Աշխատանքային այցով Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) գտնվող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 19-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի արտաքին հարաբերությունների վարչության պետ Նիյազ Բարզանիի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Դաբան Շադալայի, Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում իշխող երկու կուսակցությունների՝ «Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Զանա Մալա Խալիդի եւ «Քուրդիստանի հայրենասիրական միություն» խմբակցության ղեկավարի տեղակալ Լուքման Վարդիի ու խմբակցության անդամների հետ: Անդրադարձ է…
Կարդալ ավելինՄշակույթ
Կրթության մինչեւ 2030 թ. զարգացման ծրագրի նպատակն է ձեւավորել ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, մրցունակ կրթական համակարգ
Կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրի վերջնանպատակն է ձեւավորել ազգային եւ համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված, արդյունավետ եւ միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ: Այն անհատին հնարավորություն կտա կյանքի բոլոր փուլերում ստանալու իր կարիքներին եւ ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն, ապահովելու իր երկրում սեփական բարեկեցության կառուցման համար անհատի մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես նաեւ ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այս մասին ընդգծել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական…
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ՝ ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ ԱՋԱԿԻՑ
Հայկական բեմերից՝ միջազգային հարթակներ. 15 տաղանդավոր պատանիների հիացմունքի արժանի կատարումները ջերմ արձագանք ստացան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած ամփոփիչ համերգին: «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ՙՏալենտում՚ կրթական և զարգացնող ծրագրի կրթաթոշակառուների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Նարեկացու, Չայկովսկու, Ռախմանինովի, այլ հանճարների ստեղծագործություններ: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, մեծ ուշադրություն դարձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, աջակցություն է ցուցաբերել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամին՝ նպաստելով Հայաստանի պատանի տաղանդների ներուժի բացահայտմանն ու զարգացմանը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ մշտապես կարևորել է ազգային և մշակութային արժեքների պահպանմանն ուղղված…
Կարդալ ավելինԵԱ․ Հայաստանի 3 բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալների համար
Իտալիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի երեք մասնակից։ Պատանի հայ բռնցքամարտիկներից ոսկե մեդալի համար կպայքարեն 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 52 կգ աշային Էրիկ Առստամյանն ու 70 կգ քաշային Երանոս Օհանյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Կիսաեզրափակիչում Վաղարշակ Քեյանը հաղթել է բուլղարացի Ալեքսանդր Պապովին, Էրիկ Առստամյանը ուժեղ է եղել իռլանդացի Ջոն Հարթիից, իսկ Երանոս Օհանյանը պարտության է մատնել Իտալիան ներկայացնող Գաբրիել Մորալին։
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության և բուլինգի հետ կապված: Նա տեղեկացրել է, որ վերջերս հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, համաձայն որի՝ հաջորդ ուստարվանից…
Կարդալ ավելինԿրամնիկ․ Վստահ եմ, որ Կարլսենը դեռ կմասնակցի տիտղոսի համար պայքարին
Շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը մեկնաբանել է աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի որոշումը հավակնորդների մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ մրցամարտից հրաժարվելու վերաբերյալ։ «Մենք սովորել ենք, որ աշխարհի չեմպիոնն ու վարկանիշով առաջատարը Մագնուս Կարլսենն է, բայց միշտ չէ այդպես եղել։ Այո, սկզբում անսովոր կլինի, բայց որեւէ խնդիր շախմատային աշխարհում չի առաջացնի։ Հույս ունեմ, որ Յան Նեպոմնյաշչին կհաղթի Դին Լիրենին եւ կդառնա աշխարհի չեմպիոն։ Կարլսենը հրաժարվել է տիտղոսից եւ ունի…
Կարդալ ավելինՄահացել է օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը
93 տարեկան հասակում մահացել է Վրաստանից ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, 1952 թվականի օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանը, հայտնում է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Օլիմպիական չեմպիոնի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Ցավով եմ ապրում անվանի ծանրորդ Ռաֆայել Չիմիշկյանի մահը։ Նրա մարզական նվաճումները Ռաֆայել Չիմիշկյանին դարձրին վրացական սպորտի իսկական լեգենդ, համաշխարհային ծանրամարտի կարկառուն դեմքերից մեկը։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում պարոն Ռաֆայելի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- ասել է վարչապետը։ Նշենք, որ Չիմիշկյանին շնորհվել է…
Կարդալ ավելինՀույն հնագետների ասոցիացիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում պաշտպանել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը
Հույն հնագետների ասոցիացիան (SEA) բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին վճռական միջամտություն ցուցաբերել՝ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտպանելու համար, հայտնում է Art News-ը։ Աշխարհի ամենակարեւոր կրոնական եւ մշակութային վայրերից մեկը՝ Սուրբ Սոֆիան 1985-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ էր դարձել: Այն ի սկզբանե որպես եկեղեցի էր կառուցվել, սակայն 2020-ին Թուրքիայի կառավարությունը խիստ վիճահարույց որոշում կայացրեց՝ այն մզկիթի վերածելով։ Ըստ SEA-ի, բյուզանդական դարաշրջանի տաճարը տարիների ընթացքում վնասման եւ վանդալիզմի է ենթարկվել: Նամակում…
Կարդալ ավելին«Բարով ես ծնվել, պապայի ու մամայի հեքիաթ»․ Ավետ Բարսեղյանի շնորհավորանքը դստերը
Ավետ Բարսեղյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է կնոջ եւ դստեր հետ։«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրերում ընտանիքի նդամները կերպարանք են ընդունել լողափին։ «Լույսս, Լուսես, աղջիկս, բարով ես ծնվել, պապայի ու մամայի հեքիաթ», – հրապարակմանը կից դստեր տարեդարձը ջերմ շնորհավորել է Ավետը։
Կարդալ ավելին«Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի հոլիվուդյան ռեմեյքի ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Միխայիլ Գալուստյանի մասնակցությամբ
Ռուս ռեժիսոր Մարիուս Վայսբերգը, ով նկարահանել է «Ճակատագրի հեգնանքը» հոլիվուդյան ռիմեյքը, աշխատում է «Уволить Жору» ֆիլմի վրա, որի գլխավոր դերերում հանդես կգան Դանիլա Կոզլովսկին եւ Միխայիլ Գալուստյանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ես հիմա մի նախագիծ ունեմ, որը մեկնարկում եմ երկու շաբաթից։ Ֆիլմում կնկարահանվեն Միխայիլ Գալուստյանը եւ Դանյա Կոզլովսկին», – երեքշաբթի օրը «Бюллетень кинопрокатчика»-ի եթերում ասել է Վայսբերգը: Ռեժիսորը հայտնել է նաեւ, որ նախագիծ է պատրաստում Վյաչեսլավ Դուսմուխամետովի եւ Թայմուրազ Բաջիեւի հետ։
Կարդալ ավելին