«Կանաչ գյուղատնտեսության զարգացման նպատակով առաջնային է մասնագետների պատրաստումը». Արաքսիա Սվաջյան

«Կանաչ գյուղատնտեսության զարգացման նպատակով առաջնային է մասնագետների պատրաստումը». Արաքսիա Սվաջյան

  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսություն նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում Ասիական զարգացման գործակալության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ Երևանում մեկնարկել է Կանաչ գյուղատնտեսության միջազգային երկօրյա կոնֆերանսը: Բացման արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ընդգծելով, որ  գյուղատնտեսական ուղղությամբ կրթության կազմակերպումը ոլորտի զարգացման առաջնային նախադրյալներից է և համարվում է ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է. «Կանաչ գյուղատնտեսության զարգացման համատեքստում…

Կարդալ ավելին

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման շրջանակում քննարկվել է հունիսի 5-7-ը Հայաստանում նախատեսվող Վրաստանի մշակույթի օրերի ծրագիրը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Վրաստանի միջև փոխհամագործակցության արդյունավետ և կայուն զարգացումը: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մշակույթի օրերի կազմակերպումը կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու մշակութային…

Կարդալ ավելին

«Ռոստամ և Սոհրաբ». համաշխարհային պրեմիերա Երևանում

«Ռոստամ և Սոհրաբ». համաշխարհային պրեմիերա Երևանում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» 2 գործողությամբ օպերային ներկայացման առաջնախաղը:   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը դիտել են «Ռոստամ և Սոհրաբ» ներկայացման առաջնախաղը: Նախարարը հանդիպել է նաև մաեստրո Լորիս Ճգնավորյանի և ներկայացման ստեղծագործական անձնակազմի հետ, շնորհավորել առաջնախաղի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Մեհդի Սոբհանին:   «Ռոստամի…

Կարդալ ավելին

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող է իրականացվել նաև այն դեպքում, երբ դպրոցի տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ուսումնական հաստատության ցածր կատարողականի կամ ցածր կատարողական ունենալու…

Կարդալ ավելին

Բուլղարիայի Հանրապետության բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

Բուլղարիայի Հանրապետության բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  տեղեկացնում է, որ 2025-2026 ուստարվա համար Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն  կրթություն ստանալու նպատակով  հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը ներառյալ: Քննությունների անցկացման ժամկետ է սահմանվել ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածը: Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով կրթություն ստանալու նպատակով ՀՀ քաղաքացիներին հատկացվել է 4 տեղ: Ուսուցումն իրականացվելու է բուլղարերենով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա…

Կարդալ ավելին

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Թբիլիսիում DAAD տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը Ռեուլ Գեբհարդը, տարածաշրջանային գրասենյակի այլ ներակայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայի կիրառական գիտությունների 19 համալսարանների ղեկավարներ: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ կրթության ոլորտում համատեղ ծրագրերի…

Կարդալ ավելին

Ամփոփվել են «PostDoc-Armenia-2025» գիտական մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «PostDoc-Armenia-2025» գիտական մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia-2025»» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Արտերկրից 4 գիտնական առաջիկա 2 տարին կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն՝ գիտական գործունություն ծավալելով մեր երկրի գիտական կազմակերպություններում: Ընդհանուր առմամբ՝ տարբեր տարիներին հայտարարված այս մրցույթի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել 25 գիտական նախագիծ: Winners List in English        

Կարդալ ավելին

Հայ-Իրանական հազարամյա հարևանությանը նվիրված միջոցառում

Հայ-Իրանական հազարամյա հարևանությանը նվիրված  միջոցառում

  Ապրիլի 3-ին Երևանում տեղի կունենա «Հայք-Իրան – Հազարամյա հարևանություն» համաժողովը։ Համաժողովին մասնակցելու է նաև միջազգային լրագրող Աբբաս Ջուման։ Համաժողովում ներգրավված են Հայաստանի և Իրանի առաջատար փորձագետներ, ինչպիսիք են Ալեքսանդր Իսկանդարյանը, Սուրեն Պետրոսյանը, Մուստաֆա Տալեպբուրը, Փաշա Կազեմիդջատը, Քրիստինե Կոստիկյանը։ Փակման արարողությունը մշակութային է․ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահսում երեկոյան համերգային ծրագրով ելույթ կունենան երկու երկրները ներկայացնող հայկական «Կայթ» և իրանական «Sayeh» երաժշտական խմբերը։ Համաժողովը տեղի է ունենալու BW Plus Congress Hotel-ում, ապրիլի 3-ին։ Համերգային երեկոն՝ 19:30…

Կարդալ ավելին

Վերստեղծվել է «Կասկադ» ակումբի թվային կրկնօրինակը

Վերստեղծվել է «Կասկադ» ակումբի թվային կրկնօրինակը

   1996 թվականին Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանի աջակցությամբ հիմնադրվեց «Կասկադ» սոցիալ-հասարակական ակումբը։ Լինելով առաջին խոշոր մշակույթային վայրերից մեկը, որտեղ երիտասարդների համար կազմակերպվել են տարբեր երաժշտական և արտիստիկ միջոցառումներ։ «YoCerebrum» հարթակում «Armat community» հասարակական կազմակերպությունը «Fastex» ընկերության հետ համատեղ վերստեղծվել է «Կասկադ» ակումբի թվային կրկնօրինակը, որը ներկայացվել է Պարոնյան 16/2 հասցեում գտնվող «ftNFT ֆիջիթալ սփեյսում»։ Այս ձևաչափում սա առաջին նմանատիպ միջոցառումն է, որի շրջանակում հայկական ակումբային կյանքը տեղափոխում է վիրտուալ իրականություն: «Cascade Club»ը կշարունակի զարգանալ որպես…

Կարդալ ավելին

Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը

Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին: Փառատոնին այս տարի շուրջ 250 սովորող է մասնակցել՝ ներկայացնելով 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները: Նախորդ տարվա համեմատ այս տարի նախագծերի թիվն ավելացել է 50-ով: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացնել…

Կարդալ ավելին
1 2 3 49