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են տարբեր…
Կարդալ ավելինՀունվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 92 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 92 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 39.750 մլն դրամ: ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 12 դեպքով 12 հարկ վճարող տուգանվել է 14.750 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել…
Կարդալ ավելինԿառավարությունը ՄՊՀ նախագահի պաշտոնում կրկին առաջադրեց Գեղամ Գևորգյանի թեկնածությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում որոշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին առաջադրել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: «Ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,-ասված է որոշման մեջ: Նշենք, որ Գեղամ Գևորգյանն այս կառույցը ղեկավարում է 2019 թվականի հունվարի 22–ից։ Մինչ այդ` 2018–2019 թթ., նա եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը։ Կառավարության նիստին՝ թեկնածության քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ…
Կարդալ ավելինԱռաջիկայում ԱՄԻՕ ԲԱՆԿՈՒՄ կմեկնարկի լիզինգի տրամադրման գործընթացը
«Լիզինգի ներդնումը լինելու է ԱՄԻՕ ԲԱՆԿԻ մրցակցային առավելություններից մեկը շուկայում»,- համոզված է «Լիզինգատուների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Բազիկյանը: Ամիօ բանկում լիզինգ ֆինանսական գործիքի ներդրման ավարտի և դրա շրջանակներում կազմակերպված դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնելու կապակցությամբ իր խոսքում նա ընդգծեց հաճախորդներին լիզինգային ծառայությունների մատուցման անհրաժեշտության մասին: Բանկում «Լիզինգ» ֆինանսական գործիքի ներդրման կապակցությամբ Արսեն Բազիկյանի կողմից անցկացվել էին մուդուլային դասընթացներ բանկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների և ղեկավարների համար: Միաժամանակ հաջողությամբ իրականացվել է լիզինգի տրամադրման գործընթացին բանկի համապատասխան ստորաբաժանումների ինտեգրումը:…
Կարդալ ավելինԻ՞նչ կլինի մարդու հետ, եթե նա կարողանա ընթանալ լույսի արագությամբ
Գիտաֆանտաստիկ գրականությունում մարդիկ հաճախ գտնում են լույսի արագությամբ ընթանալու ձևը: Սակայն հարց է առաջանում՝ կարո՞ղ է մարդու մարմինը դիմանալ այդպիսի արագությանը: Ի՞նչ տեղի կունենա մարդու հետ, եթե նա ընթանա նման արագությամբ։ Եթե մի պահ ենթադրենք, թե դա հնարավոր է (թեև դա այդպես չէ), որ մարդը շարժվի լույսի արագությամբ, ապա խոսքը 299,792 կմ վայրկյանում արագության մասին է: Որևէ խնդիր չկա նրանում, երբ մարդը շարժվում է շատ արագ՝ կայուն արագությամբ: Մարդը կարող է և չզգալ մշտական արագությունը։ Սակայն…
Կարդալ ավելին








