Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) համար 2024 թվականը նշանավորվել է հոբելյանական երկու կարևորագույն իրադարձությամբ. թանգարանում տեղի է ունեցել հոբելյանական տարվա ամփոփիչ միջոցառումը, որին ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Ներկաներին ողջունել նաև Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ Ռուսական արվեստի թանգարանի համար 2024 թվականը նշանավորվել է թանգարանի հիմնադիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի…
Կարդալ ավելինՍպորտ
Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառում ներկայացվում են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարան հետ՝ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, Մշակույթի զարգացման հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումն և երկրի ճանաչելիության բարձրացումը: Հայաստանի տաղավարում ներկայացված են 40 վարպետների ձեռագործ աշխատանքներ. մասնավորապես՝ ցուցադրվում են կարպետագործործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ, որոնք ամբողջացնում…
Կարդալ ավելինԴպրոցը՝ ապահով միջավայր. «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողով
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է դպրոցների ղեկավար կազմի ներգրավմամբ անցկացված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» թեմայով համաժողովին: Համաժողովի նպատակն է խթանել գենդերազգայուն և գենդեր-արձագանքող ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցներում՝ ընդգծելով կրթության դերը ներառականության և հավասարության ամրապնդման հարցում։ Եվրոպայի խորհրդի և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) համագործակցությամբ մշակված «Գենդեր-արձագանքող ուսուցումը դպրոցում» առցանց դասընթացի գործարկման միջոցով փորձ է արվում կրթության ոլորտում անդրադառնալ գենդերային հիմնախնդիրներին և դրանց վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը մասնագիտական համայնքի շրջանակում։ Համաժողովին ԿԳՄՍ…
Կարդալ ավելինՀայաստանի հավաքականի մարզիկները դուրս են եկել Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության եզրափակիչ
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում եզրափակիչ են դուրս եկել Հայաստանի հավաքականի ներքոնշյալ մարզիկները: Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Գասպար Տերտերյանը (67 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) եզրափակչում կպայքարեն ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալների համար: Հաջողություն ու հաղթանակներ ենք մաղթում մեր մարզիկներին
Կարդալ ավելինՀամագործակցություն Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանների միջև
Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) և Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանը Լոռու մարզի հանրությանն են ներկայացնում Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը: Ս. Շչեգլովի «Սամարա. Նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» փորագրությունների ցուցահանդեսի հիմքը կազմում են «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական հուշարձաններին: Դրանք կառուցել են մայրաքաղաքի և նահանգի ճարտարապետները XIX դ. վերջին և XX դարասկզբին: Նկարիչն իր գործերում վերարտադրում է նախահեղափոխական քաղաքային բնապատկերը՝ բացահայտելով կորսված ճարտարապետության ողջ…
Կարդալ ավելինԿարեն Գիլոյանն ընդունել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մրցավարական պատվիրակներին
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է առաջնության մրցավարական պատվիրակներ Ուվե Մանցին և Զվոնկո Օչիչին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառման անցկացումը: Կարեն Գիլոյանը ներկայացրել է Հայաստանի՝ միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականությունը. վերջին 2,5 տարում…
Կարդալ ավելինԱմփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարությունը progressarmenia. com -ին տեղեկացնում է որ ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը…
Կարդալ ավելինԲռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է թուրք մրցակցին՝ նվաճելով երկրի չեմպիոնական գոտին
Չեխիայի Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի առաջնության գլխավոր իրադարձությունը դարձավ 12-ռաունդանոց մենամարտը՝ հայ մարզիկ Յուրի Սաքունցի մասնակցությամբ: Նրա մրցակիցը ազգությամբ թուրք բռնցքամարտիկ Ռիչարդ Ալկանն էր, իսկ խաղի արդյունքը որոշում էր Չեխիայի չեմպիոնական գոտու տիրոջը: Յուրի Սաքունցը վստահորեն ղեկավարում էր մենամարտը՝ ցույց տալով իր գերազանցությունը ռինգում: Չորրորդ ռաունդում նրա մրցակիցը չկարողացավ շարունակել պայքարը, և մրցավարը հայտարարեց տեխնիկական նոկաուտ: Այդպիսով, Յուրին ոչ միայն տպավորիչ հաղթանակ տարավ, այլև Չեխիայի չեմպիոնական գոտին նվիրեց Հայաստանին: Իր հաղթանակը Յուրի Սաքունցը նվիրեց…
Կարդալ ավելինԱրաքսիա Սվաջյանը «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովում ներկայացրել է ՀՀ կրթական ոլորտի բարեփոխումները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հայաստանի կրթական ոլորտի բարեփոխումներին առնչվող զեկույցով է հանդես եկել նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ինչպես բովանդակային, այնպես էլ ենթակառուցվածքային բարեփոխումներին: Անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող գործընթացներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ շարունակվում է նոր չափորոշչի ներդրումը. այս տարի արդեն 542 մանկապարտեզներ կրթությունն իրականացնում են նոր չափորոշչով: «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ նախադպրոցական կրթության նոր չափորոշչի…
Կարդալ ավելին«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովի առանցքում՝ կրթության ոլորտում գրանցված արդյունքները և առաջիկա անելիքները
ԿԳՄՍ նախարարությունը progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ գերատեսչությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել են «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ։ Համաժողովին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, կրթության ոլորտի, այդ թվում՝ միջազգային և սփյուռքի տարբեր կառույցների ավելի քան 70 ներկայացուցիչ։ Համաժողովի շրջանակում անցկացվել է…
Կարդալ ավելին