Ղազախստանի կինոյի օրերը կբացվեն «Կազախական խանություն. Ոսկե գահ» ֆիլմով

Ղազախստանի կինոյի օրերը կբացվեն «Կազախական խանություն. Ոսկե գահ» ֆիլմով

Ապրիլի 18, ժամը՝ 16:00 Մոսկվա կինոթատրոն, կարմիր դահլիճ    Ղազախստանի կինոյի օրերը կբացվեն «Կազախական խանություն. Ոսկե գահ» ֆիլմով, իսկ հետո կցուցադրվեն • երաժշտական մյուզիքլ «Ստոպ, գիշեր» • «Բերկուտ» մարտական ֆիլմը • «Ինչու է ծիծեռնակի պոչը եղջյուրով» անիմացիոն հեքիաթը և այլ հետաքրքիր ժանրեր։ Մուտքը ազատ է։ Բաց  մի թողեք այս մշակութային կամուրջը երկու բարեկամ ժողովուրդների միջև։        

Կարդալ ավելին

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

  Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միսաք Մանուշյանի և այլոց կյանքից հատվածներ: «Նման միջոցառումները սովորելու գործընթացը դարձնում են ավելի գեղեցիկ և հաճելի, և այս…

Կարդալ ավելին

Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

   Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, «Նաիրի» հայկա­կան մշակութային կենտրոնների ղեկավար Նարինե Միքայելյանը, «Խաբար» գործակալության վարչության նախագահները։ Ղազախստանի մշակույթի օրերի ծրագիրը…

Կարդալ ավելին

Շնորհավոր Արվեստի համաշխարհային օրը

Շնորհավոր Արվեստի համաշխարհային օրը

  Ապրիլի 15-ին աշխարհը նշում է Արվեստի համաշխարհային օրը՝ որպես ստեղծարարության, մշակութային երկխոսության և բազմազանության խորհրդանիշ։ Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որի ծննդյան 150-ամյակն ենք նշում այս տարի, արվեստը համեմատում էր կրոնի հետ և նշում, որ այն ունակ է մոռացնել տալու կյանքը և հաղթելու մահը. միայն պետք է սիրես և նվիրվես նրան։ Մեկ այլ հանճար՝ Պաբլո Պիկասոն, արվեստի գլխավոր առաքելությունն էր համարում «մեր հոգուց մաքրել առօրյա փոշին»։ Իրապես, արվեստը չունի սահմաններ. այն խոսում է բոլորիս…

Կարդալ ավելին

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ

     Ապրիլի 15-ն Արվեստի համաշխարհային օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ ժամը 15:00-17:00-ն Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում անցկացվելու է պլեներ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, իսկ ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կցուցադրվի Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմ։  Նույն օրը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությամբ կիրականացվի բացօթյա դաս՝ Գեղագիտության ազգային կենտրոնին հարող տարածքում։ Գեղագիտության ազգային կենտրոնում կանցկացվի նաև ցուցահանդես,…

Կարդալ ավելին

Հայերենի անվճար դասերի մասնակցելու հրավեր

Հայերենի անվճար դասերի մասնակցելու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար: Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․ հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չեն տիրապետում հայերենին, հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման, արևմտահայերենով կրթություն ստացած անձինք, որոնք ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն…

Կարդալ ավելին

««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան

««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան

  Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել  «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ցուցահանդեսի արդյունքները։ Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու․ այն գործել է ավելի քան 6 ամիս՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն…

Կարդալ ավելին

Պարզաբանում՝ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ

Պարզաբանում՝ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ

  ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի N363-Ն որոշմամբ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացին ներկայացվող պահանջների փոփոխությունը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված՝ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու մասին կարգավորումները, ըստ որի՝ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 4-ից: Որոշմամբ սահմանվել են տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխության նոր կարգավորումներ․ Որոշման 37.1-ին կետով հավակնորդին տնօրենի պաշտոնում…

Կարդալ ավելին

Երկրպագուների աջակցությունը կարևոր է․ ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի  հոկեյի աշխարհի առաջնություն

Երկրպագուների աջակցությունը կարևոր է․ ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի  հոկեյի աշխարհի առաջնություն

  Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա մեջ առաջին անգամ  հանդես կգա ապրիլի 13-19-ը Երևանում անցկացվելիք   IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում։    Առաջնության անցկացման մանրամասներն այսօր ներկայացվել են ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը:   Առաջնությունն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում։   2023 թվականից  Հայաստանում գործում է …

Կարդալ ավելին

Բյուրականի աստղադիտարանը դարձել է Հայաստանի կարեւոր գիտական կենտրոններից մեկը.գիտությունների թեկնածու՝Ռուբեն Անդրեասյան

Բյուրականի աստղադիտարանը դարձել է Հայաստանի կարեւոր գիտական կենտրոններից մեկը.գիտությունների թեկնածու՝Ռուբեն Անդրեասյան

Մեր զրուցակիցն է   ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) «Ակտիվ գալակտիկաներ» գիտահետազոտական բաժնի վարիչ, ֆ.մ.գ.թ., առաջատար գիտաշխատող Ռուբեն Անդրեասյանը: – Հարգելի՛ պրն. Անդրեասյան, խնդրում եմ նկարագրել Ձեր ղեկավարած գիտահետազոտական բաժինը՝ քանի՞ գիտաշխատողից է այն կազմված (մի փոքր ներկայացրեք նրանց)։ -«Ակտիվ Գալակտիկաներ» բաժնի աշխատակիցները չորսն են՝ Առաջատար գիտաշխատող Ռուբեն Անդրեասյան՝ որպես բաժնի վարիչ, Ավագ գիտաշխատող Սուսաննա Հակոբյանը, Ավագ գիտաշխատող Աբրահամ Մահտեսյանը, Կրտսեր գիտաշխատող Անդրանիկ Սուքիասյանը: Ռ. Անդրեասյան Բաժնի աշխատակիցներ՝ Ս. Հակոբյանն ու Ա. Մահտեսյանը,…

Կարդալ ավելին
1 2 3 51