Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով. օպերայի բեմում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը»

Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակը կնշվի համերգով. օպերայի բեմում կհնչի Բեռլիոզի «Ռեքվիեմը»

Այսօր ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանը նշում է ծննդյան 97–ամյակը: Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ մաեստրո Չեքիջյանի ծննդյան օրը նշվում է համերգով, որը կայանալու է դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Համերգային ծրագրում Հովհաննես Չեքիջյանի ղեկավարմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի կատարմամբ կհնչի Բեռլիոզի…

Կարդալ ավելին

Հայկական FEMINNO-ն ընդլայնվում է Նյու Յորքում՝ ամրապնդելով մարդակենտրոն ԱԲ (AI) ապագան

Հայկական FEMINNO-ն ընդլայնվում է Նյու Յորքում՝ ամրապնդելով մարդակենտրոն ԱԲ (AI) ապագան

Նյու Յորք, ԱՄՆ — FEMINNO-ն՝ Հայաստանում հիմնադրված, կանանց եւ նորարարության շուրջ գլոբալ հարթակը, պաշտոնապես մեկնարկել է իր մասնաճյուղը Նյու Յորք քաղաքում՝ շարունակելով իր միջազգային ընդլայնումը Հայաստանի և Լոս Անջելեսի հաջող զարգացումներից հետո։ Այս նոր մեկնարկն արտացոլում է FEMINNO-ի զարգացող բնույթը՝ որպես կանանց, գաղափարների ու տեխնոլոգիաների միավորող հարթակ՝ միաժամանակ հավատարիմ մնալով հայ համայնքի և մշակույթի արժեքներին։ Նյու Յորքում անցկացված մեկնարկի միջոցառումը համախմբել է առաջնորդների, նորարարների եւ  գործընկերների՝ երեկոն համեմելով ժամակակաից տեխնոլոգիական բովանդակությամբ, հայկական գինով և խոհանոցի ուտեստներով։…

Կարդալ ավելին

Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում

Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ծրագրի շահառուները կստանան կարգով նախատեսված ֆինանսավորումը: Այդ նպատակով Կառավարության որոշմամբ 311 մլն 348 հազար դրամ գումար է հատկացվել` վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում: Տրանսպորտային ծախսի փոխհատուցումը տրվում է մարզերում տեղակայված հաստատությունների մանկավարժական աշխատողներին (ներառյալ՝ զինղեկներին, ուսուցչի օգնականներին, հատուկ մանկավարժներին և հոգեբաններին), որոնք աշխատում են իրենց փաստացի բնակության վայրից 5 կմ- ից ավելի հեռավորությամբ տեղակայված բնակավայրի դպրոցում` նվազագույնը 0,5 հաստիքային դրույքով: Ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային…

Կարդալ ավելին

Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում

Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում

Առաջին անգամ տեղի կունենա ձմեռային «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, որը կանցկացվի 2026 թվականի հունվարի 3-ին Ջերմուկում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հանրային հեռուստաընկերությունը բոլորին հրավիրում են մասնակցելու տոնական միջոցառմանը։ Հունվարի 3-ին՝ ժամը 15:00-ից, Ջերմուկում կգործի տեղական արտադրանքի ամանորյա տոնավաճառ, իսկ ժամը 18:00-ին տեղի կունենա տոնական համերգ. բեմում կլինեն սիրված երգիչներ Արամ MP3-ն և Yellowheart խմբի երաժիշտ կատարողները: Տոնական համերգին կմիանա նաև «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթի մասնակից Ալբերտ Արմենակյանը՝ իր մրցութային հայտնի երգով: Միջոցառման մուտքն…

Կարդալ ավելին

Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանըի բեմում կկայանա բացառիկ համերգ՝

Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանըի բեմում կկայանա բացառիկ համերգ՝

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա բացառիկ համերգ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբի մասնակցությամբ։ Համերգը կղեկավարի Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ Կհնչի համաշխարհային երաժշտության ամենահզոր ու հուզիչ ստեղծագործություններից մեկը՝ Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը (Grande Messe des Morts)։ Վերջին անգամ այս մոնումենտալ ստեղծագործությունը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել է 1980 թվականին Կաունասում (Լիտվա)։ Այժմ՝ տասնամյակներ անց, հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն կունենա լսելու այս անմահ…

Կարդալ ավելին

«Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տոնական ներկայացում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

«Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տոնական ներկայացում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն Ամանորի տոներին՝ դեկտեմբերի 19-ից հունվարի 4-ը, փոքրիկ այցելուներին և նրանց ծնողներին հրավիրում է «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը։ Ներկայացումը ստեղծվել է Վարպետի մանկական ստեղծագործությունների հիման վրա և միավորում է գիտությունը, կրթությունը, սերը, իմաստությունն ու ճշմարտությունը։ Միջոցառումն իրականացվում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում։ Ներկայացումը հանդիսատեսին կտեղափոխի Իսահակյանի հեքիաթային աշխարհ՝ ստեղծելով տոնական, ջերմ և կախարդական մթնոլորտ։ Փոքրիկներն ու մեծերը միասին կպարզեն՝ որն է «Ամենապիտանի բանը», կփորձեն հասնել «Արևի մոտ» և կհանդիպեն «Նուկիմ…

Կարդալ ավելին

2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է

2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է

  ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Վեդի (Արարատի մարզ), Ստեփանավան (Լոռու մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Վաղարշապատ (Արմավիրի մարզ) և Մասիս (Արարատի մարզ) քաղաքները։ Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ստեփանավանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն…

Կարդալ ավելին

Հայաստանը կմասնակցի «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին

  Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում անցկացվող «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին: Այս առիթով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ազգային տաղավարի և այլ միջոցառումներին մասնակցության բովանդակության հայեցակարգի ներկայացման բաց կանչ։ Նպատակն է ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան, նորարարական և բովանդակային առումով ամբողջական հայեցակարգ, որը կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը՝ ընդգծելով երկրի մշակութային բազմազանությունը, պատմական ժառանգությունը, ժամանակակից ձեռքբերումները և ապագայի տեսլականը։ Ցուցահանդեսը կայանալու է 2027 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 15-ը՝ «Խաղ մարդկության համար. սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով:…

Կարդալ ավելին

ՄԿՈՒ մասնագետների ատեստավորումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին և 14-ին

ՄԿՈՒ մասնագետների ատեստավորումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին և 14-ին

ՄԿՈՒ մասնագետների ատեստավորումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին և 14-ին:Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողի ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների: Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների 2025 թվականի ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին. Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝  Ագրոնոմիա  Ագրոտնտեսագիտական ֆերմերային տնտեսության կազմակերպում  Անասնաբուժություն  Ավտոմատացված համակարգեր  Գրաֆիկա…

Կարդալ ավելին

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթ, սպորտի նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 20-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն առնչվող և ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակված 4 նախագիծ: Լոռու մարզի Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի: Լոռու մարզի Կայան բերդի բարեկարգման էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման՝ վերանայելու նախնական՝ 13-րդ դարի ծավալատարածական լուծումների վերականգնման համաչափությունները: Շիրակի մարզի Պեմզաշեն վանական համալիրի վերականգնման և Պեմզաշեն համայնքի Առաքելոց եկեղեցու և Աբլղարիբ…

Կարդալ ավելին
1 8 9 10 11 12 101