«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով

  ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» կազմակերպությունը նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային  երաժշտության  տան դահլիճում կանցկացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը:   Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ծրագրի ղեկավարը՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը:   «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը ինքնատիպ ստուգատես է, որի ընթացքում հանրագումարի կբերվի 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքը: Ծրագրի պատանի երաժիշտ-կատարողներին ևս մեկ անգամ հնարավորություն կտրվի տոնական մթնոլորտում…

Կարդալ ավելին

ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն

ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն

  ԿԳՄՍ նախարարությունը progressarmenia.com-ն տեղեկացնում է , որ հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարել է իրականացնել ֆիլմի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն: Ըստ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության՝ ֆիլմի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են՝ անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները և այլն։ Հաշվի առնելով կրտսեր դպրոցականների և…

Կարդալ ավելին

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

Մշտադիտարկման նպատակով մասնագետներն այցելել են Կոտայքի և Արարատի մարզի հուշարձաններ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները մշտադիտարկման և ուսումնասիրության նպատակով այցելել են Կոտայքի և Արարատի մարզի մի շարք  հուշարձաններ՝ Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցի, Պտղնիի տաճար, Գառնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Մաշտոց Հայրապետ եկեղեցի, Խումարաժամ խոնարհված բազիլիկ, Հավուց Թառ վանական համալիր, Սբ. Կարապետ Մատուռ, Բայբուրդի 5-7 դդ․ եկեղեցական համալիր, Աղջոց Սբ. Ստեփանոս վանական համալիր և Գառնու հեթանոսական տաճար։   Քանաքեռի Սբ. Աստվածածին եկեղեցին վերականգնվում է…

Կարդալ ավելին

Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին.ԿԳՄՍՆ

Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին.ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիր և Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի, որոնք նորոգվում ու վերականգնվում են նախարարության միջոցներով և պատվերով: ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրում կայացել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև Այգեհովիտի վարչական ղեկավարը, կապալառու ընկերության, ինչպես նաև որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկման ընթացքում վերանայվել և հստակեցվել է Սրվեղ վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Նշան եկեղեցիների վերականգնման…

Կարդալ ավելին

ՏՀՏ-ն կրթության մեջ. ԿՏԱԿՆ-ն ամփոփել է տարին

ՏՀՏ-ն կրթության մեջ. ԿՏԱԿՆ-ն ամփոփել է տարին

  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովին, որը կազմակերպել էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Խորհրդաժողովին մասնակցել են մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ արդեն ավանդական դարձած այս միջոցառումը լավ հնարավորություն է ոչ միայն անդրադառնալու ԿՏԱԿ-ի կողմից իրականացված գործընթացներին, այլև, առհասարակ, ամփոփելու արված աշխատանքները, նախանշելու առաջիկա անելիքները և խոսելու առկա խնդիրների մասին:  «Այս ուսումնական տարում երկու…

Կարդալ ավելին

Փոփոխություններ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում

Փոփոխություններ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում

Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Մասնավորապես՝ որոշմամբ նոր հավելվածներով սահմանվել են. ՀՀ հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության, «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը, դրանց նկարագրերը: Կառավարության որոշմամբ վերոնշյալ հաստատությունների…

Կարդալ ավելին

Շուրջ 1 մլրդ 964 մլն դրամ՝ մի շարք կրթական օբյեկտների շինարարությանը.ԿԳՄՍՆ

Շուրջ 1 մլրդ 964 մլն դրամ՝ մի շարք կրթական օբյեկտների շինարարությանը.ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝  1 մլրդ 670 մլն 974 հազար դրամ գումարի չափով: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշումը հիմնականում անդրադառնում է Կառավարության խոշորագույն՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրին, ինչպես նաև որոշ մարզադահլիճների ու մարզական ենթակառուցվածքների ձևավորմանը: Ըստ նախարարի՝ գումարը կուղղվի Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարությունն ավարտված…

Կարդալ ավելին

«Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ

«Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ

  Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները Ուրախ ենք հայտարարել «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները․ ահա վերջնական պատկերը՝ 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝ 25,3% Առաջին հորիզոնականում է հենց այս թռչնատեսակը։ Ձեր ձայների մեծամասնությամբ Հայկական որորը ճանաչվեց որպես 2025 թվականի խորհրդանիշ թռչուն: Շատերն են շփոթում այս թռչնատեսակին, բայց Հայկական որորը գալիս է իրազեկելու իր մասին։ 2․ Թխակապույտ աղավնի (Columba livia) 23,2% ՝ Երկրորդ…

Կարդալ ավելին

Ժաննա Անդրեասյանը ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

Ժաննա Անդրեասյանը ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած հանդիսությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորայր Մեհրաբյանին կատարած մեծ աշխատանքի, պարարվեստում ունեցած անգնահատելի ավանդի ու ներդրման համար. «Հնարավոր չէ պատկերացնել պարարվեստի ոլորտն առանց Ձեր ներկայության:…

Կարդալ ավելին

Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, օտարերկրյա համալսարանների հայագիտական ամբիոնների և կենտրոնների ղեկավարներ: Համաժողովին ներկա են եղել նաև Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի…

Կարդալ ավելին
1 2 3 40