300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման ծրագրի ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով

 ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: Ըստ հիմնավորման` ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, և 2025-2026 թթ.-ին աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ: Միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը պարբերաբար համալրվում են, ինչպես նաև մեկնարկում են նոր օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Ծրագրի շրջանակում կառուցվող և հիմնանորոգվող…

Կարդալ ավելին

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ. «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շրջանակում

  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր՝ 2026-2028 թթ «Ստիպենդիում Հունգարիկում» ծրագրի շարունակության վերաբերյալ:   Հայաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունգարական կողմից՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն: Արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հուշագրով նախատեսվում է «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագիրը, որը ավելի վաղ կնքված հուշագրի համաձայն գործել է 2023-2025 թթ.,…

Կարդալ ավելին

«ՀՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ

«ՀՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման մրցույթ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով: Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը: Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի դասընթացավարներ, փորձագետներ, հետազոտողներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ուղղակի և/կամ անուղղակի առնչվում են երիտասարդության հիմնախնդիրներին ու երիտասարդական պետական քաղաքականությանը և բավարարում են ստորև ներկայացվող պահանջներին:   Փորձագետին…

Կարդալ ավելին

Կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող  դպրոցների ցանկում ընդգրկվել են նոր հաստատություններ

Կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող  դպրոցների ցանկում ընդգրկվել են նոր հաստատություններ

 Գործադիրի այսօրվա նիստում փոփոխություն և լրացում է կատարվել մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ցանկում: Ըստ այդմ՝ Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 2093-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկվել է Արմավիրի մարզում Ամասիայի կրթահամալիրի կառուցումը: Մեկ այլ փոփոխությամբ՝ Նոյեմբերյանում կկառուցվի հիմնական դպրոց: Լրացումներ են կատարվել նաև վերանորոգվող և հիմնանորոգվող դպրոցների ցանկում՝ ներառելով հետևյալ հաստատությունները. Արագածոտնի մարզ Փարպիի Ղ․ Փարպեցու անվան, Արտենիի թիվ 1 և Ոսկեվազի միջնակարգ դպրոցներ Կոտայքի մարզ Քաղսիի, Առինջի Կ․ Ծառուկյանի…

Կարդալ ավելին

«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես

«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես

«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 24-ին, ժամը 16:00-ին,Հայաստանի Նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենա «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս միջոցառումը միավորում է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների՝ Եգիպտոսից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ- ից, Ֆրանսիայից, Ուզբեկստանից, Թուրքիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից և Ավստրիայից ավելի քան 1500 շնորհալի երեխաների՝ երկու տարիքային խմբերում (մինչև 10 և 10–15 տարեկան),…

Կարդալ ավելին

«Թանգարանային ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են». Ժաննա Անդրեասյան

«Թանգարանային ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են». Ժաննա Անդրեասյան

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը: Ներկայացվել են թանգարանների ոլորտում պետական քաղաքականությունը, իրականացված բարեփոխումները, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում իրականացվող ծրագրերը…

Կարդալ ավելին

Մեկնարկել է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Մեկնարկել է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը

Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» ՀՈԱԿ-ում անցկացվում  է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը: Մայիսի 9-ից 11-ը, տարբեր երկրներից ժամանած 450 մարզիկ, իրենց ուժերն են չափում   «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարում։ Արդեն ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի, Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի և Չարենցավանի մարզադպրոցի  նախաձեռնությամբ: Մրցումներն անցկացվում են ձյուդո մարզաձևի միջազգային կանոններին համաձայն` 4 տարիքային խմբերով:  Մարզիկները մրցում են  35 քաշային կարգով: Այս տարի մասնակիցների աշխարհագրությունն ընդլայնվել է. ՀՀ-ից, ՌԴ-ից, Վրաստանից…

Կարդալ ավելին

Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ

Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ

Հայ մարզիկները պատմություն են կերտում Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնությունում։ Գոռ Ներսիսյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ հաղթելով 4 ծանր մենամարտ։  Եվրոպայի երիտասարդական կարատեի չեմպիոնը Հայաստանի մեծահասակների կարատեի պատմության մեջ ամրագրեց առաջին բրոնզե մեդալը: «Շատ հպարտ եմ, որ այս մեդալը բերում եմ Հայաստան։ Սա միայն իմ հաղթանակը չէ, այլև իմ թիմի, մարզիչներիս ու բոլոր նրանցը, ովքեր հավատացին ինձ։ Հաջորդ քայլը՝ աշխարհի առաջնություն, որտեղ ամեն բան անելու եմ՝ ոսկի նվաճելու համար», — ընդգծեց Գոռ Ներսիսյանը մրցումներից հետո։ Մրցաշարը…

Կարդալ ավելին

Դարի մասնագիտությունը սպասում է Ձեզ․ սկսվել է ընդունելությունը ACT Քոլեջում

Դարի մասնագիտությունը սպասում է Ձեզ․ սկսվել է ընդունելությունը ACT Քոլեջում

Կրթօջախից progressarmenia.com-ն տեղեկացնում են  կրթության նոր որակի մասին, որով  Հայաստանի երիտասարդների համար բացվում են ապագայի դռները։ Նորարարության և ստեղծագործության համադրությամբ հիմնադրված Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT Քոլեջ) մեկնարկում է ընդունելություն՝ նախատեսված 9-րդ դասարանն ավարտած աշակերտների համար։ Սա բացառիկ հնարավորություն է ստանալու բարձրորակ, մասնագիտական և ավագ դպրոցի համադրությամբ կրթություն՝ այնպիսի ոլորտներում, որոնք կձևավորեն ապագայի աշխատաշուկան։ ACT Քոլեջը հիմնադրվել է բարերարներ Նշան և Աիդա Կարայանների տեսլականի շնորհիվ՝ մի նպատակով՝ ապահովել հավասար հնարավորություններ բոլոր հայ երիտասարդների համար՝ անկախ…

Կարդալ ավելին

Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել է Մոդովայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ծանրորդների պարգևատրման արարողությունը, որն իրականացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մեդալակիր մարզիկները, մարզիչներն ու բժշկական անձնակազմի անդամները: Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ…

Կարդալ ավելին
1 2 3 30