«Յուրաքանչյուրիս պարտքն է տեր լինել մեր երկրին լինի վարչապետ, թե՛ հավաքարար». Կարապետ Հարությունյան

Հայաստանի  շուկայում անասնաբուժական ինչպես նաև  անասունների խնամքի և բազմապիսի  պարագաներ մատակարարող ՝  մասնագիտացված  միակ  ՎԵԹԲԱԶԱ (vetbaza) խանութների ցանցը  սպառողներին է  ներկայացնում  կենտրոնի ձեռքբերումները և անելիքները, որոնք կապված են  ժամանակակից  շուկաի  հրամայական պահանջներից: /Սպառողների ասոցիացիա/ «Զրույց»  թերթը հանդիպել է ՎԵԹԲԱԶԱ  ընկերության հիմնադիր տնօրեն՝  ԿԱՐԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ , ով ներկայացրեց ոլորտային խնդիրները և կազմակերպության  առաջիկա ծրագրերը:

 

 –Պարոն Հարությունյան ի՞նչպիսին է այսօր Ձեր ոլորտում առկա  խնդիրները, շուկայի պահանջարկը, մրցակցությունը:

-Մեր գործունեության առաջնային նպատակը ժողովրդին ծանոթացնելն է ժամանակակից անասնապահական  սարքավորումներին ու տեխնոլոգիական միջոցներին:Պետք է հնարավորություն  տրվի մեր ֆերմերներին , որ նրանք տեսնեն , ծանոթանան և շոշոփեն այն  առարկաներին, որոնք ժամանակակից աշխարհը վաղուց արդեն լայնորեն կիրառում է:Անդրադառնալով  Ձեր հարցին պետք է ասեմ, որ  շուկայում ավելացել  է մրցակցությունը ՝ Արցախից բռնի տեղահանվածներից շատերն այսօր զբաղվում են այդ գործով ինչպես նաև նվազել  է մեր սպառողական շուկան ՝ Արցախից տեղահանման պատճառով:Ասյպիսով մենք շուկա կորցրեցինք և  միաժամանակ ձեռք բերեցինք մրցակիցներ:Նախկինում 1000 գլուխ եղջուրավորների համար վաճառվում էր 100 դեղահաբ այսօր այդ քանակը զգալի նվազել է:

 

 

–Իսկ ի՞նչպես կնգարագրեք  ձեռքբերումների կտրվածքով:

-Ա՛յո:Ձեռքբերումների առումով  ավելացել են կենդանի պահողների քանակն ու որակը՝ եթե նախկինում ինչ պատահի տալիս էին կենդանուն (շուն , կատու) որպես սնունդ,  սակայն այսօր պակերը փոխվել է՝  անասուններին պրոֆեսիոնալ խնամքով և ճշգրիտ սնունդով կերակրողների թիվն ավելացել է:Այդ տրամաբանությամբ ավելացել է կլինիկաների քանակը քանի-որ որքան մաքուր ցեղատեսակի է կենդանին այնքան բակտերիաների և վիրուսների քանակը հավանականությունը վարակվելու շատանում է , ուստի կենդանասերները մտավախությունց ելնելով հաճախակի են օգտվում անասնաբուժական կլինիկաներից:

Մեր երկրի անվտանգության մի մասը գյուղատնտեսական կենդանիներն են , դրա զարգացումն  ազգային անվտանգության  խնդիր է լուծում , այն սննդային ապահովումը կազմակերպող անփոխարինելի արժեք է:Ինչպես գիտենք  ներկրելով  ապրանքներ  նրա փողի 80 %  կրկին   դուրս  է գալիս , բայց օրինակ բերելով մեկ այլ ՝ կովին  կթող ապարատ (սարք) վճարելով 200.000 դրամ այն մեր հանրապետությանը տալիս է 5-6 մլն դրամի բարիք բերող միջոց  փողի տեսքով:Ստացվում է, որ ներդնելով և տեղում արտադրանք ստեղծելով  մեր երկրի համար բարիք ենք ստեղծում մինչդեռ առևտրով օգնում ենք  ուրիշ երկրների տնտեսության զարգացմանը:

Յուրաքանչյուրս  պետք է տեր լինենք մեր երկրին՝  յուրաքանչյուրիս պարտքն է՝  լինել թե՛ վարչապետ և թե՛ հավաքարար:Աշխատանքի մասով տեր պետք է կանգնենք յուրաքանչյուրս մեր գործին:

–Ի՞նչպիսին էր նախորդ տարին ձեռքբերումների հետ կապված  և ի՞նչ  անելիքներ կան ընթացիկ տարում:

-Այո աշխատանքներ,որոնք պետք է կատարվեր արդեն իրականություն է: Նախորդ տարի բացեցինք Արմավիրում  /ՎԵԹԲԱԶԱՆ/, որը հանրապետության տարածքում ունի իր նույնանուն խանութների ցանցը, իսկ տրամաբանությունը  խորհրդային տարիներից մեր ավագ սերնդին ծանոթ կենդանիների դեղորայքին , վիտամիններին և ցանկացած պարագաների մատչելի վաճառքն է, որը լավ օրինակ  է մեր հայրենակիցների համար, իրենց կենդանիների համար  խնամքի և այլ պարգաներ արդեն կարող են ձեռք բերել կենտրոնացված վայրից:

2024 թվականին մենք ակնկալիքներ շատ ունենք կապված թե՛ միջազգային ազդեցիկ ցուցահանդեսներին մասնակցելու և թե՛ նոր մտաղահացումները կյանքի կոչելու և թե՛ մասնագիտական մոտեցումների առաջընթացն ապահովելու առումով:Այդ ծրագրի շրջանակներում է նաև  հանրապետությունում  մեղուների զարգացմանը խթանելու  աշխատանքները:Եկեք   փորձենք զբաղվել այն ամենով, ինչ մասնագիտությամբ , որ զբաղվում ենք՝ լավ ժամանակներ դեռ  գալու են հավատացեք:

 

 

– Ձեր կազմակերպությունը   համաշխարհային ի՞նչ  ընկերությունների հետ է աշխատում:

-Ինչպես արդեն ասացի իմ մոտեցումը նման է  դրական առումով (մոլուցքի) ես անընդհատ փնտրտուքների մեջ եմ, որի միջոցով ես  մեզ մոտ եմ բերում տարբեր երկրների լավագույն փորձն ու օրինակը և կիրառում:  Մենք պրեպարատները ներկրելով դրաձնում ենք մեր ֆերմերներին հարմար և արդյունավետ գործածելի,  հաճախ վերափոխում ենք որոշ սարքավորումներ մեր կողմից ֆունկցիոնալ գործածության միջավայրին հարմարեցնելով:Սակայն վերջին շրջանում բոլորս գիտենք թե որքան ծանր ժամանակահատված ապրեցինք՝  Կովիդ,պատերազմ, որոնք խնդիրներ առաջացրեցին՝ հատկապես տնտեսական ոլորտում:Չնայած ծանր պայմաններին մենք մեզ պետք է վերագտնենք ու շարժվենք ժամանակին ու մարտահրավերներին ընդառաջ:

Հ.Գ. « ԵրՄիք » կազմակերպության ղեկավար  Աշոտ Սահակյանը, ով հանրապետության կտրվածքով իրականացնում է   պայքար կրծողների դեմ և այլ  աշխատանքներ, որոնք բարձր են գնահատվում պատվիրատուների կողմից ՝ այդ են վկայում սպառողների  քանակը   կապված  պահանջարկի հետ:Վերջին  որպես մասնագետ, գործարար և թե արժանավոր մարդ շատ բարձր է գնահատում իր կրտսեր ընկերոջը՝  Կարապետ  Հարությունյանին: Ասելով , որ  Հարությունյանը վաղուց էր կապված ընտանի կենդանիներին՝ նրա  հայրը  իրենց ընտանեկան հոգածության և խնամքի տակ է պահել թռչունների և ընտանի կենդաննիների, որը և հետագայում խորը արմատներ է գցել, ավագ որդու՝ Կարապետ Հարությունյանի մասնագիտական գործունեության վրա:Ով մասնագիտական կրթություն է ստացել Գյուղատնտեսական Ակադեմիայում, սկաուտական բանակում եղել է, որպես բժիշկ, իր մասնագիտական գործունեությամբ աշխատել է գյուղատնտեսության նախարարությունում , մինչև համապատասխան ստորաբաժանման լուծարումը, որից հետո 2003 թվականից հիմնել է Անասնաբուժական դեղատունը, որը սկզբում զբաղվում էր անասնաբուժական միջոցների առևտրով ( մանսգիտական խորհուրդներ, դեղորայք  կենդանիների խնամքի պարագաներ), որը հետագայում ընդլայնեց իր գործունեությունը հասարակության պահանջմունքից ելնելով և հայրենիքում խթանելով աշխարհում վաղուց արդեն  ընդունված ժամանակակից խնամքի պարագաներն ու մեթոդները:  Իսկ տարիներ հետո ընտանեկան բիզնեսը ավելացնելով ստեղծվեց ևս մեկ խանութ տուրիստական արշավախմբերի պարագաները վաճառքի պարագաներ(քնապարկեր, ուսապարկեր, ձիու թամբեր, ձկնորսական պարագաներ, գիշերային լուսատուներ և այլն):

Հասցե :Գարեգին Նժդեհի 42, Երևան Հայաստան

էլ. փոստ:

info@vetapteka.am
vetapteka@yahoo.com

Հեռ.:

+ 374 (0) 91 31-20-53
+ 374 (0) 93 31-20-53

Դեղատուն,Կերեր,Խնամքի պարագաներ,Արշավային պարագաներ,Գյուղատնտեսական,Մեղվաբուծությույն,Ձկնորսություն,Ձիավարություն

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի

 

Spread the love