Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրի շրջանակում Տավուշի և Կոտայքի մարզերում մեկնարկել է երեխաների մասնակցության գրանցումը։ Ծրագիրը նախատեսված է երկու տարիքային խմբերի համար՝   8–12 տարեկաններ   13–17 տարեկաններ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի ուսուցումը յուրաքանչյուր տարիքային խմբում նախատեսվում է իրականացնել 3-ական խմբերով։ Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի «Սովորողի օրագիր» էջում բացված համապատասխան բաժնում։ Գրանցումն իրականացնում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։ Լողի դասընթացներին…

Կարդալ ավելին

Տեղի ունեցավ ManeHblog-ի հիմնադիր՝ Մանե Հարությունյանի բլոգի , գործունեության 10 ամյակը.

Տեղի ունեցավ ManeHblog-ի հիմնադիր՝ Մանե Հարությունյանի բլոգի , գործունեության 10 ամյակը.

Փետրվարի 28-ին տեղի ունեցավ ManeHblog-ի հիմնադիր՝ Մանե Հարությունյանի բլոգի , գործունեության 10 ամյակը.Մանեն նշում էր այդ օրը նաև իր 35 ամյակը Օրը լի էր անակնկալներով. տեղի ունեցավ հոլովակի ներկայացում,որտեղ Մանեն եվ գործընկերները պատմում էին Մանեի գործունեության մասին , 10 տարիների համագործակցության մասին. տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, մրցանակների եվ շնորհակալագրերի հանձնման արարողություն հավատարիմ գործընկերներին եվ նոր website-ի շնորհանդեսը՝ ManeHblog.com-ի, որը 10 տարի է գործում է, բայց այն ներկայացվեց ավելի նոր ու թարմ մոտիվներով: Միջոցառմանը հյուրերին դիմավորեցին սև…

Կարդալ ավելին

Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում

Փոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում

ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման, ավարտման և բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրման կարգում : Ըստ այդմ՝ 2025–2026 ուսումնական տարվանից սկսած՝ սովորողի հաջորդ դասարան փոխադրման, հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտման, ինչպես նաև գնահատման համար սահմանված են հետևյալ կարգավորումները։ Փոխադրում  5–8-րդ և 10–11-րդ դասարաններ – բոլոր առարկաներից տարեկան 4–10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։  9-րդ դասարան – տարեկան 4–10 և ավարտական քննություններից…

Կարդալ ավելին

Հանդիպում Ղազախստանի դեսպանի հետ

Հանդիպում Ղազախստանի դեսպանի հետ

  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար: Դեսպանը ևս շնորհակալություն է հայտնել միասնական աշխատանքի և հաջող համագործակցության համար: Կողմերը բարձր են գնահատել նախընթաց տարում երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ստորագրված փաստաթղթերի շրջանակում նախանշված համագործակցությունը՝ որպես…

Կարդալ ավելին

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով կմեկնի Լիբանան

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով կմեկնի Լիբանան

Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2026 թվականի փետրվարի 26-ից մարտի 1-ը հյուրախաղերով կմեկնի Լիբանան, որտեղ փետրվարի 27-ին ելույթով հանդես կգա Բեյրութի AUB համերգասրահում։ Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է բրիտանահայ Սիփան Օլահը։ Հյուրախաղերին ընդառաջ՝ փետրվարի 24-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել երևանյան նախահամերգ, որի ընթացքում Նվագախումբը հանդես է եկել երեք մենակատարների մասնակցությամբ՝ դիրիժոր, տենոր Սիփան Օլահի, սոպրանո Շողիկ Թորոսյանի՝ Լիբանանից, դաշնակահար Մարիա Փալազյանի՝ Միացյալ Թագավորությունից։ Նվագախումբը նույն ծրագրով և մենակատարներով հանդես կգա Բեյրութում։…

Կարդալ ավելին

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանի ծննդյան օրը

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանի ծննդյան օրը

ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին  աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը: ՀՀ կրթության, գիտության,  մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են սիրված  երգչուհուն՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ: Նախարար Ժաննա Անդրեասյանը Ռաիսա Մկրտչյանին մաղթել է քաջառողջություն, անսպառ էներգիա և նորանոր  ներշնչումներ: Նա ընդգծել է՝ տարեդարձը և մյուս կարևոր առիթները հնարավորություն են գնահատելու սիրված երգչուհու արվեստն  ու ստեղծագործությունները. «Շնորհակալություն ենք հայտում Ձեզ…

Կարդալ ավելին

Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը

Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն  գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների  թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։ Ըստ այդմ՝ գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը կարող է իրականացվել  հետևյալ դեպքերում․ առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել, տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը…

Կարդալ ավելին

ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Անդալաս համալսարանում սովորելու համա

ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Անդալաս համալսարանում սովորելու համա

Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարում է «Զարգացող երկրների գործընկերության կրթաթոշակի» (KNB) հայտերի ընդունելություն, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները՝ 2026-2027 ուսումնական տարում Անդալաս համալսարանի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար։ Դիմումները պետք է ներկայացնել առցանց մինչև 2026 թվականի մարտի 31-ը https://knb.kemdiktisaintek.go.id/ հղումով: Կից ներկայացվում է տեղեկատվական բրոշյուրը։ Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին, հեռ.՝ (+374) 10 599-699 (ներքին՝ 646):        

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարությունը գրքեր է նվիրել Կառավարության անդամներին

ԿԳՄՍ նախարարությունը գրքեր է նվիրել Կառավարության անդամներին

Փետրվարի 19-ին  Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն ավելի քան 15 տարի Հայաստանում նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կառավարության նիստի բոլոր մասնակիցներին նվիրել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ պետական աջակցությամբ հրատարակված գրքերի զգալի մասը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն են. ընդգրկվել են նաև ժամանակակից հայ գրողների աշխատանքներ, ինչպես նաև թարգմանական գրականության նմուշներ։…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլին

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը: Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ձևավորված վստահելի ու կայուն գործընկերությունը՝ համակարգային բարեփոխումների փուլում կարևորելով համագործակցության շարունակականությունը։ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի դերակատարությունը՝ այն գնահատելով որպես երկկողմ ծրագրերի…

Կարդալ ավելին
1 2 3 74