Քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի միջև համագործակցության հեռանկարները

Քննարկվել են Հայաստանի և Ուրուգվայի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ուրուգվայի հանրակրթության ազգային ադմինիստրացիայի լեզուների քաղաքականության հարցերով տնօրեն Ալդո Ռոդրիգեսին և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի կրթական բաժնի տնօրեն Խավիեր Փոլադյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է Հայաստանի և Ուրուգվայի միջև երկկողմ համագործակցության շարունակական զարգացումն ու համագործակցության ընդլայնումը: Նշվել է, որ ՀԲԸՄ-ն՝ ի դեմս Ուրուգվայի մասնաճյուղի, նախաձեռնել է հայերենը որպես օտար…

Կարդալ ավելին

Շրջայց Սրվեղ վանական համալիր և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի հուշարձաններում

Շրջայց Սրվեղ վանական համալիր և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի հուշարձաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզ՝  պետական միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները ծանոթացել են Սբ. Աստվածածին եկեղեցում մեկնարկած վերականգնման աշխատանքներին: ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի Սբ. Երրորդություն եկեղեցու տարածքում նախարարության աշխատակիցները քննարկել են զանգակատան իրականացման հարցերը:            

Կարդալ ավելին

Հանդիպման առանցքում՝ ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումը

Հանդիպման առանցքում՝ ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ տարբեր ուղղություններով առկա են արդյունավետ համագործակցություն և նոր ծրագրեր, որոնք ցույց են տալիս գործընկերության որակն ու իրացվելիք ներուժը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին և…

Կարդալ ավելին

74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման  համար

74 հազար դոլար՝ Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման  համար

  Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում այսօր տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի աջակցությամբ Մատենադարանում պահվող Լեռնային Ղարաբաղում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնմանն ու հանրայնացմանն ուղղված ծրագրի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։ Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված…

Կարդալ ավելին

 Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

 Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարում Գագիկ Գասպարյանը հնչեցրել է հայկական հոգևոր երաժշտություն

 Նոյեմբերի 23-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքի Սագրադա Ֆամիլիա պատմական տաճարում կայացել է համերգ՝ «Հոգևոր ճանապարհորդություն հայկական, անգլիկան եւ հռոմեական կաթոլիկ եկեղեցիների սրբազան երգասացությունների միջոցով՝ ի փառս Աստծո եւ աշխարհի խաղաղության» խորագրով: Այս մասին տեղեկացնում են «Միասին» համահայկական ՀԿ-ից: Համերգը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի (նախագահությամբ Անտոնիո Սարաֆյանի), Իսպանիայի բարեփոխված եպիսկոպոսական եկեղեցու և կաթոլիկ ծխերի համատեղ ջանքերով: Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանը դուդուկի կատարումներով օտարազգի հանդիսատեսին ներկայացրել է Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Մխիթար Այրիվանեցու, Մակար…

Կարդալ ավելին

«Խոսող կտավներ» նախագծի շրջանակում ներկայացված են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները

«Խոսող կտավներ» նախագծի շրջանակում ներկայացված են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները

  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ««Խոսող կտավներ» ներառական նախագիծ Անլռելի զանգակատուն»» շնորհանդեսը: Ծրագիրն իրականացվել է Կոմիտասի ծննդյան 155 և Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակում: «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի՝ Գրիգոր Խանջյանի 9 պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակներ: Ծրագրի նպատակն է տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հասանելի դարձնել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի խանջյանական նկարազարդումները:   Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը ստեղծվում է…

Կարդալ ավելին

«Մեր համատեղ աշխատանքի արդյունքում շահելու են երեխաները». 110 երեխա Այգեվանում այսուհետ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունի

«Մեր համատեղ աշխատանքի արդյունքում շահելու են երեխաները». 110 երեխա Այգեվանում այսուհետ մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ունի

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում այսօր Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղում շուրջ 110 սաների համար բացվել է մոդուլային տիպի մսուր մանկապարտեզ: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին մանկապարտեզի՝ որպես երեխաների կրթության հնարավորության նոր միջավայրի ստեղծման առիթով և նշել. «Շատ ուրախ եմ, որ այսուհետ…

Կարդալ ավելին

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

Մեդալներ՝ Դելփյան խաղերից

ԿԳՄՍ նախարարությունը progressarmenia.com -ին տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում  անցկացվել են 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ 6 մասնակցով՝ դաշնամուր, ջութակ, ժողովրդական նվագարաններ և կերպարվեստ անվանակարգերում: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են նաև Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանն ու…

Կարդալ ավելին

Զառա Մխեյանը սառցե շոուների պրոդյուսեր, Մեգա համերգների կազմակերպիչ, հաստատուն բիզնես խորաթափանցութամբ կին-գործարար է, ում կարող են նախանձել շատ տղամարդ ձեռներեցներ

Զառա Մխեյանը սառցե շոուների պրոդյուսեր, Մեգա համերգների կազմակերպիչ, հաստատուն բիզնես խորաթափանցութամբ կին-գործարար է, ում կարող են նախանձել շատ տղամարդ ձեռներեցներ

  – Մենք երկար ենք սպասել այս հարցազրույցին, առաջին հերթին այն պատճառով, որ ձեր յուրաքանչյուր օրը գերհագեցած է, և դուք ապրում եք Ռուսաստանում. գործեր, բեմադրություններ, կրկին գործեր՝ մեկ Ռուսաստանում, մեկ Հայաստանում: Դուք խելացի եք, հմայիչ և գեղեցիկ: Ինչպե՞ս եք կարողանում մշտապես այդքան լավ տեսք ունենալ:   – Ինձ առաջնորդում է սերը: Սերն այն ամենի հանդեպ, ինչ ես անում եմ և այն, ինչ շրջապատում է ինձ, սերը իմ հարազատների և ընկերների հանդեպ: Ի՞նչ է կյանքը: Շարժում…

Կարդալ ավելին

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ | Վահագ Ռաշը ներկայացնում է «Լռե»-ն

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ | Վահագ Ռաշը ներկայացնում է «Լռե»-ն

Հայ երգիչ-երգահան Վահագ Ռաշը հանրությանն է ներկայացնում իր նորագույն ստեղծագործությունը՝ «Լռե»: Այս բալլադային ռոք կատարումը առանձնահատուկ է իր հուզական խորությամբ և սիրո թեմայի յուրօրինակ մեկնաբանությամբ: Ուշագրավ է, որ երգն ուղեկցվում է ձեռքով նկարված անիմացիոն տեսահոլովակով, որի հեղինակը Հայկ Սայադյանն է: Անիմացիոն ֆիլմը ոչ միայն տեսողական հաճույք է պատճառում, այլև նուրբ կերպով արտահայտում է երգի հիմնական գաղափարը: Ստեղծագործական թիմում ներգրավված են՝ • Խոսքեր՝ Արթուր Սարգսյան • Երաժշտություն՝ Վահագ Ռաշ • Գործիքավորում՝ Կարեն Արզումանյան • Ձայնային ռեժիսուրա՝…

Կարդալ ավելին
1 2 3 42