Ինչպես տեղեկանում է ԿԳՄՍ նախարարությունը ՝ ԿԳՄՍՆ եվ ՀՀ Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով օտար լեզուների դասավանդմանը հատուկ կարևորություն է տրվում։ Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը, գործընկեր տարբեր կառույցների հետ համագործակցությամբ, մասնագիտական զարգացման…
Կարդալ ավելինՍպորտ
Քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա փոխանցմամբ՝ առաջարկվող փոփոխության հիմնական նպատակը վարչարարության պարզեցումն է, ինչը բազմաթիվ քաղաքացիների համար կհեշտացնի կրթության շարունակականության ապահովումը և օրենքով արդեն իսկ սահմանված տարկետման իրավունքից օգտվելու գործընթացը։ Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում ստացվել են որոշակի առաջարկներ, այդ թվում՝…
Կարդալ ավելինԱպարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
ԿԳՄՍ նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Աբովյան (Կոտայքի մարզ), Ալավերդի (Լոռու մարզ), Ապարան (Արագածոտնի մարզ), Մարտունի (Գեղարքունիքի մարզ) և Նոյեմբերյան (Տավուշի մարզ) քաղաքները։ Մրցույթը կազմակերպվել է համաձայն գործող կանոնակարգի և արդյունքների ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում: Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2025…
Կարդալ ավելինԻ գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի մասնակիցների
ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով՝ 1-ին տարիքային խումբ՝ 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ (1983 թ. ծնված և բարձր),…
Կարդալ ավելին«Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին
«Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին։ Այս որոշումը կառավարությունը կայացրեց այսօրվա նիստում։ Կառավարությունը որոշեց, որ սեփականության օտարման գործընթացը կկազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։
Կարդալ ավելինՓարիզ-2024. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 5-րդն է օլիմպիական մրցաշարի թիմային հաշվարկում։ 97 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը։ 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Մալխաս Ամոյանը։ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։
Կարդալ ավելինՓարիզ-2024. Արթուր Ալեքսանյանի եւ Մալխաս Ամոյանի մրցակիցները կիսաեզրափակիչում
Երեկոյան Երեւանի ժամանակով 20:15-ից Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում կմեկնարկի Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակիչները: Եզրափակիչի ուղեգրերի համար Հայաստանից կպայքարեն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Մալխաս Ամոյանը (77 կգ): Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում կգոտեմարտի աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության հաղթող, կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Կինդելանի հետ: Արթուր Ալեքսանյանն ու Գաբրիել Կինդելանը նախորդ անգամ մրցագորգում հանդիպել են 2023 թվականին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնության…
Կարդալ ավելինՓարիզ-2024. Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանն այսօր կպայքարեն մեդալների համար
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին Հայաստանը կունենա երկու մասնակից: Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում Հայաստանի առաջատար մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը կմասնակցեն երկու եզրափակիչների: Առաջինը մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը եւ կմասնակցի օղակների վարժության եզրափակիչին: Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Վահագն Դավթյանը որակավորման փուլում գերազանց կատարումով վաստակեց 14.733 միավոր եւ դուրս եկավ եզրափակիչ՝ հնարավորություն ստանալով իր առաջին Օլիմպիական խաղերում պայքարել մեդալի համար: Վահագն Դավթյանի մասնակցությամբ եզրափակիչը կմեկնարկի Երեւանի…
Կարդալ ավելինԱդրբեջանը բողոքի նամակ է հղել Օլիմպիական կոմիտեին՝ «հակաադրբեջանական սադրանքի» առիթով
Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և ազգային օլիմպիական կոմիտեն նամակ են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ բողոքելով «հակաադրբեջանական սադրանքից»։ Այս դեմարշի առիթը Օլիմպիական խաղերի հեռարձակման հաղորդավարի` Սենայով օլիմպիական թիմերի շքերթում հայ մարզիկների անցնելու ժամանակ Հայաստանին ուղղված բարեկամական արտահայտությունն է եղել։ «Անկասկած, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Անցյալ տարին Հայաստանի համար սգո տարի էր և հանգեցրեց Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»,- ֆրանսիացի հաղորդավարի խոսքն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները։…
Կարդալ ավելինՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Փարիզի Խաղերի բացմանը(ֆոտոներ)
Հայաստանի հավաքականը մասնակցեցին Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթին, որն առաջին անգամ անցկացվում է ստադիոնից դուրս, գետի վրա։ Հայաստանի հավաքականի դրոշակակիրներն էին բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը։ 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունն ացկացվում է Սեն գետում եւ երկայնքով։ Շքերթի մասնակիցները մոտ 100 նավակներով կանցնեն 6 կմ տարածություն Աուստերլիցի կամուրջից մինչեւ Իենի կամուրջ։ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում տեղի կունենա արարողության պաշտոնական մասը։
Կարդալ ավելին




