«Մեր միասնական ու սրտացավ քայլերով ՝ կարող ենք պահպանել խաղաղությունը և կանխել հետագա ողբերգությունները».Խաչիկ Մնացականյան

«Մեր  միասնական ու սրտացավ քայլերով ՝  կարող ենք պահպանել խաղաղությունը և կանխել հետագա ողբերգությունները».Խաչիկ Մնացականյան

«Առաջադեմ Հայաստան» քաղաքացիական  նախաձեռնության  անդամ Խաչիկ Մնացականյանը  կոչով դիմում է  ցուցարարներին և ոստիկաններին , որպեսզի զերծ մնան  սադրանքներից  և բախումների չտանեն մեր  ժողովրդին: Մասնավորապես նրա  կոչում ասվում է. « Սիրելի հայրենակիցներ , քույրեր և եղբայրներ  մենք ուշադիր հետևում ենք ներքաղաքական զարգացումներին: Սփյուռքի մեր  հայրենակիցները  նույնպես մտահոգված են հայաստանյան ներքաղաքական  զարգացումներով : Ինչ խոսք, որ այսօր մեր երկրում ներքաղաքական լարված իրավիճակ է  և  մեր երկիրը դժվար ժամանակներ է ապրում. Երեկ խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարների նկատմամբ ոստիկանների…

Կարդալ ավելին

Վաղը մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը

Վաղը մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը

Վաղը՝ հունիսի 11-ին, մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների  2-րդ՝ հիմնական փուլը: Տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։ Նշվում է, որ քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ քիմիա է հանձնելու, 259-ը՝ ռուսերեն (2023-ին այդ թվերը եղել են 1210 և 313 համապատասխանաբար): Մարզերում քիմիա է հանձնելու 677, Երևանում՝ 499 հոգի: «Ռուսաց լեզու հանձնողները մարզերում  199-ն են, Երևանում՝ 60-ը: Գործելու է 15 քննական կենտրոն, որից  11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում: Երևանի քննական կենտրոններն են՝ թիվ…

Կարդալ ավելին

Պատանի դաշակահար Էդուարդ Գևորգյանը հանդես կգա մենահամերգով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Պատանի դաշակահար Էդուարդ Գևորգյանը հանդես կգա մենահամերգով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: Առաջին քայլերը կատարել է նույն դպրոցում, երբ դեռևս 5 տարեկան էր: Մանկուց սիրել է լսել դասական երաժշտություն, ունեցել է ընդգշված սեր դեպի արվեստը: Հինգ տարեկանում ընդունվել է Երևանի Չայկովսկու անվ. երաժշտական դպրոց՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Էլզա Թանդիլյանի դասարան: 10 տարեկան էր, երբ առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցույթի Փարիզում և արժանացավ 2-րդ մրցանակի:…

Կարդալ ավելին

«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։   Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է: Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցույթային 3 անվանակարգերում կցուցադրվի 17 երկրի (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն,…

Կարդալ ավելին

Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի բյուջետային աջակցություն՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծման համար

Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի բյուջետային աջակցություն՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների ստեղծման համար

ՀՀ և Եվրոպական հանձնաժողովի միջև կնքվել է «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրը, որով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն: 2023թ. սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած համաձայնագիրն ուղղված է Հայաստանի կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը՝ 2021-2026 թթ. Կառավարության ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, մասնավորապես՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրին և դրանից բխող գործողությունների ծրագրի իրագործմանը: Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ  2024 թ. մայիսին՝ 1.5…

Կարդալ ավելին

«Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին». մրցույթ

«Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին». մրցույթ

2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Փարիզում կանցկացվի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար հայտարարում է մրցույթ՝ «Ես հետևում եմ Օլիմպիական խաղերին» խորագրով: Մրցույթի նպատակն է նպաստել Օլիմպիական խաղերի մասին գիտելիքների, ինչպես նաև հայ մարզիկների և նրանց օլիմպիական նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը: Մրցույթի պայմաններն ու կանոնները՝ Հունիսի 5-12-ը՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm)…

Կարդալ ավելին

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները ֆուտբոլի աշխարհի 2029 թ. երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիին՝ քննարկելու Հայաստանի հետ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիային (ՖԻՖԱ) ներկայացնելիք հայտը` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության համատեղ անցկացման վերաբերյալ: progessamenia.com -ին փոխանցված  տեղեկատվությամբ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել ֆուտբոլի զարգացման գործում երկու ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությունը,…

Կարդալ ավելին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Մաեստրոյի ծննդյան նախաշեմին ամփոփում է իր գործունեությունը: Աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 120-ամյա հոբելյանը նրա տուն-թանգարանը նշել է բազմաթիվ նշանավոր իրադարձություններով՝ այդ թվում ՝ համերգների, դասախոսությունների, կրթական ծրագրերի, ժամանակավոր ցուցադրությունների, գիտաժողովների իրականացում, նոր հրատարակություններ, տուն-թանգարանի ֆոնդերի համալրում, ֆիլմերի, հաղորդումների նկարահանումների աջակցություն և մասնակցություն, համագործակցություններ, նորամուծություններ մշտական ցուցադրությունում և այլն: Թանգարանի մշտական ցուցադրությունում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում ՝ QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կարող են լսել և դիտել երաժշտական բացառիկ ձայնագրություններ, վիրտուալ իրականության…

Կարդալ ավելին

Երեխաների միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի և հանդիպել Ալավերդու դպրոցականների հետ

Երեխաների միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի և հանդիպել Ալավերդու դպրոցականների հետ

Ինչպես տեղեկացնում է  ԿԳՄՍ նախարարությունը ,  հունիսի մեկին երեխաների միջազգային օրվա շրջանակում  նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի՝ ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին: Նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է աշակերտներին երեխաների տոնի առթիվ՝ նվիրելով գրենական պիտույքներ ու գրքեր։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղետների հետևանքների վերացման շուրջ աշխատանքներն աջակցության տարբեր ձևերով. «Այստեղ հոգեբանական աջակցությունն ու սոցիալական ծառայությունների աշխատանքը խիստ կարևոր են հատկապես…

Կարդալ ավելին

Կգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր

Կգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի մշակման և իրականացման նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Միջոցառման ընթացքում համագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև ՀՀ լեզվի կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի…

Կարդալ ավելին
1 76 77 78 79 80 101