Պատմական մայրաքաղաք Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկի ցուցադրություն Մատենադարանում Մ․ Մաշտոցի անվան մատենադարանում այսօր բացվել «Սրբացված բեկորների հայտնությունը՝ Արտաշատի ութանիստ եկեղեցին․ չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Բացմանը ներկա են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ։ Ցուցադրությունը ներկայացնում է վերջին տարիների հայաստանյան հնագիտության ամենանշանակալի…
Կարդալ ավելինԿրթություն
Լույսերի տաճարը․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գեղարվեստական լուսավորության նոր համակարգ ունի։ Նախօրեին «Լույսերի տաճարը» խորագրով մշակութային միջոցառման ընթացքում վառվել են տաճարի նոր լույսերը՝ միավորելով պատմության և մշակույթի բացառիկ կոթողի անցյալի ու ներկայի խորհրդանշական սահմանները։ Լույսերի վառման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, բազմաթիվ հյուրեր։ Զվարթնոց տաճարի լուսավորության նախագծի շուրջ մասնագետներն աշխատել են մոտ երեք տարի: Նախագիծն իրականացրել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը․ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել…
Կարդալ ավելինՔննարկվել են «Գրին ռոք» հիմնադրամի հետ համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Դիլիջանում գործող «Գրին ռոք» ընկերություն և ծանոթացել վերջինիս կողմից իրականացվող ծրագրերին: Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ «Գրին ռոք» հիմնադրամի տնօրեն Եկատերինա Բրեդիխինան ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, նախատեսվող ներդրումները կրթության և մշակույթի ոլորտներում։ Հիմնադրամի փոխտնօրեն Ֆելիքս Դիլանյանը ներկայացրել է Դիլիջանում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ համալիրի նախագիծը՝ կարևորելով իրականացվող ծրագրերի ազդեցությունը Դիլիջանի՝ որպես զբոսաշրջային կենտրոնի զարգացման վրա։ Քննարկվել են համագործակցության հեռանկարները,…
Կարդալ ավելինՍտեփան Զորյանի տուն- թանգարանը վերազիվել է նոր տեխնիկական միջոցներով
Այսուհետև Ստեփան Զորյանի տուն- թանգարանի այցելուները օպտիկական պիտակի (QR կոդի) միջոցով կարող են դիտել « Մենավոր ծառը » անիմացիան ։ ARLOOPA հավելվածով կենդանացվեց «Մենավոր ծառը » կտավը ՝ դառնալով կենդանի պատմություն ։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիան՝ Կոջոյանի կտավի գծերը սկսում են շարժվել, ծառը շնչել ՝ ստեղծելով կենդանի երկխոսություն անցյալի և ապագայի միջև։ Մենավոր ծառը մեծ խորհուրդ ուներ Զորյանի համար․ ” Գուցե կարելի է նմանեցնել եւ մեր ժողովրդին,— Որքա՛ն էլ դժվարին են լինում նրա պայմանները՝ նա ձգտում…
Կարդալ ավելինՀայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը: Նախագծի գործընկերն է Քալաշյան պարարվեստի դպրոցը։ Այս տարի Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթին իրավունք են ստացել մասնակցելու 15 պատանի կոմպոզիտորներ. կրտսեր խմբում ընդգրկված են Արթուր Գրիգորյանը, Հրաչյա Ղազարյանը, Մոնթե Միքայելյանը, Ադրիանա Շահինյանը, Կարեն Պետրոսովը, Արայիկ Սարգսյանը, Արամ Ֆրանգուլյանը, ավագ խմբում՝ Գրիգոր Խաչատուրյանը, Վահե Ղուլիջողլյանը, Գարիկ Հարությունյանը, Անդրե Հովակիմյանը, Նորայր Նիկողոսյանը, Դալար Չիչիանը, Վիկտորյա Ուլիխանյանը, Յուրի Ուսաչյովը: Մայիսի…
Կարդալ ավելինՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները
ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները: Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվելու են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվելու են 2027 թվականի մայիսի 21-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 22-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: 1-ին դասարանում սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 19-ց 30-ը ներառյալ՝ 5-օրյա աշխատանքային…
Կարդալ ավելինՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար
Վայք համայնքի երիտասարդներն այսուհետ կօգտվեն նորաբաց «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնի ծառայություններից, որը հիմնվել է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից: Երիտասարդական կենտրոնի բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և քաղհասարակության ներկայացուցիչներ: Վայք քաղաքում տեղակայված կենտրոնը գործելու է «ալտերնատիվ» մեթոդաբանությամբ, որը մշակել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն․ այն փորձված…
Կարդալ ավելինՑուցահանդես՝ ՄԵԾ լոռեցի ՀԱՄԼԵՏ ԹԱՄԱԶՅԱՆԻ հիշատակին
Օրերս ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցավ ցուցահանդես , նվիրված Արամ Շահվերդյանի և Համլետ Թամազյանի հիշատակին: Անվանի բժիշկ Թամազյանը հրաշալի կտավներ է կերտել, որոնք կյանքի մեծ խորհուրդ ունեն: Ապրիլի 27-ին նկարիչների միությունը իր շուրջ էր հավաքել մեծանուն լոռեցու հարազատներին, բուժառուներին, ծանոթ ու անծանոթ արվեստի նշանակություն կիսողներին, ովքեր մեկ անգամ ևս ըմբոշխնեցին լուսահոգի բժիշկ-արվեստասերի ստեղծագործությունները: Այսօր էլ նրա զավակները ՝ բժիշկ Արթուր Թամազյանն ու մեծանուն ակնաբույժ Լուսինե Թամազյանն ու նրանց զավակները շատ բարձր են պահում այն պատգամն…
Կարդալ ավելինԿարևոր գործերը հիշատակվում է անձնական նվճումների բանաձևով, որը հանրային արդյունք է ստեղծում. ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների հեղինակ է ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ով Արևմտյան Հայաստանից 1915 թվականին մազապուրծ եղած հայ ընտանիքի զավակ է, ում պապը հրաշքով է ողջ մնացել և իր կյանքի դաժան անմոռաց դրվագները հանձնել է օրագրին , որը հետագայում խթանել և կյանքի է կոչել բազմաթիվ հայրենանվեր ծրագրերի Պողոսյան ընտանիքի համար : Վերջինս դաստիարակվել է հայրենասիրական այնպիսի տեսակով, որը բնորոշ է կարեկցանք ունենալ մերձավորի նկատմամբ զկզբունքով:Թերևս դա է իրական այն պատճառը, որը հետագայում հնարավորություն տվեց ՊՈՂՈՍՅԱՆԻՆ այնպիսի անձնական…
Կարդալ ավելինԵվրոպական միությունը 8,55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Եվրոպական միության պատվիրակությունը համատեղ ներկայացնում են «ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացիկ արդյունքները՝ արձանագրելով համակարգային և շոշափելի առաջընթաց հանրակրթության ոլորտում։ Ծրագրի առանցքային ուղղություններից մեկը կրթական ենթակառուցվածքների զարգացումն է։ Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների ընտրված 13 դպրոցում արդեն իրականացվել են շինարարական և հիմնանորոգման աշխատանքներ՝ ապահովելով 2025 թվականի համար սահմանված թիրախների ավելի քան կեսի իրականացումը։ Դպրոցների կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ ևս գրանցվել է զգալի…
Կարդալ ավելին








