ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։ Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը, արտաքինից բացվել են պատերի և աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով և մինչև սալվածքի նիշն ամրակայվել միաձույլ բարդ շաղախից մակադրումով: Պատերի շարակարանները մաքրվել են բուսաճից, քայքայված դարզասվաղից և միջալիցքից, վերականգնվել են: Պատերի որոշ հատվածներ լրաշարվել են նմանատիպ որմածքով, պատերի…
Կարդալ ավելինՄշակույթ
Վ. Բրյուսովի անվան հալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ս.թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13.00-16։00 համալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառումն ունի տեղեկատվական, կրթական և բարեգործական տոնավաճառի բնույթ։ Մասնակցում են ԲՊՀ ստորաբաժանումները և կամավորությամբ զբաղվող առաջատար հասարակական մի շարք կազմակերպություններ։ Ծրագրի ընթացքում կներկայացվեն համալսարանում դասավանդվող 20 օտար լեզուները և ուսուցանվող մասնագիտությունները, տեղեկատվություն կտարածվի կամավորության կարևորության վերաբերյալ, կիրականացվի ամանորյա քաղցրավենիքի և հուշանվերների վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին»։ Միջոցառման նպատակն է մասնակից ստորաբաժանումների և կազմակերպությունների…
Կարդալ ավելինՀրաշքը ինքներս ենք ստեղծում, այն մեր մեջ է.Զառա Մխեյան
Պրոդյուսեր Զառա Մխեյանը ներկայացնում է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» յուրօրինակ հեքիաթը սառույցի վրա: «Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն բարձր մակարդակի գեղասահք է և հիասքանչ երաժշտություն, այլև՝ փառահեղ բեմադրություն: Աննկարագրելի գեղեցկության զգեստներ: Փառահեղ սառցե շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի, գեղասահորդները: «Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, ով փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։ «Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական միտքն այն է, որ…
Կարդալ ավելին«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». հանդիսատեսի համակրանք անվանակարգի համար կանցկացվի առցանց քվեարկություն
Ինչպես տեղեկացնում է ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացնելու է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը՝ մի շարք անվանակարգերով՝ ըստ 2024 թվականի արդյունքների մարզաշխարհի լավագույններին որոշելու նպատակով: Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվելու է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում քվեարկությունն իրականացվելու է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Յուրաքանչյուր օգտատեր քվեարկությանը կկարողանա մասնակցել միայն մեկ անգամ: Քվեարկությունը մեկնարկելու է մրցույթի…
Կարդալ ավելինՔննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի միջև համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսին և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Հայաստանի և Ուրուգվայի միջև երկկողմ համագործակցության շարունակական զարգացումն ու համագործակցության ընդլայնումը: Նշվել է, որ ՀԲԸՄ-ն՝ ի դեմս Ուրուգվայի մասնաճյուղի, նախաձեռնել է հայերենը որպես օտար…
Կարդալ ավելինՇրջայց Սրվեղ վանական համալիր և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի հուշարձաններում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզ՝ պետական միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները ծանոթացել են Սբ. Աստվածածին եկեղեցում մեկնարկած վերականգնման աշխատանքներին: ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում նախարարության աշխատակիցները քննարկել են զանգակատան իրականացման հարցերը:
Կարդալ ավելինՀանդիպման առանցքում՝ ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ տարբեր ուղղություններով առկա են արդյունավետ համագործակցություն և նոր ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և…
Կարդալ ավելին74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։ Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված…
Կարդալ ավելինԲարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն
Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո եւ աշխարհի խաղաղության» խորագրով: Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից: Համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի համատեղ ջանքերով: Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրել է Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Մակար…
Կարդալ ավելին«Խոսող կտավներ» նախագծի շրջանակում ներկայացված են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվել է Կոմիտասի ծննդյան 155 և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակում: «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակներ: Ծրագրի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հասանելի դարձնել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները: Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը ստեղծվում է…
Կարդալ ավելին