ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ) և Հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել է «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» թեմայով մանկավարժական աշխատաժողովը: Աշխատաժողովն ուղղված էր հանրակրթական դպրոցներում բռնությանն ու բուլինգին նպաստող միջավայրի ու գործոնների կանխարգելմանը, հակաբուլինգային միջոցառումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների բարելավմանը։ Ելույթով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով անվտանգ, բուլինգից ու բռնությունից զերծ միջավայրի ապահովումը կրթության որակի և արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ հույս հայտնելով, որ…
Կարդալ ավելինՍպորտ
Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ: Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ պլանավորված բոլոր աշխատանքները պայմանավորված են կրթության ռազմավարությամբ՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով: Ըստ այդմ՝ կրթական տարբեր մակարդակներում…
Կարդալ ավելինԱուտիզմի իրազեկման միջազգային օր. բացահայտել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների տաղանդը
Այսօր Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Օրվա շրջանակում «Աուտիզմ» ազգային հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը շահառուների համար ապահովում է վերականգնողական, կրթական, սոցիալականացման և մասնագիտական վերապատրաստման ծառայություններ: Օրվա շրջանակում կազմակերպվել է ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվել են «Իմ ուղին» կենտրոնի…
Կարդալ ավելինՓոփոխություն՝ դպրոցի տնօրենի ընտրության և նշանակման կարգում. փորձաշրջան 1 տարով
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության և նշանակման կարգի փոփոխությունների նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումերի շարքում առանձնահատուկ կարևորություն ունի կառավարման արդյունավետության բարելավումը: Այդ նպատակով դպրոցի բովանդակային կառավարումը տարանջատվել է վարչատնտեսական կառավարումից, իսկ տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ: Մասնավորապես, ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ, որի շրջանակում հավակնորդները նախ անցնում են հավաստագրման գործընթաց, այնուհետև ներկայացնում են…
Կարդալ ավելինՆախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող է իրականացվել նաև այն դեպքում, երբ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ ցածր կատարողական ունենալու…
Կարդալ ավելինՀայ-Իրանական հազարամյա հարևանությանը նվիրված միջոցառում
Ապրիլի 3-ին Երևանում տեղի կունենա «Հայք-Իրան – Հազարամյա հարևանություն» համաժողովը։ Համաժողովին մասնակցելու է նաև միջազգային լրագրող Աբբաս Ջուման։ Համաժողովում ներգրավված են Հայաստանի և Իրանի առաջատար փորձագետներ, ինչպիսիք են Ալեքսանդր Իսկանդարյանը, Սուրեն Պետրոսյանը, Մուստաֆա Տալեպբուրը, Փաշա Կազեմիդջատը, Քրիստինե Կոստիկյանը։ Փակման արարողությունը մշակութային է․ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահսում երեկոյան համերգային ծրագրով ելույթ կունենան երկու երկրները ներկայացնող հայկական «Կայթ» և իրանական «Sayeh» երաժշտական խմբերը։ Համաժողովը տեղի է ունենալու BW Plus Congress Hotel-ում, ապրիլի 3-ին։ Համերգային երեկոն՝ 19:30…
Կարդալ ավելին«Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է». Արաքսիա Սվաջյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին, որն անցկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։ Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը։ Նախարարության կողմից նախապես հայտարարված համաժողովին առցանց տարբերակով մասնակցել է ավելի քան հազար ուսուցիչ: Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է Մշակութային կրթության տարի։ Այս ընթացքում…
Կարդալ ավելինԱզգային ժողովում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը
ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ նախագիծը վերաբերում է մի քանի հիմնական ուղղությունների, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքին՝ հավաստագրման գործընթացին: «Գործող օրենքներով սահմանված է հավաստագրման գործընթաց կրթական յուրաքանչյուր մակարդակի համար: Նախագծով առաջարկվում է սահմանել հավաստագրման միասնական գործընթաց, որը հնարավորություն կտա տնօրենի պաշտոնի բոլոր հավակնորդների համար սահմանել առավել…
Կարդալ ավելին«Մուսաները» արվեստի XX միջազգային փառատոնին մասնակցելու հնարավորություն
Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում 2025 թվականի հուլիսի 4-16-ը կանցկացվի «Մուսաները» արվեստի XX միջազգային երիտասարդական փառատոնը, որի նպատակն է արվեստի բնագավառում բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին ու երիտասարդներին։ Մրցույթին կարող են մասնակցել մենակատարներ, ինչպես նաև անսամբլներ ու արվեստի դպրոցներ, ակադեմիաներ, արվեստի ակումբներ, մշակույթի կենտրոններ։ Մրցույթը նախատեսված է 5-35 տարեկանների համար: Փառատոնն անցկացվում է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովայի հովանավորությամբ։ 3 նստաշրջանից բաղկացած փառատոնի ընթացքում մրցույթներ կանցկացվեն հետևյալ ուղղություններուվ` հուլիսի 4-9-ը՝ «Պարարվեստ», «Ոչ ստանդարտ ձևեր» «Գեղարվեստական», հուլիսի 9-14-ը՝…
Կարդալ ավելինՎերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդողների՝ 2025 թվականի վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման մասին: Ծրագիրը կիրականցվի հուլիսի 1-27-ը: Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու է Հայաստանում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մեկամսյա ծրագրերով` հետևյալ 7 ուղղությամբ. Ուսուցում մանկապարտեզում Ուսուցում մեկօրյա դպրոցում Ուսուցում տարրական դպրոցում Հայոց լեզվի և գրականության դասավանդում Հայոց պատմության և մշակույթի պատմություն Երգ ու պար Տնօրենների վերապատրաստում Վերապատրաստման դասընթացները նախատեսված են սփյուռքի հայկական և հայկական բաղադրիչով…
Կարդալ ավելին