Գարի Քյոսայան Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում տեղի ունեցավ լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ «60 տարի բեմում» խորագրով։ Երաժշտական երեկոն անցկացվեց «Jazz for Peace» նախագծի շրջանակում և դարձավ մշակութային կյանքի վառ իրադարձություն։ Համերգը մեկ բեմում համախմբեց համաշխարհային ջազի նշանավոր ներկայացուցիչների։ Ծրագրին մասնակցեցին ջազային վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար և վոկալիստ Ջոնի Բրիտը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը, հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը,ինչպես նաև դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը։ Մաեստրոյի հետ միասին նրանք…
Կարդալ ավելինՄշակույթ
Սրտանց շնորհավորում ենք Նարեկ Դուրյան-ին՝ Բոհեմ թատրոնի հիմնադիրին
Այսօր առանձնահատուկ օր է հայ թատերական արվեստի համար. ծնվել է մի մարդ, ում անունը վաղուց արդեն դարձել է ոճ, մտածողություն և բեմական մշակույթի յուրահատուկ աշխարհ։ Սրտանց շնորհավորում ենք Նարեկ Դուրյան-ին՝ Բոհեմ թատրոնի հիմնադիրին, գլխավոր ռեժիսորին, դերասանին և անսահման տաղանդով օժտված արտիստին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Նա այն բացառիկ ստեղծագործողներից է, ով ոչ միայն կերտեց իր անհատական բեմական լեզուն, այլև ձևավորեց մի ամբողջ թատերական միջավայր՝ ստեղծելով Բոհեմ թատրոն-ը՝ որպես Հայաստանում մասնավոր թատրոնի կարևորագույն օրինակներից մեկը։ Նրա յուրաքանչյուր…
Կարդալ ավելինՓոխքաղաքապետն այցելել է Ռոբերտ Էլիբեկյանին
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այցելել է Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին։ Նա շնորհավորել է անվանի նկարչին 85-ամյա հոբելյանի առթիվ՝ հղելով լավագույն բարեմաղթանքները։ Կարևորելով Ռոբերտ Էլիբեկյանի դերն ու արվեստի բնագավառում թողած նշանակալի ժառանգությունը՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանի պատվավոր քաղաքացիները մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են։
Կարդալ ավելինԷդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթում այս տարի կներառվի խորեոգրաֆիկ տարր
Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթում այս տարի կներառվի խորեոգրաֆիկ տարր ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 12-18-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը: Նախագծի գործընկերն է Քալաշյան պարարվեստի դպրոցը։ Նախագիծը կմեկնարկի մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Մասնակիցներն այդ օրը հարգանքի տուրք կմատուցեն կոմպոզիտորի հիշատակին՝ այցելելով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն։ Պատանի ստեղծագործողների մրցույթը կանցկացվի Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում՝ երկու փուլով, տարիքային երկու խմբի…
Կարդալ ավելինԲԸՏՄ-ն ամփոփում է տարվա առաջին եռամսյակը. նոր առաջնահերթություններ ու խստացված վերահսկողություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Վերլուծվել են Տեսչական մարմնի տարեկան ծրագրերով նախատեսված, իրականացվող ծրագրային ու արտածրագրային ստուգումների ընթացքն ու ժամկետները, դիտարկումների, կասեցումների, հարուցված վարչական վարույթների արդյունքները։ Քննարկվել է 2026 թվականի 1-ին եռամսյակի կատարողականը, վերհանվել վերահսկողության ընթացքում արձանագրված խոչընդոտներն ու դրանց հաղթահարման արդյունավետ մեխանիզմները, նախանշվել 2-րդ եռամսյակի առաջնահերթությունները, այդ թվում՝ նորարարական լուծումներով թվային արդիականացումը։ Հովհաննես Մարտիրոսյանը տվել է հանձնարարականներ՝ վերահսկողական մեխանիզմների…
Կարդալ ավելինՇարունակվում են «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները
Շարունակվում են «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային: Մարման արարողությունը տեղի է ունեցել Ագարակ քաղաքի մշակույթի տանը՝ «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման միջոցառումների շրջանակում։ Մարումն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը, ԱՊՀ գործկոմի քաղաքական, հումանիտար և սոցիալական համագործակցության վարչության փոխտնօրեն Շամսիդդին Կոզիևը։ 320 ՀՀ…
Կարդալ ավելինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Հայ կինոյի օրվա կապակցությամբ
Հարգելի՛ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ, շնորհավորում եմ ձեզ Հայ կինոյի օրվա կապակցությամբ։ Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց կինեմատոգրաֆի: Այն միայն արվեստ չէ․ այն ժողովուրդների պատմության, հոգևոր արժեքների և ինքնության արտացոլումն է, որը, իրավամբ, կամրջող դեր է խաղում տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների միջև՝ ապահովելով մշակութային բազմազանությունն ու մյուս մշակույթներին հաղորդակից լինելու հնարավորությունը։ Հետադարձ հայացք գցելով հայ կինոյի մեկդարյա պատմությանը՝ կարող ենք փաստել, որ պահպանելով ոլորտի ավանդույթները՝ այն շարունակում է զարգանալ՝ քայլելով ժամանակին համընթաց և ստեղծելով…
Կարդալ ավելինՀայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը
ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն իրականցում է «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն: Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին…
Կարդալ ավելինՆորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին
Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ ամենամյա Էքսպոն՝ միավորելով նորարարությունն ու կրթությունը, տեսությունն ու կիրառական փորձը: Երկօրյա մասնագիտական կողմնորոշման միջոցառմանը այս տարի միացել էր նաև Ամիօ բանկը՝ ներկայացնելով իր երիտասարդական նախաձեռնություններն ու ծառայությունները: Ամիօ բանկի յուրահատուկ երիտասարդական անկյունում մասնակիցները ծանոթացան բանկի առաջարկներին, շփվեցին բանկի ներկայացուցիչների հետ և տեղում ստացան նվեր քարտեր՝ հետագայում Student քարտ ձևակերպելու համար: Միջոցառումը դարձավ հարթակ, որտեղ միավորվեցին ապագա մասնագետները, ուսանողները,…
Կարդալ ավելինՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կանցկացվեն մի շարք միջոցառումներ
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ տարբեր մարզերում և Երևան քաղաքում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ տեղեկատվական արշավներ, էքսկուրսիաներ, քայլարշավներ, ճանաչողական այցեր դեպի հուշարձաններ, տեղեկատվական նյութերի ցուցադրում, դպրոցականների համար կրթական ծրագրեր՝ բաց դաս ձևաչափով, խաղ-վիկտորինաներ, դասախոսություններ, հուշարձանների և տարածքների մաքրման աշխատանքներ: Ծրագիրը միտված է հուշարձանների հանրահռչակմանն ու հասարակության լայն շերտերի իրազեկմանը: Նպատակն է՝ բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը մշակութային ժառանգության, դրա խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ժառանգության պաշտպանության…
Կարդալ ավելին








