ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արսեն Բոբոխյանը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արսեն Բոբոխյանը

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը: Արսեն Բոբոխյանը ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարման ժամանակ կատարված աշխատանքները և ինստիտուտի զարգացման ծրագիրը։ Ինստիտուտը տարեկան ունեցել է 30 հնագիտական արշավախումբ, որից 17-ը՝ միջազգային համատեղ ծրագրերով: Իրականացվել է տարաբնույթ գտածոների վերականգում ու թանգարանացում, Հայաստանի նյութական և ոչ նյութական ժառանգության հանրահռչակում, հնագիտական, ազգագրական և բանահյուսական գրականության ու փաստաթղթերի ձեռքբերում  և մշակում, Արցախին…

Կարդալ ավելին

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը

Այսօր`սեպտեմբերի 14-ին, հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ…

Կարդալ ավելին

ՊՐԵՄԻԵՐԱ՝ ՎԱՀԱԳ ՌԱՇԻ ՆՈՐ ԵՐԳԸ

ՊՐԵՄԻԵՐԱ՝ ՎԱՀԱԳ ՌԱՇԻ ՆՈՐ ԵՐԳԸ

«ԿՅԱՆՔ» Հայ երաժիշտ, երգիչ-երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը՝ «Կյանք» վերնագրով։ Երգի հեղինակն է Սիրանուշ Անտոնյանը, գործիքավորումը կատարվել է Կարեն Արզումանյանի կողմից։ «Կյանք» երգը հանդիսանում է Վահագ Ռաշի և Սիրանուշ Անտոնյանի երրորդ համագործակցությունը։ Երաժիշտը պատմում է, որ երգը երկար ժամանակ իր մտքում պտտվում էր, մինչև հասկացան այն ճիշտ հնչողությամբ ներկայացնելու ձևը։ «Սիրանուշի երգերի մեջ միշտ կա հոգեբանական թերապիա, և այս գործն էլ բացառություն չէ», — նշում է Վահագ Ռաշը։  Հնչյունային ռեժիսոր՝ Սերգեյ Գասպարյան…

Կարդալ ավելին

ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀԱՅ ՄՆԱԼ՝ ԵՐԳՈՎ, ՀԱՎԱՏՔՈՎ, ԲԱՐՈՒԹՅԱՄԲ․ ԱԴԱՄ ԲԱՐՐՈ

ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՀԱՅ ՄՆԱԼ՝ ԵՐԳՈՎ, ՀԱՎԱՏՔՈՎ, ԲԱՐՈՒԹՅԱՄԲ․ ԱԴԱՄ ԲԱՐՐՈ

Ադամ Բարրոն՝ Գյումրիում ծնված ու ճակատագրի բերումով Փարիզում ապրող երգիչը, իր ձայնով ու կերպարով ներկայացնում է Հայաստանի պատմությունն ու հոգին աշխարհի բեմերում։ Ծննդյան անունը՝ Մուրադ Ամիրխանյան, բայց օտարների համար անսովոր հնչող անուն-ազգանունը փոխվեց, որպեսզի արտասահմանյան հանդիսատեսը չխեղաթյուրի այն, դառնալով Ադամ Բարրո։ Ձայնային դիապոզոնը՝ բասի ամենացածր նոտաներից մինչև բարիտոնի ամենաբարձրը, նրան դարձրել է միջազգային օպերային արվեստի հեռանկարային անուններից մեկը։ Ադամ Բարրոն հանդես է եկել Եվրոպայի և աշխարհի բազում քաղաքներում։ Նա միաժամանակ հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով…

Կարդալ ավելին

Ազգային տիկնիկային թատրոնը Բրազիլիայում մասնակցել է «Animaneco Joinville» միջազգային փառատոնին

Ազգային տիկնիկային թատրոնը Բրազիլիայում մասնակցել է «Animaneco Joinville» միջազգային փառատոնին

   Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է Բրազիլիայի Ժոնվիլ քաղաքում անցկացված «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին։   Տիկնիկային թատրոնը հանդես է եկել «Մատնաչափիկը» ներկայացմամբ՝ այն խաղալով երկու անգամ պորտուգալերենով։   Փառատոնի շրջանակում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ։ Թատրոնի գործունեությամբ հետաքրքրվել են Արգենտինայի և Բրազիլիայի այլ միջազգային փառատոների ղեկավարներ, ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ 2026-2028 թվականներին կայանալիք փառատոների համար։   Բրազիլիայի «Animaneco Joinville» 7-րդ միջազգային տիկնիկային թատերական փառատոնին 24 թատերախումբ…

Կարդալ ավելին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նշում է իր 80-ամյակը՝ ընդգծելով Հայաստանում գյուղական կյանքի կարևորությունը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը նշում է իր 80-ամյակը՝ ընդգծելով Հայաստանում գյուղական կյանքի կարևորությունը

  Գյուղատնտեսական փառատոները պարզապես տոնակատարություններ չեն, դրանք հզոր հարթակներ են՝ ճանաչելու գյուղատնտեսների ներդրումը, ամրապնդելու համայնքային կապերը և ներկայացնելու տեղական բերքի բազմազանությունն ու հարստությունը։ Այս տարի Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) միացել է «Բերքի տոն». գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին։  ՊԳԿ-ի տաղավարներում իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն ստացան Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի յոթ շահառու գյուղացիական խմբեր, որոնք կիսվեցին իրենց պատմություններով՝ ընդգծելով ոչ միայն մշակույթն ու ավանդույթները, այլև հայաստանյան գյուղատնտեսության առատությունը։ ՊԳԿ-ի մասնակցությունը կազմակերպության…

Կարդալ ավելին

Փոփոխություններ «Լեզվի մասին» օրենքում

Փոփոխություններ «Լեզվի մասին» օրենքում

  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ լիագումար նիստում ներկայացրել է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նրա բնորոշմամբ՝ ներկայացված օրենսդրական փաթեթը կարևոր առաջին քայլն է լեզվական քաղաքականության ճշգրտման և հստակեցման ուղղությամբ: Առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի Լեզվի կոմիտեի մշակած լեզվական քաղաքականության հայեցակարգը: Աժ-ում քննարկվող փաթեթով, ըստ Ժաննա Անդրեասյանի, նախատեսվում է կարգավորել առաջնային խնդիրները. «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է եզրույթների կանոնարկման գործընթացին: Առաջարկում ենք առանձին լիազորող նորմ սահմանել պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող եզրույթների կանոնարկման գործընթացի համար՝…

Կարդալ ավելին

,,Universe Art” միջազգային փառատոնը կայացավ սեպտեմբերի 6-ին

,,Universe Art” միջազգային փառատոնը կայացավ սեպտեմբերի 6-ին

Universe Art” միջազգային փառատոնը կայացավ սեպտեմբերի 6-ին 2025Թեմաներ հայ երեխաների աչքերով Ֆրանսիան և Ազատ թեմա Մասնակցում էին մոտ 600 երեխաներ 5-18 տար. ամբողջ Հայաստանից։ Ցուցահանդեսը բացվեց ՀՀ Նկարիչների միությունում առաջին հարկում որից հետո նույն օրը հանդիսավոր մրցանակաբաշխությունը գալա համերգով կայացավ Հայ- Սլավոնական համալսարանում մեծ դահլիճում։ Բացմանը ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ,երգչուհի Զարուհի Բաբայանը իր սաների հետ Նաև Սոֆի Դեվոյանի անվ.պարի դպրոցի սաները։ Ընթացքում եղան շատ անակնկալ գեղեցիկ ելույթներ։ Այս անգամ ժյուրիի պատվավոր նախագահներ ԱՄՆ-յից,գեղանկարիչ Սամվել…

Կարդալ ավելին

«Մինչև 2060 թվականը ոռոգման ջրի համակարգը կնվազի ՀՆԱ 3 տոկոսի չափով». Ռայմունդ Յելեյը

«Մինչև 2060 թվականը ոռոգման ջրի համակարգը կնվազի ՀՆԱ 3 տոկոսի չափով». Ռայմունդ Յելեյը

   Հայաստանում ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)  օրերես լրատվամիջոցներին հրավիրել էր հանդիպման,  որի շրջանակներում տեղի ունեցավ բաց քննարկումներ կապված  ՀՀ-ում  գյուղատնտեսության , պարենի, սննդի հասանելիության, համաճարագների, գլոբալ տաքացման և այլ հարցեր, որոնք  լոկալ նշանակություն ունեն  Հայաստանում, որի հետևանքներն ազդում են մեր երկրի պարենային անվտանգության և գյուղատնտեսության  զարգացմանը: Այս հարցերի շուրջ բուռն քննարկումներ եղան , որին մասնակցում էին  նաև վերոհիշյալ ծրագրի  հայաստանյան ներկայացուցինչները, ովքեր ներկայացնում էին կոնկրետ ոլորտներ:   Առաջիկայում մեր ընթերցողների   բարձրացրած հարցերի շուրջ…

Կարդալ ավելին

ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց հայ ժողովրդական երաժշտության երախտավոր Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված գիտաժողով

ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց հայ ժողովրդական երաժշտության երախտավոր Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված գիտաժողով

Սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց «Հայրիկ Մուրադյան – 120» գիտաժողովը՝ նվիրված հայ ժողովրդական երաժշտության երախտավոր, անվանի երգիչ-բանահավաք, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին: Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը։ «Այսօր Արվեստի ինստիտուտի տարեգրության կարևոր օրերից մեկն է, որովհետև ակադեմիական երաժշտագիտության մեջ առաջին անգամ մենք գումարում ենք գիտաժողով՝ նվիրված հայ ժողովրդական երգի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանի ստեղծագործական գործունեության ժառանգության ուսումնասիրությանն ու արժևորմանը։ Գիտաժողովի ընթացքում համակողմանիորեն կներկայացվի Հայրիկ Մուրադյանի նշանակալի ներդրումը հայ երաժշտության մեջ»,- ասաց Աննա Ասատրյանը։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց…

Կարդալ ավելին
1 14 15 16 17 18 101