ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պաշտոնական էլեկտրոնային կայքը տեղեկացնում է՝ Իր գոյության շուրջ երեք տասնամյակի ընթացքում ՀՀ պետական կառավարման ակադեմիան բազմաթիվ կադրեր է թողարկել, որոնք այսօր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում պետական տարբեր կառույցներում և համայնքային մարմիններում: Արդեն մի քանի ամիս է, ինչ Երևանի քաղաքապետի պաշտոնում է նշանակվել Ակադեմիայի շրջանավարտ Հրաչյա Սարգսյանը: Ապրիլի 27-ին Ակադեմիայի աշխատակիցներն ու ուսանողները հյուրընկալեցին Հրաչյա Սարգսյանին: Ներկայացնելով հյուրին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանը հույս հայտնեց, որ այսօրվա ուսանողների շրջանում նույնպես…
Կարդալ ավելինԿրթություն
Ցեղասպանության` տարելիցի ցերեկույթ Արարատի պետական քոլեջում
Արարատի պետական քոլեջում յուրաքանչյուր տարի ոգեկոչվում է Եղեռնի 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:Քոլեջի որդեգրած առաքելությունը ազգապահպանությունը, հայրենասիրության ոգով դաստիարակելն ու հիշողությունները միշտ արդուն պահելը մատաղ սերնդին փոխանցելով: Այս տարի ևս ապրիլ 24 –ին ընդառաջ քոլեջում տեղի ունեցավ հուշ ցերեկույթ նվիրված մեր անմեղ զոհերի 107 տարվա տարելիցի հիշատակին: Կրթօջախի սաների մասնակցությամբ միջոցառմումը հուզեց բոլորին, մասնավորապես հորդանանցի լուսանկարիչ Թոֆիքին, ով մեր երկիրը համարում է դրախտավայր և մշտապես բնակություն է հաստատել Հայաստանում: Քաղաքի երաժշտական կրթօջախի սաները նույնպես մասնակցում…
Կարդալ ավելինՎերջին դասը տեղի կունենա հունիսի 3-ին. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվում է նաև ուսումնական տարվա ավարտի ժամկետը: Այս մասին NWES.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից: Հաշվի առնելով, որ աշնանային արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգվել էր՝ ուսպլանում կատարված փոփոխությամբ 2021-2022 ուսումնական տարին կավարտվի 2022 թվականի հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում: Այսպիսով՝ ուստարվա ընթացքում…
Կարդալ ավելինՇարունակվում են Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի աշխատանքային շրջայցերը վարչական տարածաշրջաններ
Համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց է իրականացրել Գավառ համայնքի Նորատուս և Կարմիրգյուղ վարչական շրջաններ: Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Գրիգոր Բոշյանն ու Արտուշ Ասլանյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, ապրիլի 5-ին աշխատանքային շրջայց կատարեց Գավառ համայնքի Նորատուս և Կարմիրգյուղ վարչական շրջաններ: Աշխատանքային այցի ընթացքում այցեր կատարվեցին վարչական շրջանների կրթամշակութային հաստատություններ, որտեղ նրանք ծանոթացան առկա պայմաններին, խնդիրներին և վարչական ղեկավարների հետ քննարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները: Նորատուսում…
Կարդալ ավելինՀեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն աշխատում է թափանցիկ եւ անկախ, որեւէ ճնշում հանձնաժողովի վրա չկա. Տիգրան Հակոբյան
2021թ. մամուլն աշխատել է անկաշկանդ, ազատ: «Այն հռչակած սկզբունքները, որ Կառավարությունը չի միջամտելու ԶԼՄ-ների գործունեության մեջ, մեծ մասամբ պահպանվել են»,-այս մասին ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի տարեկան հաղորդումը: Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԵՄ զեկույցին, որում նշված է, որ Հայաստանը 2018թ. համեմատ 17 կետով բարելավել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 63-րդ տեղը 180 պետությունների շարքում:…
Կարդալ ավելինՃարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և ՀայՓոստը հուշագիր են ստորագրել
Մարտի 31-ին կայացավ «ՃՇՀԱՀ» և «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ հուշագրի ստորագրումը՝ մանրամասները ներկայայցնում ենք ստորև՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը և ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Նոր համագործակցությունը արդյունավետ հարթակ կծառայի համատեղ ծրագրերի իրականացման համար, կնպաստի ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը: Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «Համագործակցության համար շնորհակալ ենք Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին: Ուսանողները մեր ընկերության…
Կարդալ ավելինՆախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գեւորգ Պապոյանը: Օրինագծով նախատեսվում է` մինչեւ 2024 թ. հուլիսի 31-ը բուհերին հնարավորություն տալ 10 տոկոսի փոխարեն որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցել 20 տոկոսի չափով: Հեղինակներն…
Կարդալ ավելինՋրառատն ու Կաթնաղբյուրը շուտով մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ կունենան
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է ՝ շուտով Ջրառատն ու Կաթնաղբյուրը կունենան մինչև 100 երեխայի համար նախատեսված մոդուլային դպրոցներ: ՀՀ կառավարության՝ «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներկա փուլում երկու դպրոցների պատերը հիմնականում շարված են, ավարտվել են նաև շենքերի բետոնե ծածկերի տեղադրման աշխատանքները: Ջրառատում տանիքը և պատուհանները մասսամբ տեղադրվել են, որոշ աշխատանքներ են կատարվել նաև ներսի հատվածում, իսկ Կաթնաղբյուրում ընթացքի մեջ…
Կարդալ ավելին





