Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

Ժաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, հետևել վերապատրաստումների…

Կարդալ ավելին

«Սիրտը, որ նվագում է բլյուզ».Վահագ Ռաշ

«Սիրտը, որ նվագում է բլյուզ».Վահագ Ռաշ

«Սիրտը, որ նվագում է բլյուզ» Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգը՝ Պարույր Սևակի «Սիրտս նման է…» ստեղծագործության հիման վրա։ «Այս տողերը աննկարագրելի ուժ ունեն։ Ամեն համեմատություն՝ թութակ, ջութակ, վտակ, պատատուկ ու խոր հատակ… ուղղակի երաժշտությունն էր պակասում։ Սիրտը այս պոեմում չի լռում՝ նա խոսում է, նվագում, վազում ու փաթաթվում։ Ու ես փորձել եմ այդ բաբախը դարձնել երաժշտություն»,– պատմում է Վահագ Ռաշը։ Նոր երգը բլյուզային ոճում է։ «Բլյուզը ինձ համար սրտի երաժշտություն է։ Իսկ այս…

Կարդալ ավելին

Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար

Վերապատրաստման դասընթացի հրավեր` սփյուռքի հայկական կրթօջախներում դասավանդողների համար

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդողների՝ 2025 թվականի վերապատրաստման ծրագրի հայտերի ընդունման մասին: Ծրագիրը կիրականցվի հուլիսի 1-27-ը: Վերապատրաստման դասընթացներն անցկացվելու է Հայաստանում՝ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մեկամսյա ծրագրերով` հետևյալ 7 ուղղությամբ.   Ուսուցում մանկապարտեզում Ուսուցում մեկօրյա դպրոցում Ուսուցում տարրական դպրոցում Հայոց լեզվի և գրականության դասավանդում Հայոց պատմության և մշակույթի պատմություն Երգ ու պար Տնօրենների վերապատրաստում   Վերապատրաստման դասընթացները նախատեսված են սփյուռքի հայկական և հայկական բաղադրիչով…

Կարդալ ավելին

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

  Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների  2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին: Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ՝ Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին…

Կարդալ ավելին

«Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոնները հանդես կգան յուրօրինակ միջոցառումներով

«Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոնները հանդես կգան յուրօրինակ միջոցառումներով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» ծրագրի մեկնարկի մասին, որը կանցկացվի մարտի 22-30-ը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում դպրոցականների և ուսանողների համար կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, խաղեր, հանդիպումներ, շրջայցեր թատրոններում: Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում դպրոցականներն ու ուսանողները վարպետության դասերի,…

Կարդալ ավելին

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՈՒՄ ԾԱԳՈՂ ԱՍՏՂ ԷՄԻՆ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՈՒՄ ԾԱԳՈՂ ԱՍՏՂ ԷՄԻՆ ՔՅՈՒՐՔՉՅԱՆ

2025 թվականի ապրիլի 2-ին Էմին Քյուրքչյանն առաջին անգամ ելույթ կունենա Երևանի Կամերային երաժշտության տանը։ Համերգի կազմակերպիչ՝ Artis Futura Միջազգային հիմնադրամ։ Դասական երաժշտության աշխարհում նոր անուն է հայտնվել, որը ստիպում է դահլիճներին՝ շունչը պահել և ունկնդիրներին՝ հիանալ իր վիրտուոզությամբ։ Էմինը տաղանդավոր դաշնակահար է՝ անբասիր տեխնիկայով և խորը երաժշտական ​​արտահայտչությամբ: Նա արագ ճանաչում է ձեռք բերել ինչպես Իսպանիայում, այնպես էլ Իսպանիայից դուրս։ Էմինը վաղ մանկությունից դրսևորել է յուրահատուկ երաժշտական ​​ունակություններ։ Սովորելով նշանավոր ուսուցիչների մոտ՝ նա կարողացել է…

Կարդալ ավելին

«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով

«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի  «Թատերական շաբաթ» ծրագիրը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրը կարևոր  նախաձեռնություն է հայաստանյան թատերական կյանքի ներկապնակում։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում կիրականացվեն…

Կարդալ ավելին

Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը

Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը

2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ:   «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ: Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը:  Ըստ ուղեցույցի՝ միջոցառումները կարող են…

Կարդալ ավելին

Քննարկվել է Արտաշատ հնավայրի վերականգնմանն ուղղված համագործակցության հնարավորությունը

Քննարկվել է Արտաշատ հնավայրի վերականգնմանն ուղղված համագործակցության հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) Հարավային Կովկասի գործակալության պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ողջունելով գործընկերներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ ուղղված պատմամշակութային հուշարձանների պատշաճ պահպանությանը, հանրահռչակմանն ու զարգացմանը՝ որպես պետության տնտեսության առաջընթացի կարևոր գործոն: Նա ընդգծել է, որ…

Կարդալ ավելին

Կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները․ ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

Կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները․ ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախարարն անդրադարձել է կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին և արձանագրված արդյունքներին: Կրթության հասանելիություն և կրթության իրավունքի իրացում Անդրադառնալով նախադպրոցական կրթության հասանելիությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ բոլոր բնակավայրերում երեխաները պետք է հնարավորություն ունենան ներգրավվելու նախադպրոցական…

Կարդալ ավելին
1 28 29 30 31 32 76