ԿԳՄՍ նախարարության հատկացումներով 2026 թ. իրականացվում են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր Սբ Սիոն եկեղեցու որմնանկարի (17-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները: 2024 թ. մշտադիտարկման արդյունքում արձանագրվել էր, որ վանական համալիրը վթարային վիճակում է, ինչպես նաև անմխիթար վիճակում են Սբ Սիոն եկեղեցու որմնանկարները, որոնք պատերի մրի, կեղտի, վանդալիզմի ու անձրևաջրերի հետևանքով գրեթե չեն երևում։ 2025 թ. պետության հատկացված միջոցներով մրցույթ է հայտարարվել որմնանկարի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար։ Հաղթող ճանաչված «Ռեստարտ-1» ընկերության (որմնանկարի վերականգնող մասնագետ՝ Ավետիս…
Կարդալ ավելինԿրթություն
Կրթօջախի ղեկավարի ուղերձը շրջանավարտներին
Այսօր «Արարատի պետական քոլեջ» -ի պաշտոնական կայքից տեղեկացանք , որ հերթական ուսումնական տարվա ավարտի և գիտելիքի տարվան ընդառաջ իր սիրելի շրջանավարտներին կրթօջախի տնօրենը իր բարի խոսքն է ուղղել ասելով՝ « Սիրելի՛ շրջանավարտներ, Սրտանց շնորհավորում ենք ձեզ ուսումնառության այս կարևոր փուլի հաջող ավարտի կապակցությամբ։ Այսօր դուք կանգնած եք նոր ճանապարհի սկզբում՝ ձեռք բերած մասնագիտական գիտելիքներով, փորձով և մեծ նպատակներով։ Մաղթում ենք ձեզ վստահ քայլել դեպի ձեր երազանքները, լինել նպատակասլաց, ստեղծագործ և պատասխանատու մասնագետներ։ Թող ձեր ընտրած ուղին…
Կարդալ ավելինԻ գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։ Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։ Դիմել էլեկտրոնային եղանակով Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։…
Կարդալ ավելինՀաստատվել է քոլեջների ընդունելության նոր կարգը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունելության նոր կարգը: Կատարված հիմնական փոփոխությամբ՝ կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը։ Քոլեջների ընդունելության գործընթացը թվայնացվել է՝ դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով, միասնական թվային հարթակում ներկայացվելու են առաջարկվող կրթական ծառայությունները, միջին մասնագիտական և արհեստագործական կրթական ծրագրերը, որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման մեթոդաբանությունը, աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի կիրառումը, ընդունելության պայմանները, ինչպես նաև դիմորդի հետ կնքվելիք պայմանագրի պայմանները և այլն։ Ինչպես դիմել քոլեջ…
Կարդալ ավելինԿրթությունը ձևավորում է առողջ հասարակություն. տեսանյութ
Դեռ անհիշելի ժամանակներից հույն փիլիսոփաները անվիճելի ճշմարտություն էին համարում գիտելիքի ձեռքբերման , մտածելու , վերլուծելու, տրմաբանության գործածումը մարդուն շրջապատող աշխարհի նակատմամբ ։ Գիտելիքը լավագույն զենքն է տգիտության դեմ և հիմք՝ աշխարհը փոխելու համար։ Այն բացում է անսահման հնարավորություններ, տալիս է վստահություն և ազատություն՝ կյանքի ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար։ Այն դառնում է իրական ուժ երբ այն կիրառվում է գործնականում, այլ ոչ թե պարզապես մնում տեսություն։Անընդհատ թարմացվում և խորացվում է, քանի որ աշխարհն արագորեն փոխվում…
Կարդալ ավելինՊՐԵՄԻԵՐԱ «Թատրոն 8»-ը ներկայացնում է «Անուշ»
ՊՐԵՄԻԵՐԱ «Թատրոն 8»-ը ներկայացնում է «Անուշ»․ առաջին անգամ՝ մոնոներկայացում։ Ինչպե՞ս կարող է մեկ դերասան մարմնավորել մի ամբողջ աշխարհ։ Այս բացառիկ բեմադրությունում Հովհաննես Թումանյանի բոլոր կերպարները կենդանանում են մեկ մարդու կատարմամբ՝ հոգեբանական դերափոխումների վարպետության շնորհիվ։ Բացահայտե՛ք «Անուշը» նոր տեսանկյունից և ապրե՛ք այս հուզիչ պատմությունը միանգամայն նոր թատերական ձևաչափում։ Բեմադրիչ՝ Վլադիմիր Տարասյանց Դերակատար՝ Ժաննա Հովակիմյան Ներկայացման ձևավորում՝ Սուսաննա Մանուկյան Գրաֆիկ դիզայներ՝Ռեբեկա Խաչիկյան Լուսանկարիչ՝ Արամ Աժդահարյան, Մերի Դավթյան 26 Հունիս , 3 և 9 հուլիս / 19։30 Վայրը…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին, որին մասնակցել է շուրջ 120 դիմորդ: Քննական գործընթացի մեկնարկից առաջ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ, շրջել է քննասենյակներում և հաջողություն մաղթել դիմորդներին։ Նախարարը զրուցել է նաև դիմորդների ծնողների հետ և լսել նրանց նկատառումներն ընդունելության քննությունների առնչությամբ։ Գնահատման և…
Կարդալ ավելին«Արժի՛» մարկետի կողմից՝ հունիսմեկյան հաճելի անակնկալը երկար կհիշեն երեխաները.(Տեսանյութ)
«Արժի՛» մարկետի (Սուպերմարկետի) տարածքում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ հունիսմեկյան հաճելի տոնական ուրախ միջոցառում տեղի ունեցավ, որն իր շուրջ էր հավաքել մեծերին ու փոքրերին:Ուրախ տոնին մասնակցելու էին եկել հարակից բազմաբնակարան շենքների բակերից երեխաները, ծնողները: Տոնական միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան ուրախ մանկական փափուկ տիկնիկները , մանկապատանեկան խմբեր ՝ իսկ կազմակերպիչի ՝ «Արժի՛» մարկետի (Սուպերմարկետի) տնօրինությունը՝ Տիգրան Ղարիբյանի նախաձեռնությամբ անձամբ մասնակցում էին և միջոցառման ընթացքում պաղպաղակներ էին բաժանում երեխաներին: Ղարիբյան ընտանիքը նախկինում ևս իրականացրել է սոցիալական…
Կարդալ ավելինՊատմական մայրաքաղաք Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկի ցուցադրություն Մատենադարանում
Պատմական մայրաքաղաք Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկի ցուցադրություն Մատենադարանում Մ․ Մաշտոցի անվան մատենադարանում այսօր բացվել «Սրբացված բեկորների հայտնությունը՝ Արտաշատի ութանիստ եկեղեցին․ չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Բացմանը ներկա են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ։ Ցուցադրությունը ներկայացնում է վերջին տարիների հայաստանյան հնագիտության ամենանշանակալի…
Կարդալ ավելինԼույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունի։ Նախօրեին «Լույսերի տաճարը» խորագրով մշակութային միջոցառման ընթացքում վառվել են տաճարի նոր լույսերը՝ միավորելով պատմության և մշակույթի բացառիկ կոթողի անցյալի ու ներկայի խորհրդանշական սահմանները։ Լույսերի վառման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, բազմաթիվ հյուրեր։ Զվարթնոց տաճարի լուսավորության նախագծի շուրջ մասնագետներն աշխատել են մոտ երեք տարի: Նախագիծն իրականացրել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը․ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել…
Կարդալ ավելին







